Դեցեբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեցեբալ
Decebal's portrait.png
Ծնվել է 1-ին դար
Մահացել է 106[1]
Մահվան վայր Bălcești, Ռումինիա
Մասնագիտություն գերիշխան
Ծնողներ հայր՝ Scorilo
Զբաղեցրած պաշտոններ King of Dacia
Decebalus Վիքիպահեստում
Դեցեբալի ինքնասպանությունը, Տրայանոսի սյուն

Դեցեբալ, Դեկեբալուս (Decebalus) (ծննդյան թվականը անհայտ - 106), դակերի թագավոր 87 թվականից։ 89 թվականին, Հռոմի դեմ հաջող պատերազմից հետո, հաշտություն է կնքել, որով հռոմեացիները պարտավորվել են ամենամյա դրամական օժանդակություն տալ, արհեստավորներ և վարպետներ տրամադրել դակերին։ 101 - 102 թվականների և 105 - 106 թվականների պատերազմներում դակերը պարտվել են և նրանց երկիրը դարձել է հռոմեական պրովինցիա՝ Դակիա անունով։ Երբ հռոմեացիները գրավեցին դակերի մայրաքաղաք Սարմիզեգետուզաև, Դեցեբալն ինքնասպան եղավ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365 CC-BY-SA-icon-80x15.png