Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան
Sébastien Le Prestre, marquis de Vauban
Le Brun - Vauban.jpg
Ծնվել է մայիսի 15, 1633({{padleft:1633|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Սենտ Լեգար Վոբան
Մահացել է մարտի 30, 1707({{padleft:1707|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4][5] (73 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Ստեղծագործություն(ներ) Դ՛ Արասի միջնաբերդ, Բիտչ միջնաբերդ, Լիբերիա ամրոց և Մոնտ Ռոյալ ամրոց
Մասնագիտություն ճարտարապետ, ճարտարագետ և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ստորագրություն
Vauban signature mg 8007.jpg
Vauban Վիքիպահեստում

Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան, (ֆր.՝ Sébastien Le Prestre, marquis de Vauban,մայիսի 15, 1633({{padleft:1633|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][3][4][5], Սենտ Լեգար Վոբան - մարտի 30, 1707({{padleft:1707|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2][3][4][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), հանրահայտ ռազմական ճարտարագետ, Ֆրանսիայի մարշալ, գրող։ Նրա կառուցած ամրոցները հայտարարվել են մարդկության համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Վոբանը ռազմական ճարտարագետ էր և ճարտարագետ պրակտիկ, հիասքանր հրետանավոր և մարտավար։ Եղել է բանակի հրամանատար, մասնակցել է քաղաքականությանը, նրան է վերագրվում առաջին ճարտարագիտական ռազմական միավորումների ստեղծումը։ Վոբանը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր 1699 թվականից։ Լյուդովիկոս XIV-ը նրան մարշալի գավազան էր շնորհել (1703

Ռազմական ճարտարագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կյանքը Վոբանը անց է կացրել հակառակորդների ամրոցների պաշարումների մեջ կամ ֆրանսիական ամրոցներ կառուցելով։ Նա կառուցել է 33 ամրոց և ամրացրել 300 հինը։ Նա մասնակցել է 53 պաշարման և 104 ճակատամարտի և ընդհարման։ Իր ռազմական կարիերան Վոբանը սկսել է արքայազն Կոնդեի ղեկավարությամբ, որը Իսպանիայի դաշնակիցն էր և պայքարում էր Ֆրանսիայի դեմ։ 1653 թվականին գերի ընկնելով Վոբանը անցնում է ֆրանսիացիների կողմը։ 17-րդ դարի 60-ական թվականներին Վոբանը սկսում ամրոցներ կառուցել, իսկ 1667 թվականին ստիպում է մի քանի բելգիական ամրոցների հանձնվել։

Պաշարման արվեստի նորարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ճարտարագիտության ասպարեզում Վոբանը կտրուկ փոփոխություն մտցրեց հարձակման վարման ձևերում։ Չնայած Վոբանը առաջարկել էր չորս պաշտպանական կառույցների համակարգ, բայց նրա մեծությունը տարածքում, ըստ պահանջի օգտագործվող գործնական, ճիշտ մոտեցումների մեջ էր։ Նրա առաջաջարկած պաշարման մեթոդները օգտագործվել են մինչև Պորտ-Արտուրի 1904 թվականի պաշարումը ներառյալ։

Վոբանը կարգավորել է նաև ստորգետնյա ականների օգտագործումը։ Նրա պնդմամբ և ղեկավարությամբ 1686 թվականին Տուրնեում կատարվել են ստորգետնյա ականների փորձարկումներ, որով դրել է ականների օգտագործման արվեստի հիմքը։

Ճարտարագիտական աշխատանքների ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1677 թվականին նշանակվել է Ֆրանսիայի բոլոր ճարտարագիտական աշխատանքների ղեկավար։ Հինգ տարվա ընթացքում Վոբանը մշակել է սահմանների պաշտպանական համակարգ և շրջապատել է թագավորությունը ամրոցների օղակով։ Ստեղծելով բացառապես բաստիոնային ամրությունների համակարգ, հասկանալով դրա թերությունները, Վոբանը որևէ առանձին համակարգի ձևակերպում չի թողել։ Նրա գործի շարունակողները առանձնացրել են Վոբանի ամրությունների երեք հիմնական ձևեր։ Առաջինը պարզ ձևն էր, մյուս երկուսը առավել ամրացվածները անվանվել են նրա կառուցած երկու ամրոցների անունով Լանդաուի և Նեյ Բրիզախի տիպի ամրություններ։

«Աստիճանաբար հարձակման հայր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոբանի Բեզանսոնում կառուցած ամրությունները

Վոբանը Ֆրանսիայում համարվել է «աստիճանաբար հարձակման հայր», ինչպես որ Էրար դը Բար լը Դյուկը՝ ամրաշինարարությանը ընդհանրապես։ Վոբանի հարձակման հիմնական գաղափարը նրանում էր, որ հարկավոր է հարձակվել դանդաղ, բայց հաստատ՝ նվազագույն կորուստներով, որը լավ արտահայտված է «Վառենք շատ վառոդ, թափենք քիչ արյուն» (ֆր.՝ «Brûlons plus de poudre, versons moins de sang») ասացվածքում։ Վոբանը սկզբում ոչնչացնում էր հակառակորդի հրետանին և հետո առաջ տանում հետևակը, նրան պաշտպանելով խրամատներով։ Վոբանի տաղանդը արտահայտվում էր իրադրությունը և տեղանքը կատարյալ օգտագործելու մեջ։

Գրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոբանի գիտության և պատերազմի այլաբանական ֆիգուրներով մահարձանը Հաշմանդամների տանը քանդակագործ Անտուան Էտեկս

Կյանքի վերջում Վոբանը իր «La dîme royale». գրքով իր վրա հրավիրեց թագավորի զայրույթը։ Գրքում Ֆրասիայի ֆինանսական համակարգի քննադատությունն էր, որից և մարշալը բխեցնում էր ժողովրդի աղքատ կենսակերպը։ Նա առաջարկում էր վերացնել բազմաթիվ հարկերը, և դրանք փոխարինել մեկով՝ թագավորական տասնորդով։ Գիրքը, որտեղ վառ նկարագրված է Ֆրանսիայի ժողովրդի աղքատությունը և և առաջարկվում էին բարեփոխումներ՝ հրապարակախոսության պատմության և քաղաքական տնտեսագիտության մեջ իր տեղը գտավ։ Վոբերին համարում են ֆիզիոկրատների նախակարապետը։ արդյունքոմ Վոբանը հեռացվեց բոլոր գործերից, որից ոչ շատ անց մահացավ[6]։

Նա էլի մի քանի գիրք է գրել, որոնք հրատարակվել են նրա մահից հետո՝

  • Oeuvres militaires (1793)
  • Traité de l’attaque des places (1829)
  • Traité de la défense (1829)
  • Mémoires inédits (1841)
  • Mémoires militaires (1847)
  • Oisivetés de V. (1843—1846).

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոբանի Համաշխարհային ժառանգություն հանդիսացող 12 ամրոցները Ֆրամսիայի քարտեզին

Ի պատիվ Վոբանի նրա գյուղը որ առաջ կոչվում էր Սեն Լեժե դը Ֆուշրե (Saint-Léger-de-Foucherets), 1867 թվականին Նապոլեոն III-ի հրամանով վերանվանվել է Դեն Լեժե Վոբան (Saint-Léger-Vauban)։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոբանի թանգարան (Վոբանի տուն) Դեն Լեժե Վոբանում
  • Վոբանի թանգարան Նյոֆ Բրիզում

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալի մահվան 300-ամյակին՝ 2007 թվականը Ֆրանսիայում հայտարարվել է Վոբանի տարի։. 2008 թվականին Վոբանի կառուցած 12 ամրոցներ մտել են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albert de Rochas.Vauban, sa famille et ses écrits, ses oisivetés et sa correspondance: analyse et extraits, Berger-Levrault, Paris, 2 volumes, 1910.
  • Blomfield, Sir Reginald. Sébastien le Prestre de Vauban, 1663–1707. New York: Barnes & Noble, 1971 (hardcover, ISBN 0-416-60740-3).
  • Duffy, Christopher (1985). The Fortress in the Age of Vauban and Frederick the Great, 1660-1789. Siege Warfare, Volume II. London: Routledge & Kegan Paul. էջեր 318. ISBN 0-7100-9648-8. 
  • Griffith, Paddy; Dennis, Peter. The Vauban fortifications of France. Oxford: Osprey, 2006 (paperback, ISBN 1-84176-875-8).
  • Halévy, Daniel (1924). Vauban. Builder of Fortresses. London: Geoffrey Bles. էջեր 256. 
  • Hebbert, F.J. Soldier of France: Sébastien le Prestre de Vauban, 1633–1707. New York: P. Lang, 1990 (hardcover, ISBN 0-8204-0890-5).
  • Ostwald, Jamel. Vauban under Siege: Engineering Efficiency and Martial Vigor in the War of the Spanish Succession (History of Warfare; 41). Leiden: Brill Academic Publishers, 2007 (hardcover, ISBN 90-04-15489-2).
  • Lechenet, Franck. Plein Ciel sur Vauban (Full Sky over Vauban) Editions Cadré Plein Ciel, 2007 (240 pages), (ISBN 978-2-9528570-1-7).
  • Tellier, Luc-Normand, Face aux Colbert : les Le Tellier, Vauban, Turgot ... et l'avènement du libéralisme, Presses de l'Université du Québec, 1987, 816 pages.Etext

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Encyclopædia Britannica
  6. Chisholm, Hugh, ed. (1911). "Vauban, Sébastien Le Prestre de". Encyclopædia Britannica 27 (11th ed.). Cambridge University Press. pp. 951–953. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]