Էժեն Իզայի
| Էժեն Իզայի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Eugène Ysaÿe |
| Ծնվել է | հուլիսի 16, 1858[1][2][3][…] Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 12, 1931[4][1][2][…] (72 տարեկան) Բրյուսել, Բելգիա[4][5] |
| Գերեզման | Ixelles Cemetery |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, կոնցերտմայստեր և երաժիշտ |
| Գործիքներ | ջութակ |
| Աշխատավայր | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
| Կրթություն | Լիեժի թագավորական կոնսերվատորիա և Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
| Անդամակցություն | Quatuor Ysaÿe? |
| Պարգևներ | |
Էժեն Իզայի (ֆրանսերեն՝ Eugène Ysaÿe, հուլիսի 16, 1858[1][2][3][…], Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4][5] - մայիսի 12, 1931[4][1][2][…], Բրյուսել, Բելգիա[4][5]), բելգիացի ջութակահար, դիրիժոր և կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էժեն Իզային ծնվել է 1858 թվականի հուլիսի 16-ին, Բելգիայի Լիեժ քաղաքում։
Առաջին երաժշտական դասերը ստացել է ջութակահար և դիրիժոր հոր մոտ։ Այնուհետեև սովորել է Լիեժի կոնսերվատորիայում Դեզիրե Խեյնբերգի, Լեոն և Ռոդոլֆ Մասսարիների մոտ։ 1874 թվականին ավարտելով այն, Էժենը դեռ որոշ ժամանակ զբաղվել է Բրյուսելում՝ Հենրիկ Վենյավսկու ղեկավարությամբ և վերջապես 1876-1879 թվականներին կատարելագործել է իր վարպետությունը Փարիզում Անրի Վիյոտանի մոտ։
1880-1882 թվականներին Իզային զբաղեցրել է համերգավարի պաշտոն բեռլինյան՝ Բենյամին Բիլզերի նվագախումբում (այս պաշտոնում փոխարինելով իր հայրենակից Սեզար Թոմսոնին), այս շրջանում համերգային ուղևորության է մեկնել Սկանդինավիա Անտոն Ռուբինշտեյնի հետ։ 1883-1886 թվականներին Իզային ապրել և աշխատել է Փարիզում, որտեղ անձնական և ստեղծագործական կապեր է հաստատել ֆրանսիացի առաջատար կոմպոզիտորների հետ՝ մասնավորապես Սեզար Ֆրանկը նրան է նվիրել իր Սոնատը՝ ջութակի և դաշնամուրի համար։
1886 թվականից հաստատվել է Բրյուսելում։
1958 թվականին պատկերվել է Բելգիայի փոստային նամականիշի վրա։
Էժեն Իզային մահացել է 1931 թվականի մայիսի 12-ին, Բրյուսել քաղաքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օպերա «Հանքափոր Պիեռը» (1931)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- 1 2 3 4 5 6 Изаи Эжен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էժեն Իզեն. ստեղծագործությունների նոտաները International Music Score Library Project կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Իզայի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Լիեժ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1931 մահեր
- Բրյուսել քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բելգիացի դիրիժորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Բելգիացի ջութակահարներ
- Բելգիացի երաժիշտներ
- Բելգիացի կոմպոզիտորներ
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Անձինք նամականիշերի վրա