Սոպոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սոպոտ
լեհ.՝ Sopot
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Առաջին հիշատակում7-րդ դար
Մակերես17,31 կմ²
Բնակչություն32 962 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ58
Փոստային դասիչ81-701 և 81-701–81-806
Պաշտոնական կայքsopot.pl(լեհ.) և visit.sopot.pl/en/(անգլ.)
Սոպոտ (Լեհաստան)##
Սոպոտ (Լեհաստան)

Սոպոտ (լեհ.՝ Sopot, գերմ.՝ Zoppot )[2], քաղաք և ծովափնյա առողջարան Լեհաստանի հյուսիսում՝ Պրիմորիեի վոևոդությունում, Բալթիկ ծովի ափին։ Ընկած է Գդանսկի ու Գդինիայի միջև և դրանց հետ մեկտեղ կազմում է Տրույմյաստո (Trójmiasto - Եռաքաղաք) կոչվող քաղաքային ագլոմերացիան, որը փաստացի մեկ քաղաք է՝ մոտավորապես մեկ միլիոն ընդհանուր բնակչությամբ։ Բուն Սոպոտի բնակչության թվաքանակը 2017 թվականի տվյալներով եղել է 33 500[3][4], 2021 թվականի հունիսի 30-ի տվյալներով՝ 35 049[5]: Զբաղեցրած տարածքը 17,28 քառակուսի կիլոմետր է, բնակչության միջին խտությունը՝ 2114,2 մարդ/կմ2։

Սոպոտը շրջանի (պովիատի) իրավունքով օժտված ամենափոքր քաղաքն է Լեհաստանում։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ անունը ծագել է հին սլավոնական սոպոտ բառից, որը նշանակում է «առվակ» կամ «աղբյուր»[6][7]։ Նույն արմատը հանդիպում է հին սլավոնական մի շարք այլ տեղանուններում. այն հավանաբար բնաձայնություն է, ընդօրինակում է հոսող ջրի ձայնը՝ խշշոց (Šepot):

Անունն առաջին անգամ՝ 1283 թվականին արձանագրվել է որպես «Sopoth», իսկ 1291 թվականին արդեն «Sopot»: Գերմանական «Zoppot»-ն ուղղակիորեն առաջացել է բնօրինակ անունից։ 19-րդ դարում և միջպատերազմյան տարիներին գերմանական անունը վերալեհականացվել է որպես «Sopoty» (հոգնակի ձև, ավելի մոտ գերմանական արտասանությանը)։ «Sopot»-ը դարձավ պաշտոնական լեհական անվանումը, երբ 1945 թվականին քաղաքը կրկին անցավ լեհական իշխանության տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպոտի ներկայիս տարածքում 7-րդ դարում սլավոնական (պոմերանյան) ամրոց է եղել, որն սկզբում ծառայել է որպես առևտրային ֆորպոստ։ Ընդ որում՝ առևտուրը տարածվում էր ինչպես Վիսլա գետով, այնպես էլ հյուսիսում՝ Բալթիկ ծովի ափին գտնվող քաղաքներով։ Ժամանակի ընթացքում ամրոցի նշանակալիությունը նվազել է, և 10-րդ դարում բնակավայրը վերածվել է ձկնորսական գյուղի, որն ի վերջո լքվել է։ Այնուամենայնիվ, մեկ դար անց տարածքը նորից բնակեցվել է, և այսօրվա քաղաքի սահմաններում հիմնվել են երկու գյուղ՝ Ստավովեն և Գրենզովոն։ Դրանք առաջին անգամ հիշատակվել են 1186 թվականին, երբ որպես նվեր տրվել են Օլիվայում գտնվող ցիստերցյան աբբայությանը։ Մեկ այլ գյուղ՝ Սվեմիրովոն, որը ներկայիս Սոպոտի տարածքում էր, առաջին անգամ հիշատակվել է 1212 թվականին Մեստվին I-ի մի փաստաթղթում, ով այն շնորհել է Զուկովոյի մոտ գտնվող պրեմոնստրանտյան (նորբերտինյան) վանքին։

Սոպոտ գյուղը, որի անունով հետագայում կոչվեց ամբողջ քաղաքը, առաջին անգամ հիշատակվել է 1283 թվականին, երբ այն տրվել է ցիստերցյաններին։ Այդ ժամանակից մինչև 14-րդ դարում տևտոնական օրդենի ներխուժումը այն գտնվել է Լեհաստանի կազմում։ Մինչև 1316 թվականը աբբայությունը գնել էր տարածքի բոլոր գյուղերը և դարձել քաղաքի բոլոր տարածքների սեփականատերը։ Տոռունյան երկրորդ հաշտության պայմանագրով (1466 թ.) տարածքը վերստին մտել է Լեհաստանի թագավորության կազմ։

Ռեչ Պոսպոլիտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գդանսկի քաղաքացիների համար նախատեսված առողջարանային ջրաբուժական կենտրոնը գործել է 16-րդ դարից։ Մինչև այդ դարի վերջը Գդանսկի ազնվական և մագնատ ընտանիքները դաստակերտներ են կառուցել Սոպոտում։ Օլիվայի պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիրը և նրա կինը՝ թագուհի Մարի Լուիզա Գոնզագան ապրում էին այդ դաստակերտներից մեկում, իսկ շվեդ բանակցող Մագնուս դե լա Գարդին՝ մեկ ուրիշում, որն այդ ժամանակից ի վեր հայտնի է որպես Շվեդական դաստակերտ (Dwór Szwedzki)[8]։ Շվեդական դաստակերտը հետագայում դարձել է լեհ թագավորներ Օգոստոս II-ի (1710 թ.) և Ստանիսլավ Լեշչինսկու (1733 թ.) կեցավայրը[9]։

1733 թվականին Լեհական ժառանգության համար պատերազմի ժամանակ Ստանիսլավ Լեշչինսկին մի քանի օր կանգ է առել Սոպոտում՝ նախքան մոտակա Գդանսկ քաղաք մեկնելը։ Այնուհետև ռուսական կայսերական զորքերը պաշարել են Գդանսկը և մեկ տարի անց կողոպտել ու հիմնիվեր այրել են Սոպոտ գյուղը։ Սոպոտի մեծ մասը հակամարտության ընթացքում և հետագա տարիներին մնացել է լքված վիճակում, քանի որ պատերազմից ուժասպառ եղած Գդանսկի պատրիկները չէին կարող իրենց թույլ տալ վերակառուցել իրենց սոպոտյան բնակարանները։

1750-ական թվականներին Պոմերանիայի լեհ ազնվականությունը սկսեց վերակառուցել գյուղը։ Ավերված դաստակերտների մեծ մասը 1757 և 1758 թվականներին գնել է Պժեբենդովսկիների մագնատ ընտանիքը։ Գեներալ Յոզեֆ Պժեբենդովսկին գնեց այս պալատներից ինը, իսկ 1786 թվականին նրա այրին՝ Բեռնարդինա Պժեբենդովսկան, գնեց մնացած երկուսը։ Սեռակովսկիների ընտանիքը նույնպես ձեռք բերեց որոշ գույք, ներառյալ ավերված շվեդական դաստակերտը։ 1790-ական թվականներին Լեհաստանի բաժանումներից հետո կոմս Կայետան Օնուֆրի Սերակովսկին կառուցեց Սերակովսկու առանձնատունը շվեդական կալվածքի տեղում՝ տիպիկ լեհական դաստակերտ, որը համարվում է նախաառողջարանային Սոպոտի առավել աչքի ընկնող շինություններից մեկը։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպոտում է գտնվում Եվրոպայի ամենաերկար ծովային փայտե նավամատույցը (լեհ.՝ Molo), որն ունի 515,5 մետր երկարություն։ Դրանից ոչ հեռու տեղակայված են սոպոտյան հայտնի փարոսը և այսպես կոչված՝ «Ծուռ տնակը» (լեհ.՝ Krzywy Domek):

Զբոսաշրջիկների կողմից հաճախ այցելվող վայրերից են նաև ձկնորսական նավահանգիստը (Przystań rybacka), Aleja Wojska Polskiego առափնյա փողոցի վրա գտնվող ձկնորսական մատուռը։

Միջազգային միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպոտին լայն ճանաչում է բերել երգի ամենամյա միջազգային փառատոնը, որը Եվրոպայում խոշորագույններից մեկն է համարվում։ 1970—1980-ական թվականներին այդ փառատոնին հիմնականում մասնակցում էին սոցիալիստական երկրների երաժիշտ-կատարողներ։

2014 թվականի մարտին Սոպոտում անց է կացվել թեթև աթլետիկայի աշխարհի մարզասրահային առաջնությունը։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպոտի քույր քաղաքներն են[10]՝

Քաղաքը Երկիրը Համաձայնագրի կնքման տարին
Աշկելոն Իսրայել 1993
Ֆրանկենթալ Գերմանիա 1991
Կարլսհամ Շվեդիա 1990
Նեստվեդ Դանիա 1990
Ռատցեբուրգ Գերմանիա 1994
Սաութէնդ օն Սի Միացյալ Թագավորություն 1999
Մյաստկո Լեհաստան 2006
Զակոպանե Լեհաստան 1993

2014 թվականից Սոպոտը բարեկամական հարաբերություններ էր հաստատել Ռուսաստանի Պետերհոֆ քաղաքի հետ, սակայն 2022 թվականին դադարեցրել է եղբայրությունը՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած հատուկ ռազմական գործողության։ Փոխարենը եղբայրացել է ուկրաինական Դնեստրի Բելգորոդ քաղաքի հետ[11]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոպոտի 2014 թվականի բնակչության բուրգը՝ ըստ կանանց և տղամարդկանց թվաքանակի

[12]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[13].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042214364011-0934783?var-id=1639616&format=jsonapi
  2. F. Lorentz Polskie i kaszubskie nazwy miejscowości na Pomorzu Kaszubskiem (83-60437-22-X) (978-83-60437-22-3).
  3. https://www.polskawliczbach.pl/Sopot |titulo=Sopot (Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2019-12-24 |obra=Polska w liczbach |lingua=polonês
  4. https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-14 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
  5. Cytuj |tytuł = Wyniki badań bieżących - Baza Demografia - Główny Urząd Statystyczny |data dostępu = 2021-12-22 |opublikowany = demografia.stat.gov.pl |url = http://demografia.stat.gov.pl/bazademografia/Tables.aspx Արխիվացված 2018-12-26 Wayback Machine
  6. Polska, Wirtualna. «Wirtualna Polska - Wszystko co ważne - www.wp.pl». www.wp.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. Maria Malec, Słownik etymologiczny nazw geograficznych Polski
  8. «Historia miasta». Sopot.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  9. Piotr Pelczar. «Historia Sopotu. Część I: od średniowiecza do wybuchu I wojny światowej». Histmag.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020-02-02-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. Cytuj |tytuł = Ukraiński Białogrod nad Dniestrem nowym miastem partnerskim Sopotu? |data dostępu = 2022-09-27 |opublikowany = www.zawszepomorze.pl |url = https://www.zawszepomorze.pl/ukrainski-bialogrod-nad-dniestrem-nowym-miastem-partnerskim-sopotu |język = pl
  12. Polska w liczbach|id=Sopot|nazwa=Sopot w liczbach|data dostępu=4 stycznia 2016
  13. GUS: Bank Danych Lokalnych, faktyczne miejsce zamieszkania, stan na 31 XII.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notizen über den Seebadeort Zoppot. In: Preußische Provinzial-Blätter. Band 17. Königsberg 1837, S. 222–227.
  • Halffter: Notizen über die Wirkungen und den Erfolg des Seebades Zoppot bei Danzig. In: Preußische Provinzial-Blätter. Band 17. Königsberg 1837, S. 551–554.
  • Johann Eduard Boettcher: Der Seebade-Ort Zoppot bei Danzig in geschichtlicher, topographischer, statistischer, naturwissenschaftlicher und socialer Hinsicht; sein Sagenkreis und seine Wirksamkeit als Sanitäts-Anstalt. Mit Karten und erläuternden Zeichnungen. Danzig 1842 (Digitalisat bei Google Books).
  • Hans Prutz: Geschichte des Kreises Neustadt in Westpreußen. Danzig 1872 (Digitalisat bei Google Books).
  • Franz Schultz: Chronik der Stadt Seebad Zoppot. A. W. Kafemann, Danzig 1905 (Digitalisat).
  • Ernst Bahr: Zoppot. In: Handbuch der historischen Stätten, Ost und Westpreußen. Kröner, Stuttgart 1981, ISBN 3-520-31701-X, S. 246.
  • Olga Kurilo: Zoppot, Cranz, Rigascher Strand: Ostseebäder im 19. und 20. Jahrhundert. be.bra wissenschaft verlag, Berlin 2011, ISBN 978-3-937233-81-9, S. 45–76.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]