Տուրնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Տուրնե
Tournai
Դրոշ Զինանշան
Flag of Tournai.svg Blason de Tournai.svg

Tournai JPG02t.jpg
Տուրների պատմական կենտրոն
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանՎալոնիա
Լեզվական համայնքՖրանսախոս համայնք
ՆահանգԷնո
ՔաղաքապետՔրիստիան Մասսի
Առաջին հիշատակում3-րդ դար
Մակերես213,75 կմ²
Բնակչություն69 554 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Խտություն325 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+32 069
Փոստային ինդեքսներ7500—7548
Պաշտոնական կայքtournai.be
##Տուրնե (Բելգիա)
Red pog.png

Տուրնե (ֆր.՝ Tournai, հոլ.՝ Doornik, պիկարդ.՝  Tornai, լատ.՝ Tornacum), քաղաք Բելգիայի Թագավորության Վալոնիայի տարածաշրջանի[2] Էնո նահանգում, մայրաքաղաք Բրյուսելից 85 կմ հարավ-արևմուտք։ Ֆրանսախոս Տուրնեն մտնում է ֆրանկո-բելգիական Մեծ Լիլ ագլոմերացիայի մեջ։ Բնակչությունը՝ 69 554 մարդ (հունվարի 1, 2018)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրամոր ռոմանական տաճարը։

Տուրնեն համարվում է Բելգիայի հնագույն քաղաքը, քանի որ բավականին հաճախ է հիշատակվում հռոմեացի պատմիչների կողմից։ 5-րդ դարից այն սալիական ֆրանկների կենտրոններից մեկը և Մերովինգների դինաստիայի մի շարք արքաների մայրաքաղաքն էր․ մոտավորապես 466 թվականին այստեղ ծնվել է նրանցից ամենահզորներից մեկը՝ Քլոդվիգ I-ը։ Նրա հոր՝ Քիլդերիկոսի գերեզմանը պատահաբար բացվել է 1653 թվականին եկեղեցիներից մեկում։ 6-րդ դարում Տուրնեն եպիսկոպոսի նստավայրն է։

Վերջին հարյուրամյակում Տուրնեն հաճախ է փոխել տերերին։ 860-ականներից մինչ 12-րդ դարը քաղաքի իշխանությունը պատկանում էր Ֆլանդրիայի դքսերին։ Դրանից հետո այն ընդգրկվել է արքայական կալվածքի կազմում, բայց Փարիզից հեռավորությունը թույլ էր տալիս քաղաքացիներին ինքնուրույն կազմակերպել վերջինիս ղեկավարությունը։

1513-1518 թվականներին այն օկուպացվել է անգլիացի թագավոր Հենրի VIII-ի կողմից, դրանից 3 տարի հետո կայսր Կառլոս V-ը, որն այն միավորել է հաբսբուրգյան Նիդերլանդներին։

1543 թվականին Տուրնեում տարածվեց կալվինականությունըը, և Նիդերլանդական հեղափոխության տարիներին քաղաքացիները անցել են ապստամբերի կողմը։ Երբ իշխանուհի Քրիստինա դե Լյալենը իսպանացիներից թաքնվելու նպատակով փակվել է քաղաքում, բնակավայրը Ալեսսանդրո Ֆարնեզեի ուժերով գրավվել է։

Ֆրանսիացիներն մեկ անգամ չէ, որ փորձ են արել վերադարձնել Տուրնեն։ 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ը գրավեց քաղաքն ու Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանին հանձնարարեց ամրապնդել քաղաքը, սակայն 1713 թվականին Ուտրեխտի հաշտության պայմանագրի պահանջով։ Տուրնեն ֆրանսիացիներին է դարձել 1745-1748 և 1794-1814 թվականներին։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Աստվածամոր տաճարն է, 11-12-րդ դարերի սիմետրիկ բազիլիկ եկեղեցին։

Հայտնի տուրնեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժիլ Լի Մյուիզի, ֆրանսիացի տարեգիր և բանաստեղծ (13-րդ դար),
  • Ռոգիր վան դեր Վեյդեն, ֆլամանդացի գեղանկարիչ (15-րդ դար),
  • Ժակ Դարե, ֆլամանդացի գեղանկարիչ (15-րդ դար),
  • Պիեր դը լա Ռյու, ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտոր (15-րդ դար),
  • Պերկին Ուեբեկ (1474—1499), ինքնակոչ, իրեն ներկայացրել է որպես Անգլիայի արքա Էդուարդ IV-ի որդի,
  • Լուիզա Ֆրանսուազա Բուրբոնացի, Լյուդովիկոս XIV-ի և նրա սիրուհի Դը Մոնտեսպանի ապորինի աղջիկը
  • Լուի Գալլե, գեղանկարիչ (1810—1887)
  • Ժան Բատիստ Մոենս, ֆիլատելիստ (1833—1908)
  • Ժորժ Ռոդենբախ, բանաստեղծ և գրող (1855—1898)
  • Քսավյե դը Գեյտեր, ճարտարապետ (ծննդ․ 1957)
  • Ժան Ֆրանսուա դը լը Մոտտ, նկարիչ (1625—1685)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. Maciamo։ «Eupedia»։ Eupedia (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-11