Մերովինգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերովինգներ, առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Ավանդական տոհմահայրը Մերովեն է (Merovaeus)։ Մերովինգների օրոք Ֆրանկական պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մերովինգները տիրել են մինչև 751 թվականը։ Մերովինգների գլխավոր ներկայացուցիչներն են․ Խիլդերիկ 1-ին (կառավարել է 457-481 թվականներին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Խլոդվիգ 1-ին (կառավարել է 481-511 թվականներին), Խիլպերիկ 1-ին (կառավարել է 561-584 թվականներին, ֆրանկական հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ 1-ին (կառավարել է 561-575 թվականներին, Ավստրազիայում), Կլոտար 2-րդ (584-629, մինչև 613-ը՝ Նեյստրիայում), Դագոբերտ 1-ին (629-639), Խիլդերիկ 3-րդ (743-751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png