Համոնտ Ախել (հոլ.՝ Hamont-Achel), քաղաք և կոմունաԼիմբուրգ նահանգում: 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմում է 13898 մարդ: Ընդհանուր մակերեսը կազմում է 43.66 կմ քառ․: Համոնտ Ախել կոմունան ստեղծվել է 1977 թվականին Համոնտի և Ախել քաղաքի կոմունաների միավորման միջոցով: 1985 թվականին կոմունան ստացել է քաղաքի կարգավիճակ, զինանշան և դրոշ:
Համոնտն առաջին անգամ հիշատակվում է 1257 թվականին, իսկ Ախելը 1139 թվականին Իննոկենտիոս II պապի կոնդակում: Վերջինում նաև նշված է, որ 12-րդ դարում այսօրվա Համոնտ, Ախել և Սինթ Հյոիբրեխտս-Լիլլյա քաղաքները պատկանել են Մաաստրիխտի Սուրբ Սերվանտեսի կապիտուլին: Մոտ 1275 թվականին այս տարածաշրջանն ընկավ Բոկստելի իշխանության տակ, որը վերոհիշյալ եկեղեցու հովանավորն էր, ինչը հանգեցրեց Գրեվենբրուկի ավատատիրության առաջացմանը։ Վերջինիս առաջին սեփականատերը դարձավ Բոկստելի իշխաններից մեկը:
Համոնտ Ախելի տեսարժան վայրերից են Նապոլեոնի ջրաղացը (1804 թվական), մի շարք եկեղեցիներ և բենեդիկտյան Ախելսե Քլյոիս աբբայությունը, որտեղ 1998 թվականից պատրաստվում է «Ախել» գարեջուրը։