Ճարտարապետական ոճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Քոուլի «Ճարտարապետի երազանքը» (1840) ցույց է տալիս կառույցների տեսիլքը արևմտյան ավանդության պատմական ոճերում Հին Եգիպտոսից մինչև Դասական վերածնունդ:

Ճարտարապետական ոճ, բնութագրվել է այն առանձնահատկություններով, որը դարձրել է շենքը կամ կառույցը ակնառու կամ պատմականորեն ընդունելի[1]: Ընդհանուր առմամբ այն դիտողական արվեստի ենթատեսակ է, և ճարտարապետության մեջ ոճերի մեծ մասը սերտ կապված են ավելի լայն ժամանակակից նկարչական ոճին: Ոճը կարող է ներառել այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ ձևը, կառուցման միջոցը, շինարարական նյութերը և տարածքային յուրահատկությունները: Ճարտարապետության մեծ մասը կարելի է դասակարգել ոճերի ժամանակագրության մեջ, որը փոխվել է ժամանակի ընթացքում՝ արտացոլելով փոփոխվող նորաձևությունը, հավատքներն ու կրոնները կամ նոր գաղափարների, տեխնոլոգիայի ի հայտ գալը կամ նյութեր, որոնք նոր ոճերի հնարավորություն են ստեղծում:

Ոճերն, այնուամենայնիվ, առաջանում են հասարակության պատմությունից: Դրանք փաստագրվում են ճարտարապետության պատմության թեմայում: Ցանկացած ժամանակաշրջանում մի քանի ոճեր կարող են նորաձև լինել և, երբ ոճը փոխվում է, սովորաբար տեղի է ունենում աստիճանաբար, քանի որ ճարտարապետները սովորում և ընդունում են նոր մտքեր: Նոր ոճը երբեմն միայն ընդդիմություն է գոյություն ունեցող ոճին, ինչպես օրինակ՝ ետմոդեռնիզմը (իմաստը՝ «մոդեռնիզմից հետո»), որը 21-րդ դարում գտել է իր սեփական լեզուն և բաժանվել է բազմաթիվ ոճերի, որոնք ձեռքն են բերել այլ անուններ:

Ճարտարապետական ոճերը հաճախ տարածվում են այլ վայրերում, այնպես որ ոճն իր սկզբնական աղբյուրից շարունակում է զարգանալ նոր ձևերով, մինչդեռ մյուս երկրները հետևում են իրենց սեփական փոփոխությանը: Օրինակ՝ Վերածննդի(անգլ.՝ Renaissance) գաղափարները ճանաչում են ստացել Իտալիայում շուրջ 1425 թվականին և տարածվել ամբողջ Եվրոպայով մեկ հետագա 200 տարիներին ֆրանսիական, գերմանական, անգլիական և իսպանական վերածնունդների հետ, ներկայացնելով ճանաչելիորեն նույն ոճը, բայց եզակի առանձնահատկություններով: Ճարտարապետական ոճը կարող է նաև տարածվել գաղութատիրության միջոցով կամ օտար գաղութների կողմից՝ սովորելով իրենց հայրենիքից, կամ նորաբնակների կողմից՝ տեղափոխվելով նոր երկիր: Մեկ օրինակ է իսպանական միսիոներությունը Կալիֆոռնիայում, որոնք բերվեցին իսպանացի քահանաների կողմից 18-րդ դարերի վերջերին և ստեղծեցին եզակի ոճ:

Ճարտարապետական ոճի նորաձևությունից դուրս գալուց հետո թարմացումներ և վերամեկնաբանություններ կարող են տեղի ունենալ: Օրինակ՝ կլասիցիզմը վերածնվել է բազմիցս և նոր կյանք է գտել նեոկլասիցիզմ անվամբ: Ամեն անգամ վերածնվելիս, տարբեր է լինում: Իսպանական միսիոներության ոճը վերակենդանացել էր 100 տարի անց որպես Միսիոներության Վերածնունդ և, շուտով, աստիճանաբար զարգացավ՝ դառնալով Իսպանական գաղութային Վերածնունդ:

Վերնակյուլար ճարտարապետությունը (անգլ.՝ Vernacular architecture) առանձին է նշվում: Քանի որ վերնակյուլար ճարտարապետությունը ավելի լավ է ընկալվում, քան մշակույթի մտահղացումը, ծանուցագիրը ընդհանուր առմամբ (ինչպես նաև, ավելի շուտ, տեսություն և գործընթաց, քան փորձառությունից դուրս իրականություն), այն գործնականում կարող է ներառել յուրաքանչյուր ճարտարապետական ոճ կամ ոչինչ ընդհանրապես: Ինքնին վերնակյուլար ճարտարապետությունը ոճ չէ[2]:

Ճարտարապետական ոճ հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական արվեստի և ճարտարապետության ժամանակաշրջանային ոճերի կառուցողական ծրագրերը 19-րդ դարի գիտնականների գլխավոր մտահոգությունն էր արվեստի պատմության նոր և մեծամասամբ գերմանախոս ոլորտում: Հայտնի գրողներից ոճի ընդհանուր տեսության վերաբերյալ, ներառյալ Կարլ Ֆրեդրիխ ֆոն Ռումորը (անգլ.՝ Carl Friedrich von Rumohr), Գոթֆրիդ Զեմփերը (անգլ.՝ Gottfried Semper) և Ալոիզ Ռիգլը (անգլ.՝ Alois Riegl) 1893 թվականին իր «Լուռ հարցեր» (անգլ.՝ Stilfragen) ստեղծագործության մեջ, Հյանրիխ Վյոլֆինի (անգլ.՝ Heinrich Wölfflin) և Փաուլ Ֆրանկլիի (անգլ.՝ Paul Frankl) հետ շարունակում են քննարկել 20-րդ դարում[3]: Փաուլ Ջաքոբստհալը (անգլ.՝ Paul Jacobsthal) և Ժոզեֆ Շթռցիգովսկին (անգլ.՝ Josef Strzygowski) արվեստի այն պատմաբաններից են, որոնք հետևեցին Ռիգլին՝ առաջարկելով մեծ նախագծեր, բացահայտելով ոճերի տարրերի հեռահաղորդումը ժամանակի և տարածության սահմաններում: Արվեստի պատմության այս տեսակը հայտնի է որպես ֆորմալիզմ կամ արվեստում ձևերի ուսումնասիրություն:

Զեմփերը, Վյոլֆլինը և Ֆրանքլը, իսկ ավելի ուշ՝ Աքերմանը, մասնագիտացել էին ճարտարապետության պատմության մեջ, և ոճերի ժամանակաշրջանին բնորոշ շատ այլ տերմինների նման՝ «Հռոմեական» և «Գոթական», ստեղծվել էին սկզբում ճարտարապետական ոճեր նկարագրելու համար, որտեղ էական փոփոխությունները ոճերի միջև կարող են լինել ավելի պարզ և ավելի հեշտ սահմանելու համար, որովհետև հատկապես ճարտարապետության մեջ ոճն ավելի հեշտ է կրկնօրինակել, հետևելով մի շարք կանոնների, քան ոճը՝ պատկերավոր արվեստում, ինչպես՝ նկարչությունը: Ճարտարապետական ժամանակաշրջանը նկարագրելու համար ստեղծված տերմինները հաճախ ավելի ուշ են կիրառվել դիտողական արվեստի այլ ոլորտներում, իսկ հետո ավելի լայնորեն մինչև երաժշտություն, գրականություն և ընդհանուր մշակույթ[4]: Ճարտարապետության մեջ ոճական փոփոխություն է հաճախ հաջորդում և, հնարավոր է, որ ստեծվել է նորը տեխնիկայի կամ նյութի հայտնաբերմամբ՝ գոթական կողոսկրե կամարից մինչև ժամանակակից մետաղե և ակնառու բետոնե կառույց: Քննարկման մեծ մասը և՛ արվեստի պատմության, և՛ հնագիտության մեջ եղել է այն չափով, որ ոճական փոփոխությունն այլ բնագավառներում, ինչպես օրինակ՝ նկարչությունը կամ կավագործությունը, նույնպես պատասխանն է նոր տեխնոլոգիական հնարավորություններին, կամ ունի իր սեփական ազդակը զարգանալու համար (Ռիգլի «Արհեստի կամքը»), կամ փոփոխություններ ի պատասխան հասարակական և տնտեսական գործոնների՝ ներգործելով հովանավորի տրամադրած օգնությանը և նկարչի պայմաններին, ինչպես ընթացիկ մտածողությունն է, հակված ընդգծելու, գործածելով Մարքսիստական արվեստի պատմության ավելի քիչ ճկվող տարբերակները[5]:

Չնայած ոճը կայացած էր որպես արվեստի պատմական վերլուծության գլխավոր բաղադրիչ մաս, ընկալելով այն որպես առաջնային գործոն արվեստի պատմության մեջ, դուրս է մղվել մոդայից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ արվեստի այլ հայացքներ էին զարգանում[6], և զարգանում էր արձագանքը ընդդեմ ոճին կարևորություն տալու. ըստ Սվետլանա Ալփերսի (անգլ.՝ Svetlana Alpers) «Արվեստի պատմության մեջ ոճի նորմալ կիրառումը իսկապես ճնշող բան է»[7]: Համաձայն Ջեյմս Էլքինսի (անգլ.՝ James Elkins) «20-րդ դարի վերջերին ոճի քննադատները նպատակադրվել էին էլ ավելի նվազեցնել այդ գաղափարի Հեգելյան տարրերը, մինչև պահպանելով այն այն ձևում, որ կարելի լիներ ավելի հեշտորեն կառավարել»[8]:

Մաներիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ժայռոտ, իտալական տուֆե պորտալը Սաքսոնի Քոլդից ամրոցում՝ նախագծված Անդրեաս Ուոլթեր 2-րդի կողմից (1584) թվականին, Անթվերփ Մաներիզմի վառ նմուշ է:
Դղյակի քաղաքային սրահ Բերնանդո Մորանդոյի կողմից:

Մինչ բազում ճարտարապետական ոճեր ուսումնասիրել են ներդաշնակ գաղափարները, Մաներիզմը (անգլ.՝ Mannerism) ցանկացել է ոճը մի քայլ ավելի առաջ տանել և ուսումնասիրել չափազանցության գեղագիտությունը[9]: Մաներիզմը հայտնի է իր բանական զարգացվածությամբ, ինչպես նաև՝ արհեստական ( ի հակադրություն բնականին), որակներով[10]: Մաներիզմը ավելի շատ նախապատվությունը տալիս է ստեղծագործական լարվածությանը և անկայունությանը, քան հավասարակշռությանը և պարզությանը[11]: Մաներիզմի սահմանումը և փուլերը շարունակում են լինել քննարկման առարկա արվեստաբանների շրջանում:

Մաներիզմը ճարտարապետության օրինակ է Ֆարնեզների առանձնատունը (անգլ.՝ Villa Farnese) Քապրարոլայում՝[12] Հռոմից դուրս գտնվող անհարթ բնության գրկում: Փորագրողների քանակական աճը 16-րդ դարում տարածել է Մաներիզմի ոճերն ավելի արագ, քան ցանկացած նախորդ ոճերը: Մաներիզմ դիզայնի կենտրոնը Անթվերփն (անգլ.՝ Antwerp) էր 16-րդ դարի իր ծաղկման ընթացքում: Անթվերփի միջոցով Վերածննդի և Մաներիզմի ոճերը լայնորեն ներկայացվել են Անգլիայում, Գերմանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայի հյուսիսային և արևելյան հատվածներում: Հռոմեական խիտ զարդարանքի նկարագրության, Քոլդից ամրոցի մուտքի ցուցադրության օրինակ է հանդիսանում այս հյուսիսային ոճը, հատկանշականորեն կիրառվելով որպես առանձնացված, լավ ծրագրված գործողություն ընդդեմ անհավակնոտ վերնաքյուլար պատնեշի: Մաներիզմ վերածննդյան ժամանակաշրջանի ընթացքում ճարտարապետները փորձ են արել, օգտագործելով ճարտարապետական ձևը, ընդգծելու համար շարունակական և տարածական հարաբերությունները:

Ներդաշնակության վերածննդյան սկզբունքը ճանապարհ հարթեց ավելի ազատ և ավելի պատկերավոր ռիթմերին: Մաներիզմի ամենահայտնի ճարտարապետը Միքելանջելոն (անգլ.՝ Michelangelo) էր (1475-1564 թվականներին), ում անվան հետ է կապված հսկայական բարեկարգման հայտնաբերումը, մի մեծ սյուն, որը ձգվում է շենքի ճակատի վերևից ներքև[13]: Նա օգտագործել է այն իր նախագծում Քամիդոգլիոյում՝ (անգլ.՝ Campidoglio) Հռոմում:

Մինչ 20-րդ դարը Մաներիզմ տերմինը բացասական իմաստ ուներ, բայց այժմ գործածվում է նկարագրելու համար պատմական ժամանակաշրջանը ավելի ընդհանուր, ոչ քննադատական տերմիններով[14]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Architectural Styles»։ Encyclopedia.com։ Encyclopedia of the New American Nation։ 2006։ Վերցված է August 1, 2019 
  2. J. Philip Gruen, “Vernacular Architecture,” in Encyclopedia of Local History, 3d edition, ed. Amy H. Wilson (Lanham, Maryland: Rowman & Littlefield, 2017): 697-98.
  3. Elkins, s. 2, 3
  4. Gombrich, 129; Elsner, 104
  5. Gombrich, 131-136; Elkins, s. 2
  6. Kubler in Lang, 163
  7. Alpers in Lang, 137
  8. Elkins, s. 2 (quoted); see also Gombrich, 135-136
  9. Gombrich, E H. The Story of Art London:Phaidon Press Ltd, 0-7148-3247-2
  10. «Mannerism: Bronzino (1503–1572) and his Contemporaries»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 2013-05-19 
  11. Art and Illusion, E. H. Gombrich, 9780691070001
  12. Coffin David, The Villa in the Life of Renaissance Rome (անգլ.՝ Caprarola), Princeton University Press, 1979: 281-5
  13. [1]
  14. Arnold Hauser. Mannerism: The Crisis of the Renaissance and the Origins of Modern Art. (Cambridge: Harvard University Press,1965).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Alpers in Lang": Alpers, Svetlana, "Style is What You Make It", in The Concept of Style, ed. Berel Lang, (Ithaca: Cornell University Press, 1987), 137-162, google books. 0801494397
  • Elkins, James, "Style" in Grove Art Online, Oxford Art Online, Oxford University Press, accessed March 6, 2013, subscriber link
  • Elsner, Jas, "Style" in Critical Terms for Art History, Nelson, Robert S. and Shiff, Richard, 2nd Edn. 2010, University of Chicago Press, 0226571696, 9780226571690, google books
  • Gombrich, E. "Style" (1968), orig. International Encyclopedia of the Social Sciences, ed. D. L. Sills, xv (New York, 1968), reprinted in Preziosi, D. (ed.) The Art of Art History: A Critical Anthology (see below), whose page numbers are used.
  • "Kubler in Lang": Kubler, George, Towards a Reductive Theory of Style, in Lang
  • Lang, Berel (ed.), The Concept of Style, 1987, Ithaca: Cornell University Press, 0801494397, 9780801494390, google books; includes essays by Alpers and Kubler
  • Preziosi, D. (ed.) The Art of Art History: A Critical Anthology, Oxford: Oxford University Press, 1998, 9780714829913