Jump to content

Տասանորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տասանորդ (այլ կիրառումներ)
Տասանորդի վճարումը տաճարում (պատկերազարդում)

Տասնորդ, հնագույն հարկատեսակ։ Կազմել է ստացված եկամտի տասներորդ մասը։ Գանձվել է դեռևս Հին Արևելքում (ռազմական ավարից վերցված տասնորդ նվիրաբերել են տաճարներին), միջին դարերում տարածվել է արևելյան և եվրոպական բոլոր երկրներում՝ իբրև եկեղեցական տուրք։ Խաչակրաց երրորդ արշավանքի (1188) նախօրեին Անգլիայի ու Ֆրանսիայի թագավորները ժողովրդից գանձել են տասնորդ։ Հայոց կանոնագրքում տասնորդ հիշված է եկեղեցական պտղի, ինչպես նաև տոկոսի (վաշխ) առումով։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի` հողից, ռազմագերիներից, ավարից գանձվել է տասնորդ։ Ի տարբերություն ջրովի հողերից վերցված հարկի (հնգեկ՝ բերքի հինգերորդ մասը)` տասնորդ գանձվել է անջրդի հողերից։ Բագրատունյաց թագավորությունում և Զաքարյան իշխանություններում (նաև ավելի ուշ) տասնորդ գանձվել է ոչ միայն բերքից, այլև ձկնորսությունից, արհեստավորների ու վաճառականների եկամուտներից և այլն։ Տասնորդ գոյություն է ունեցել նաև Կիլիկյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 593