Բաստիոնային ամրությունների համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
StarFort.hy.svg

Բաստիոնային ամրությունների համակարգ, ամրաշինական կառույցների համակարգ, որը փոխարինել է միջնադարյան ամրաշինական կառույցներին։ Բաստիոնի համակարգը հողապատնեշ է (կուրտինա), որի վրա տեղակայված են բաստիոններ և ռավելին, հաճախ ջրով լցված կամ ցամաք խրամով։ Բաստիոնային համակարգը վերևից դիտելիս աստղի ձև ունի։

Բաստիոնային համակարգը օգտագործվել է համեմատաբար ոչ մեծ ամրոցների և բերդամասերի կառուցման, նաև քաղաքային պաշտպանական շինությունների կառուցման ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոր աշտարակների հանդեպ բաստիոնների առավելությունը

Բաստիոնային համակարգի առաջանալը կապված է հրետանու զարգացման հետ։ Միջնադարյան պաշտպանական կառույցները՝ քաղաքային պատերը և աշտարակները, դժվար էին դիմանում հրետանազարկին։ Պատերը սկսեցին կառուցել ավելի ցածր և հաստ, հաճախ միայն հողից և միայն երեսպատում էին քարով։ Աշտարակների փոխարեն սկսեցին կառուցել սկզբում ոչ մեծ չափերի հնգանկյուն բաստիոններ։

Բաստիոնի դիմացի երկու կողմերը կոչվում էին ֆասեր (ֆր.՝ face - դեմք), երկու կողայինները՝ ֆլանկեր (ֆր.՝ flanc - կող), ամրոցին նայող կողմը գորժ (ֆր.՝ gorge - վիզ)։ Բաստիոնները հնարավորություն էին տալիս արդյունավետ կրակ բացել թևերից հողապատնեշին մոտեցողների վրա։ Բաստիոնների ուղիղ պատերը (ի տարբերություն ռոնդելների) հնարավորություն էին տալիս ֆլանկի հրետանուն կենտրոնացնել կրակը մեկ նշանակետի վրա։ Ժամանակի ընթացքում սկսեցին կառուցել ավելի մեծ բաստիոններ, և նրանց միջև տեղակայված կուրտինաները պաշտպանելու համար տեղադրում էին ռավելիններ։ Բաստիոնները կարող էին լինել միայն հողից, քարից, աղյուսից կամ հողից և երեսպատված քարով[1]։

Բաստիոնային պաշտպանական համակարգը առաջացել է 15-րդ դարի վերջին և 15-16-րդ դարերում տարածվել է ողջ Եվրոպայով։ Աստղաձև առաջին ամրոցներից էին Միքելանջելոյի վերակառուցած Ֆլորենցիայի ամրությունները։ Հետագայում այս գաղափարը իրագործեցին Սանգալոները Կապրարոլի և Սկամոցիի ամրոցների նախագծման ժամանակ։ 17-րդ դարում բաստիոնային համակարգը կատարելության է հասցրել Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանը։

Բաստիոնային համակարգը օգտագործվել է մինչև 19-րդ դարի կեսերը (օրինակ Քյոնիգսբերգի Երկրորդ հողապատնեշը կառուցվել է 1850-ական թվականներին)։ 20-րդ դարի սկզբին հեռահար հրետանու զարգացման հետ կապված բաստիոնային համակարգը կորցրեց իր նշանակությունը։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը եվրոպական երկրների շատ բաստիոնային համակարգեր վերացվել են։

Ամրությունների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաստիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բաստիոն
Կոմարնո ամրոցի բաստիոնները

Բաստիոն (իտալ.՝ bastionato, ֆր.՝ bastion, ուշ լատ.՝ bastillio՝ կառուցում եմ ամրություն, ցանկացած ցցուն կառույց)՝ հնգանկյուն երկարաժամկետ կառույց ամրոցի պարսպափակի անկյուններում հնգանկյուն ամրություն՝ պարսպապատերի երկարությամբ կամ նրանց առջևի խրամատները և մոտակա տեղանքը գնդակոծելու համար։[2]։

Կից բաստիոնների իրար հանդիպակաց կողմերը միացած պատի հատվածով՝ կուրտինայով, կազմում էին բաստիոնի ճակատը[2]։

Ռավելին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրֆուրտի Պետերսբերգի միջնաբերդի ռավելինը

Ռավելին (լատ.՝ ravelere՝ բաժանել)՝ եռանկյուն պաշտպանողական կառույց է, որը գտնվում է բաստիոնների արանքում կուրտինայի դիմաց։ Ծառայում է հարևան բաստիոնների օգնելու, հարձակվողներին խաչաձև կրակի տակ պահելուն։

Ռավելինի պատերը կենտրոնական ամրոցի պատերից սովորաբար մեկ կամ մետրուկես ցածր էին կառուցվում, որ նրա գրավվելու դեպքում հեշտ լինի ամրոցից այն գնդակոծել։

Կուրտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կուրտինա
Կուրտինա

Կուրտինա (իտալ.՝ cortina — վարագույր) բերդի կամ քաղաքի երկու աշտարակի (բաստիոնի) միջև ընկած պաշտպանական պատը[3]։ Պաշարումների ժամանակ պարիսպների հենց այս հատվածն է փորձվել ճեղքել։ 16-րդ դարի վերջին կուրտինայի դիմաց սկսեցին կառուցել ռավելին, որը դժվարացնում էր հարձակումը։ Այդ ժամանակվանից հարձակումները սկսել են ուղղվել բաստիոնի վրա։

Ավելի վաղ շրջանում կուրտինաները ավելի բարձր էին կառուցում, դրսի կողմից խրամ փորում և այն հաճախ լցնում ջրով։

Ռեդյուիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադի Կուփֆերտայխ բաստիոնի ռեդուիտը

Ռեդյուիտ (ֆր.՝ reduit < ֆր.՝ redoute՝ ռեդուտ) ՝ ներքին ամրություն, կառուցվում էր ներքին փակ տարածքներում, նրանց ամրացնելու և նրանց տարածքում կռվելու համար, որոշ չափով տարբերվում է ռեդուտից։ Նախապես հարձակման ենթարկված և նահանջած կայազորի համար ապաստան է ծառայել։ Ռեդյուիտ ասելով հասկանում են նաև վերջին ամենաներքին պաշտպանական կառույցը, որը գտնվում է մեկ այլ առավել ընդարձակ պաշտպանական կառույցի տարածքում։ Օրինակ՝ դասական պաշտպանական կառույց միջնաբերդը ամրոցի ռեդյուիտն է։

Միջնաբերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Միջնաբերդ
Միջնաբերդ Բուդապեշտում

Միջնաբերդ (իտալ.՝ cittadella՝ ոչ մեծ քաղաք)՝ ամրոցի ինքնուրույն պաշտպանություն ունեցող ներքին ամրացված հատվածը։ Հիմնական պաշտպանական կառույցների անկման ժամանակ հանդիսանում է վերջին պաշտպանական կետը։ Միջնաբերդը պարտավոր էր լինել բավականին ընդարձակ, որ կարողանար տեղավորել կայազորին և նրան անհրաժեշտ պարենի և զինամթերքի պաշարը[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • af Hällström, Olof (2004) Sveaborg – The island fortress off Helsinki, ISBN 978-952-91-7378-5 (անգլ.)
  • Duffy, C. (1975) Fire & Stone, The Science of Fortress Warfare 1660-1860, ISBN 978-0-7858-2109-0 (անգլ.)
  • Авенир Овсянов. В казематах Королевского форта: Очерки о фортификационных сооружениях старого Кёнигсберга. Калининград, Изд-во «Янтарный сказ», 1999.(ռուս.)
  • Как возникли русские бастионы? (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Post-gunpowder castles (անգլ.)
  2. 2,0 2,1 «Բաստիոնային ամրությունների համակարգ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Whitelaw, A., ed։ (1846), The Popular Encyclopedia; or, Conversations Lexicon, I, Glasgow, Edinburgh, and London: Blackie & Son, p. 444 
  4. Цитадель // Объекты военные — Радиокомпас / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1978. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 6).;

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]