Բրյուսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրյուսել (քաղաք)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բրյուսել (այլ կիրառումներ)
հոլ.՝ Brussel
ֆր.՝ Bruxelles
Դրոշ Զինանշան
Drapeau ville de Bruxelles.svg Greater coat of arms of the City of Brussels.svg

00 Bruxelles - Mont des Arts.jpg
Կոորդինատներ: 50°50′49″ հս․ լ. 4°21′18″ ավ. ե. / 50.84694° հս․. լ. 4.35500° ավ. ե. / 50.84694; 4.35500
Երկիր Բելգիա Բելգիա
Հիմնադրված է 979 թ.
Առաջին հիշատակում 966
Մակերես 33 կմ²
ԲԾՄ 70 մետր
Բնակչություն 176 545 մարդ (հունվարի 1, 2017)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 02
Փոստային ինդեքսներ 1000–1130, 1000[1], 1110[1], 1043[1], 1020[1], 1120[1], 1130[1] և 1040[1]
Պաշտոնական կայք bruxelles.be և brussel.be
##Բրյուսել (Բելգիա)
Red pog.png

Բրյուսելը (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]), Բելգիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի մայրաքաղաքը։ Բնակչությունը կազմում է 176 545 մարդ (հունվարի 1, 2017):

Բելգիայի հոլանդախոս հատվածի՝ Ֆլանդրիայի, ինչպես նաև ԵՄ-ի կենտրոնն է համարվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվում է XI դարի աղբյուրներում՝ 7-րդ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։ Անվանման սկզբնական ձևը եղել է Brussels, որն առաջացել է ֆլամանդերեն brock «ճահիճ» և sail «շինություն» բառերի միացումից, այսինքն՝ «Կացարան ճահճի վրա»[2]։ 1815 թ.-ի հունիսի 18-ին Բրյուսելից 8 մղոն այն կողմ Վաթերլո գյուղում տեղի ունեցավ հայտնի ճակատամարտը Նապոլեոնի և դաշնակիցների (անգլիացիներ, պրուսակներ) միջև։ Նապոլեոնը պարտվեց և վերջնականապես աքսորվեց անտլանտյան օվկիանոսի հեռավոր կղզիներից մեկը՝ Սուրբ Հեղինե կղզի, որտեղ Նապոլեոնը ապրեց իր կյանքի վերջին 6 տարին։

Բրյուսել․ քաղաք և շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս 18 համայնքների հետ միասին Բրյուսելը ձևավորում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը՝ փաստացի լինելով 2 միլիոն բնակչություն ունեցող միասնական քաղաք, չնայած՝ Բրյուսել համայնքի բնակչությունը կազմում է 150.000 բնակիչ։ Սովորաբար «Բրյուսել» անվանումն ընդգրկում է ամբողջ շրջանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսել համայնքն ունի անկանոն ձև և բաղկացած է 3 մասից՝ ընդարձակ հյուսիսային, նեղ կենտրոնական և ավելի նեղ հարավային։ Բրյուսելի հյուսիսային մասը ներառում է Լակեն շրջանը, որտեղ տեղակայված է համանուն արքայական նստավայրը։ Մինչ 1921 թվականը Լակենն անկախ համայնք էր։ Քաղաքական պատմական միջուկը ձևավորում է ծառուղիների հնգանկյուն, որը տեղակայված է նախկին ամրությունների վայրում։ Հարավային ելուստը Լուիզայի պողոտան է։

Բրյուսելի միջոց հոսում է Սեննա գետը, սակայն քաղաքի ընդհանուր տեսքում այն գրեթե տեսանելի չէ, քանի որ այն վերածածկվել է ուրբազնիցացիայի ժամանակաշրջանում՝ բելգիացի ինժեներների կողմից՝ Անրի Մոյի գլխավորությամբ (19-րդ դարի երկրորդ կես)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի կլիման չափավոր ծովային է։ Ծովային օդային զանգվածները՝ ձևավորվելով համեմատաբար մոտ գտնվող Հյուսիսային ծովի վրա, առաջացնում են ամենօրյա և տարեկան ջերմաստիճանի քիչ առատությամբ ամպլիտուդներ և բարձր հարաբերական խոնավություն։ Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսի՝ 17․0 °C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ հունվարը՝ 2,5 °C միջին նվազագույնով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,7 °C է։ Տարեկան արևի ճառագայթման ժամը 1585-ն է։

Ծովային կլիմային բնորոշ են մեծ քանակությամբ տեղումները։ Այսպես, Բրյուսելում տարվա ընթացքում թափվում են 821 մմ տեղումներ, ամենամեծ քանակով (79 մմ) նոյեմբերին և դեկտեմբերին։

Բրյուսել
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ
 
 
71
 
5
1
 
 
53
 
6
2
 
 
73
 
10
4
 
 
54
 
14
6
 
 
70
 
18
9
 
 
78
 
20
12
 
 
69
 
23
14
 
 
64
 
23
14
 
 
63
 
19
12
 
 
68
 
14
8
 
 
79
 
9
5
 
 
79
 
6
3
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Crossroads Bank for Enterprises
  2. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 


ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներ Flag of Europe.svg

Աթենք  · Ամստերդամ · Բեռլին  · Բրատիսլավա  · Բրյուսել  · Բուդապեշտ  · Բուխարեստ  · Դուբլին  · Վալետա  · Վարշավա  · Վիենա  · Վիլնյուս  · Կոպենհագեն  · Լիսաբոն  · Լյուբլյանա · Լոնդոն · Լյուքսեմբուրգ  · Մադրիդ  · Նիկոսիա  · Փարիզ  · Պրահա  · Ռիգա · Հռոմ  · Սոֆիա  · Ստոկհոլմ  · Տալլին  · Հելսինկի