Բելգրադ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բելգրադ | |||||
սերբական կիրիլիցա՝ Београд գաևիցա Beograd հունգ.՝ Nándorfehérvár | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Քաղաքապետ | Դրագան Դիլաս | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 279 թ. | ||||
Առաջին հիշատակում | 3. century BCE | ||||
Մակերես | 359.96 կմ² | ||||
ԲԾՄ | 117 մ | ||||
Պաշտոնական լեզու | Սերբերեն | ||||
Բնակչություն | 1․710․000 մարդ (2007) | ||||
Խտություն | 506 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | Սերբեր | ||||
Տեղաբնականուն | Բելգրադցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +381 (11) | ||||
Փոստային ինդեքսներ | 11000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BG | ||||
Պաշտոնական կայք | Beograd.rs | ||||
| |||||
Բելգրադ (սերբ.՝ Београд), Սերբիա և Մոնտենեգրոյի նախկին մայրաքաղաքն է։ Այսօր Բելգրադը Սերբիայի մայրաքաղաքն է։ Այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղանքում։
Բելգրադ թարգմանվում է «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքը 1,1 միլիոն բնակչություն ունի, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1.64 միլիոնի, դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։
Եվրոպայի խոշորագույն նախապատմական մշակույթներից մեկը՝ Vinča culture մշակույթը զարգացել է Բելգրադի շրջակայքում, մ.թ.ա. VI հազարամյակում։
Հնագույն ժամանակներում ֆրակիացիները, դակերը բնակեցրել էին տարածաշրջանը, այնուհետ մ.թ.ա. 279 թվականին կելտերրը գրավեցին քաղաքը և այն անվանեցին Սինգիդինում։
II դարում, Ավգուստի կայսրության՝ Հռոմեական Սերբիայի ժամանակ, հռոմեացիները գրավեցին այդ տարածքը և քաղաքի կարգավիճակ տվեցին։
520 թվականին այն բնակեցվեց սլավոններով և բազմիցս բնակչության կազմը փոխվեց ֆրանկների, բյուզանդացիներ և հունգարների միջև մինչ (1282-1316) այն դարձավ մայրաքաղաք։
1521 թվականին Բելգրադը գրավվեց Օսմանյան կայսրության կողմից և դարձավ Սեմեդերյան սանջակի նստավայր[1]։
Այնուհետ մերթ ընդ մերթ Բելգրադը հայտնվում է Ավստրական և Օսմանյան կայսրությունների տիրապետության ներքո, անընդահատ շարունակվող Ավստրո-թուրքական պատերազմների հետևանքով։ Այդ պատերազմները բերեցին Բելգրադի մեծ մասի ավերմանը։ Միայն 1841 թվականին Բելգրադը նորից ստացավ Սերբիայի մայրաքաղաքի կարգավիճակ։ Քաղաքի հյուսիսային հատվածը մնաց որպես ավստրո-հունգարական ֆորպոստ մինչ 1918 թվականը Բելգրադին վերամիավորելը։
Լինելով ստրատեգիական տեղանք, Բելգրադը 115 անգամ պատերազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել[2]։
Բելգրադը Հարավսլավիայի մայրաքաղաքն էր 1918 թվականի նրա կազմավորումից մինչև 2006 թվականին նրա անկումը՝ կառավարման տարբեր ձևերի ժամանակ։
Բելգրադը Սերբիայում ունի հատուկ վարչական կարգավիճակ և այն Սերբիայի հինգ վիճակագրական շրջաններից մեկն է։ Այն բաժանված է հինգ քաղաքապետարանների միջև, յուրաքանչյուրը իր տեղական խորհրդով։ Բելգրադը զբաղեցնում է Սերբիայի տարածքի 3.6 %-ը և երկրի բնակչության 22.5 %-ը ապրում է Բելգրադում[3]։
Քաղաքն արժանացել է բազմաթիվ տիտղոսների ներառյալ 2020 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք[4]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգրադը տեղակայված է ծովի մակերևույթից 116.75 մ բարձրության վրա Դանուբ և Սավա գետերի միաձուլման շրջակայքում։ Բելգրադի պատմական կենտրոնը՝ Կալեմեգդանը տարածվում է երկու գետերի աջ ափերին։ 19-րդ դարից սկսած քաղաքը ընդարձակվել է դեպի հարավ և արևելք; II Համաշխարհային պատերազմից հետո Novi Beograd-ը (Նոր Բելգրադ) կառուցվել է Սավա գետի ձախ ափին, որը միացնում է Բելգրադը Զեմունի հետ։ Քաղաքին միացան նաև Դանուբով խաչվող ավելի փոքր համայնքները։ Պատմության ընթացքում, Բելգրադը եղել է Արևմուտքի և Արևելքի միջև[5]։ Սավայի աջ ափին կենտրոնական Բելգրադը բլուրների վրա է, Բելգրադի ամենաբարձր կետը Տորլակ բլուրը 303 մ բարձրություն ունի։ Ավալա (511 մ) և Կոսմայ (628 մ) սարերը քաղաքի հարավային մասում են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հողագործական ժողովուրդները բնակություն են հաստատել տարածաշրջանում Նեոլիթյան, Սթարչևյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 6200-5200 թվականներ։ Վինչի մշակույթը հայտնի է իր խոշոր բնակավայրերով, որոշները ամենախոշորն էին նախապատմական Եվրոպայում։ Պղնձի այնպիսի քանդակներ, ինչպիսին է Վինչի տիկինը պղնձի դարի առաջին նմուշներն են Եվրոպայում [6]:
Հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմական Բալկանների Ֆրակիացիներ և Դակեր ցեղերը տիրում էին այս տարածքում մինչ հռոմեացիների կողմից այն գրավելը [7]:
Բելգրադը բնակեցված էր ֆրակիա-դակիան Սինգի ցեղերով, կելտերի ներխուժումից հետո մ.թ.ա. 279 թ. Scordisci գրավեցին քաղաքը և անվանեցին "Singidūn" (dūn, ամրոց)
Մ.թ.ա. 34-33 Հռոմեական բանակը Սիլանուսի գլխավորությամբ հասավ Բելգրադ։ Մ.թ. I դարում այն հռոմեականացավ և դարձավ Սինգիդունում II դարի կեսերին Հռոմեական իշխանությունների կողմից այն կոչվեց մունիցիպիում որպես լիակատար գաղութ, և դարի վերջում այն դարձավ բարձրակարգ քաղաք։
Վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելգրատը առանձին վարչական միավոր է Սերբիայի կազմում, իր սեփական ինքնավար քաղաքային իշխանությամբ։ Բելգրադի ներկայիս քաղաքապետը Դրագան Դիլասն է՝ Սերբիայի դեմոկրատական կուսակցությունից։ Բելգրադի ավագանին ունի 110 անդամ, որոնք ընտրվում են չորս տարի ժամանակով։ Քաղաքի բյուջեն 2012 թ կազմում է շուրջ 102 բիլիոն դինար [8]:
Թաղապետարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բաժանված է 17 թաղապետարանների միջև։
Համայնք | Մակերես (կմ2) | Բնակչություն (2002) | Բնակչություն (2011) | Դասակարգում |
---|---|---|---|---|
Բարայեվո | 213 | 24,641 | 27,036 | արվարձանային |
Գուկարիցա | 156 | 168,508 | 179,031 | քաղաքային |
Գրոկա | 289 | 75,466 | 83,398 | արվարձանային |
Լազարեվակ | 384 | 58,511 | 58,224 | արվարձանային |
Մլադենօվակ | 339 | 52,490 | 53,050 | արվարձանային |
Նովի Բելգրադ | 41 | 217,773 | 212,104 | քաղաքային |
Օբրենովակ | 411 | 70,975 | 71,419 | արվարձանային |
Պալիլուլա | 451 | 155,902 | 170,593 | քաղաքային |
Ռակովիցա | 31 | 99,000 | 108,413 | քաղաքային |
Սավսկի Վենաց | 14 | 42,505 | 38,660 | քաղաքային |
Սոպոտ | 271 | 20,390 | 20,199 | արվարձանային |
Ստարի Գրադ | 5 | 55,543 | 48,061 | քաղաքային |
Սուրցին | 285 | 38,695 | 42,012 | քաղաքային |
Վոզդովակ | 148 | 151,768 | 157,152 | քաղաքային |
Վրաքար | 3 | 58,386 | 55,463 | քաղաքային |
Զեմուն | 154 | 136,645 | 166,292 | քաղաքային |
Զվեզդարա | 32 | 132,621 | 148,014 | քաղաքային |
TOTAL | 3227 | 1,576,124 | 1,639,121 | |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բելգրադի պատմություն»։ BelgradeNet Travel Guide։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 5
- ↑ Robert Nurden (մարտի 22, 2009)։ «Belgrade has risen from the ashes to become the Balkans' party city»։ London: Independent։ Վերցված է 2009 թ․ մայիսի 5
- ↑ «2011 Census first estimates»։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19
- ↑ «Beograd 2020»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 19
- ↑ «Geographical Position»։ Official website։ Վերցված է 2007 թ․ հուլիսի 10
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ «Belgrade Fortress history»։ Public Enterprise "Belgrade Fortress"։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին։ Վերցված է 2011 թ․ հունվարի 18
- ↑ http://www.ekapija.com/website/sr/page/602835
- ↑ «2011 Census of Population, Households and Dwellings in the Republic of Serbia: Comparative Overview of the Number of Population in 1948, 1953, 1961, 1971, 1981, 1991, 2002 and 2011, Data by settlements»։ Statistical Office of Republic Of Serbia, Belgrade։ 2014։ ISBN 978-86-6161-109-4։ Վերցված է 2014 թ․ հունիսի 27
|
|