Բելգիայի ֆրանսախոս համայնք


Բելգիայի ֆրանսախոս համայնք (ֆր.՝ Communauté française de Belgique), Բելգիայի երեք լեզվական համայնքներից մեկը։ Ֆրանսախոս համայնքը ներառում է Վալոնիան՝ մոտավորապես 4.2 մլն մարդ, բացառությամբ միայն արևելյան շրջանները, որտեղ խոսում են գերմաներեն, և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը (ֆր.՝ Région Bruxelles-Capitale) մոտավորապես 1.1 մլն մարդ։ Տարածքի մակերեսը կազմում է 16 151 կմ²։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պաշտոնական անվանումն առաջացնում է բազմաթիվ դիտողություններ, քանզի այն լիովին չի համապատասխանում իրականությանը․ ներկայիս անվանումը բառացի նշանակում է «Բելգիայում ապրող ֆրանսիացիների համայնք»։ Ավելի ճիշտ անվանումը կլիներ «Ֆրանսալեզու (ֆրանսախոս) համայնք»։
Կառավարությունը համայնքը հաճախ կոչում է «Բրյուսելի և Վալոնիայի համայնք» (ֆր.՝ Communauté Wallonie-Bruxelles)[1], սակայն այս անվանումը արձանագրված չէ օրենսդրության մեջ, և նույնպես, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, քանզի Վալոնիայի տարածքում տեղակայված է գերմանալեզու համայնքը, որի վրա Ֆրասնախոս համայնքի լիազորությունները չեն տարածվում, իսկ Բրյուսելի տարածքում վրա, բացի Ֆրանսիականից, գործում է նաև Ֆլամանդական համայնքը։
Լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքն ունի հետևյալ լիազորությունները․
- կրթություն (բացառությամբ գիտական աստիճանի շնորհումից),
- մշակույթ և լեզվական հարցեր,
- ֆրանսալեզու հեռուստա- և ռադիոհեռարձակում,
- սպորտ,
- առողջապահություն,
- երիտասարդական քաղաքականություն։
Տարածքային առումով Ֆրանսախոս համայնքը ներառում է Վալոնիան (բացառությամբ գերմանական շրջաններից) և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը։ Միևնույն ժամանակ Բրյուսելի տարածքում Ֆրանսախոս համայնքի լիազորությունները տարածվում են միայն ֆրանսալեզու հաստատությունների վրա, իսկ նիդերլանդալեզու հաստատությունները համարվում են Ֆլամանդական (նիդերլանդախոս) համայնքի պատասխանատվության գոտիներ։
Կառավարություն ու խորհրդարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսախոս համայնքը անկախ է Վալոնական շրջանից (ի տարբերություն Ֆլամանդական համայնքի, որը միավորված է Ֆլամանդական շրջանի հետ)։ Ֆրանսախոս համայնքն ունի իր խորհրդարանը (ֆր.՝ Parlement de la Communauté française de Belgique), որը բաղկացած է 94 պատգամավորից։ Խորհրդարանի պատգամավորները հատուկ չեն ընտրվում․ նրանք Վալոնիայի խորհրդարանի 75 և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի խորհրդարանի 72 ֆրանսախոս պատգամավորներն են։ Համայնքը ունի նաև սեփական կառավարությունը։
Նախարար-նախագահը Ռուդի Դեմոտն է (2008 թվականի մարտից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La nouvelle Fédération Wallonie-Bruxelles défraye la chronique» (ֆրանսերեն). La Libre Belgique. 25/05/201. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Fédération Wallonie-Bruxelles» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
- «Parlement de la Fédération Wallonie-Bruxelles» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
- «Gouvernement de la Fédération Wallonie-Bruxelles» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելգիայի ֆրանսախոս համայնք կատեգորիայում։ |