Դակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դակերի տաճար
Guardian lions outside Daci temple.JPG

Դակեր (լատ.՝ Daci), հյուսիսային թրակիական ցեղերի խումբ։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Դանուբի հյուսիսից մինչև Կարպատների ճյուղավորությունն ընդգրկող տարածքում (գլխավորապես այժմյան Տրանսիլվանիայում)։ Մ․ թ․ ա․ I դարի կեսին դակերը և նրանց ազգակից գետեները միավորվել են՝ իրենց ազդեցությունը տարածելով Դանուբի աջափնյա շրջանների և արևմտապոնտական հունական մի շարք քաղաքների վրա։ Շուտով այդ միությունը քայքայվել է, սակայն նորից հզորացել մ․ թ․ I դարի վերջին՝ Դեցեբալի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 1 - մ․ թ․ 1-ին դարերի ընթացքում հռոմեացիները արշավանքներ են ձեռնարկել դակերի դեմ։ Տրայանոսի ժամանակ, 101-102 և 105-106 թվականների պատերազմների հետևանքով դակերը կորցրել են իրենց անկախությունը, և երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 265 CC-BY-SA-icon-80x15.png