Բելգիայի թագավորական գրադարան
![]() | |
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և դաշնային գիտական ինստիտուտ |
Հիմնվել է | հունիսի 19, 1837 |
Տեղադրություն | Բրյուսել[2][1] |
Այլ տվյալներ | |
Կայք | kbr.be(նիդեր.)(անգլ.)(ֆր.) |
Բելգիայի թագավորական գրադարան (ֆր.՝ Bibliothèque royale de Belgique, հոլ.՝ Koninklijke Bibliotheek van België, ոչ պաշտոնական անվանումը՝ Ալբերտինա), ազգային գիտական գրադարան Բելգիայում։ Գրադարանի հիմնական նպատակն է հավաքագրել և պահպանել Բելգիայում հրապարակվող, ինչպես նաև արտերկրում բելգիացիների աշխատանքների բոլոր հրատարակությունները։ Համաձայն Բելգիայում գործող օրենսդրության՝ գրադարանը ստանում է Բելգիայում լույս տեսնող յուրաքանչյուր խմբագրության առնվազն մեկ օրինակ։ Բացի բելգիական գրականությունը, գրադարանն ունի նաև մեծ քանակությամբ արտասահմանյան հրապարակումներ։ Գրադարանը գտնվում է Բրյուսելի Mont des Arts-ում (Արվեստի լեռ)՝ Բրյուսելի կենտրոնական կայարանի հարևանությամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքերի հավաքածուի պատմությունը, որը հետագայում դարձել է թագավորական գրադարան, սկսվում է դեռևս 15-րդ դարից, երբ բուրգունդյան դուքսերը սկսել են ձեռագրեր հավաքել։ 1559 թվականին Ֆիլիպ II-ի հրամանով այդ ձեռագրերը տեղափոխվել են Բրյուսելի Կաուդենբերգ պալատ։ 1731 թվականին Կաուդենբերգ պալատն այրվել է, սակայն գրադարանի մեծ մասը փրկվել է։
1837 թվականի հունիսի 9-ին կառավարության որոշմամբ Բելգիայում ստեղծվել է թագավորական գրադարան, որի հիմքը կազմել է Կառլ վան Հյուլետի հավաքածուն՝ բաղկացած շուրջ յոթանասուն հազար գրքերից։ Բուրգունդյան դուքսերի օրոք հիմնված գրքերի հավաքածուն թագավորական գրադարանի հիմնադրման ժամանակ պատկանել է Բրյուսել քաղաքին (սկսած 1803 թվականից)։ 1842 թվականին այն դարձել է պետական սեփականություն և ներառվել է թագավորական գրադարանի կազմում։
1935 թվականին որոշվել է կառուցել Թագավորական գրադարանի նոր շենք։ Պատերազմի պատճառով կառույցի շինարարությունն սկսվել է միայն 1954 թվականին։ Շենքը, որտեղ տեղակայված է գրադարանը, հանդիսավոր բացվել է 1969 թվականի փետրվարի 17-ին։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանն ունի ավելի քան 6 միլիոն գիրք (ավելի քան 150 կմ գրադարակներ) և համարվում է երկրի ամենամեծ գրադարանը։ Այն ներառում է՝
- 4000000 գիրք
- 21500 ամսագիր
- 150000 քարտեզ
- 32000 ձեռագիր
- 300000 անտիկ տպագիր նյութեր
- 700000 նկարներ
- 9200 միկրոֆիլմեր
- 50000 երկարաձիգ ձայնագրություններ
Գրադարանն ունի 6 «հատուկ» բաժիններ, մասնավորապես՝ արժեքավոր աշխատանքների, քարտեզների և պլանների, պարտիտուրի, ձեռագրերի, մետաղադրամների[3], մեդալների։ Այն նաև ծառայում է որպես հոլանդերենով արվեստի գործերի հավաքման կետ։
Գրադարանն ունի երաժշտությանը վերաբերող շուրջ 60 փոքր հավաքածու։ Երաժշտության բաժանմունքը հանդիսանում է նշանակալից ռեսուրս Բելգիայում և արտերկրում երաժշտական պատմության ուսումնասիրության համար։ Հավաքածուների ներկայացուցչական մաս են կազմում Ֆրանսուա Ժոզեֆ Ֆետին, Էժեն Իզային, Անրի Վիյոտանը, Մարկ Դանվալը, Այվես Բեկոն[4], Ֆլոր Պիտերսը, Էդգար Տինելը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://erfgoedkaart.be/?id=7740
- ↑ https://arthive.com/places/1853~The_Royal_Library_of_Belgium
- ↑ Murray, Stuart A. P. “The Library: An Illustrated History.” New York, NY: Skyhorse Publishing, 2012, p. 249-250.
- ↑ Opera.be : la collection Yves Becko / F. Lemmers (ed.) - ISBN 9782872124992
- ↑ Edgar Tinel (1854-1912) : een levensschets [exhibition catalogue ] / N. Verstraeten (ed.) - ISBN 9066371293
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.kbr.be/ Բելգիայի թագավորական գրադարան. պաշտոնական կայք
- Official Website of the Center for American Studies (անգլերեն)
- Floorplan of the Library Archived 2015-05-08 at the Wayback Machine.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելգիայի թագավորական գրադարան կատեգորիայում։ |