Հարելբեկե
| Հարելբեկե | |||||
| |||||
| 50°51′25″N 3°18′47″E / 50.85694°N 3.31306°E | |||||
| Երկիր | |||||
|---|---|---|---|---|---|
| Համայնք | Քորթրայք | ||||
| Մակերես | 29,14 կմ² | ||||
| Պաշտոնական լեզու | հոլանդերեն | ||||
| Բնակչություն | 27 886 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
| Հեռախոսային կոդ | 056 | ||||
| Փոստային դասիչ | 8530[2] և 8531[2] | ||||
| Պաշտոնական կայք | harelbeke.be(նիդեր.) | ||||
|
| |||||
Հարելբեկե (հոլ.՝ , ֆրանսերեն՝ Harelbeke), քաղաք և մունիցիպալիտետ Բելգիայում, Ֆլանդրիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Տեղակայված է Բելգիայի հյուսիս-արևմուտքում, նահանգի հարավարևելյան մասում, Լիս գետի ափին։
Քաղաքը երկրի մայրաքաղաք Բրյուսելից գտնվում է 73 կմ հեռավորության վրա, Անտվերպենից՝ 88 կմ հեռավորության վրա, Գենտից՝ 37 կմ և Լիեժից՝ 161 կմ հեռավորության վրա։
Բնակչությունը կազմում է 26․957 մարդ (2012)։
Հարելբեկեն կազմված է երեք մասից՝ կենտրոն, որը գտնվում է Լիս գետի աջ ափին, Բավիկխովա (Bavikhove) և Հուլստա (Hulste)։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականից սկսած անցկացվել է դասական մեկօրյա հեծանվավազք Հարելբեկե-Անտվերպեն-Հարելբեկե երթուղով, որը կոչվում է Գրան-պրի E3 Հարելբեկե։ Առաջին տարիների ընթացքում հեռավորության երկարությունը կազմում էր մի փոքր ավելի, քան 203 կիլոմետր, 1980-ական թվականներին այն աճեց մինչև 236 կմ, իսկ 2007-ից՝ կրկին 203 կիլոմետր։ Ներկայիս երթուղին անցնում Հարելբեկեից դեպի Արևելյան Ֆլանդրիա և՝ հակառակը։ E3 Հարելբեկեն ավանդաբար բացում է ֆլամանդական դասականների շաբաթը, այդ թվում` Գենտ-Վեվելգեմը, Ֆլեշ Բրաբանսոնը, Դե Պաննեյի երեք օրերը և առավել հեղինակավոր Ֆլանդրիայի շրջագայությունը։ 2012 թվականին մրցավազքը ներառվել է էլիտար UCI World Tour-ում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Սալվատորի կաթոլիկ եկեղեցին (18-րդ դար)
- Սուրբ Մարգարեթ եկեղեցին
- Հին երկաթուղային կայարանի շենքը
- Անգլիայի ռազմական գերեզմանոց
- Պետեր Բենուայի թանգարանը և տունը, որտեղ նա ծնվել է
- Ծխախոտային խողովակների և ծխախոտի թանգարան
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետեր Բենուա (1834—1901) - ֆլամանդացի կոմպոզիտոր
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիսի կամուրջը
- Հուշարձան
- Հողմաղաց
- Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված պատերազմի հուշարձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարելբեկե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
