Անտվերպեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտվերպեն (այլ կիրառումներ)
| Belgian municipality with the title of city?, Բելգիայի համայնք և նավահանգստային քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Անտվերպեն | |||||
| հոլ.՝ Antwerpen | |||||
| |||||
| 51°13′0″N 04°24′0″E / 51.21667°N 4.40000°E | |||||
| Երկիր | |||||
| Տարածաշրջան | Ֆլանդրիա | ||||
| Նահանգ | Անտվերպեն | ||||
| Համայնք | Անտվերպեն | ||||
| Ներքին բաժանում | Անտվերպեն, Բերխեմ, Բերենդրեխտ-Զենդվիլիետ-Լիլո, Բորխերհաութ, Դյորնե, Էքերեն, Մերքսեմ, Վիլրեյք, Հոբոքեն և Borsbeek? | ||||
| Առաջին հիշատակում | 7-րդ դար | ||||
| Մակերես | 208,22 կմ² | ||||
| ԲԾՄ | 7 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | Belgian Dutch? | ||||
| Բնակչություն | ▲536 079 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
| Հեռախոսային կոդ | +32 3 (03 Բելգիայի մեջ) | ||||
| Փոստային դասիչ | 2000, 2018, 2020, 2030, 2050, 2060, 2040, 2100, 2140, 2170, 2180, 2600, 2610, 2660 | ||||
| Պաշտոնական կայք | antwerpen.be(նիդեր.), antwerpen.be/fr(ֆր.), antwerpen.be/de(գերմ.) և antwerpen.be/en(անգլ.) | ||||
|
| |||||
Անտվերպեն (հոլ.՝ Antwerpen, ֆրանսերեն՝ Anvers), քաղաք և համայնք Բելգիայի Ֆլամանդական տարածաշրջանում։ Այն Անտվերպեն նահանգի վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքն է, ինչպես նաև Բելգիայի երրորդ ամենախոշոր համայնքը՝ 208,22 կմ² տարածքով։ 565,039 բնակչությամբ այն Բելգիայի ամենաբազմամարդ համայնքն է, իսկ ավելի քան 1,2 միլիոն բնակիչ ունեցող ագլոմերացիայով՝ երկրի երկրորդ ամենամեծ ագլոմերացիան Բրյուսելից հետո[Ն 1][3]։
Քաղաքով հոսում է Շելդա գետը, որն իր Վեստերշելդե էստուարով Անտվերպենը կապում է Հյուսիսային ծովի հետ։ Անտվերպենը գտնվում է Բրյուսելից մոտ 40 կմ հյուսիս և Նիդերլանդների սահմանից մոտ 15 կմ հարավ։ Անտվերպենի նավահանգիստն աշխարհում ամենամեծերից մեկն է. Եվրոպայում այն զբաղեցնում է երկրորդ տեղը (Ռոտերդամից հետո[4][5]) և ընդգրկված է աշխարհի լավագույն 20-յակում։ Քաղաքը հայտնի է նաև որպես ալմաստի համաշխարհային առևտրի կենտրոն։ 2020 թվականին «Ագլոմերացիայի և համաշխարհային քաղաքների ուսումնասիրության ցանցը» (GaWC) Անտվերպենին շնորհել է Gamma + կարգավիճակով գլոբալ քաղաքի դասակարգում[6]։
Թե՛ տնտեսապես, թե՛ մշակութապես Անտվերպենը պատմականորեն եղել է և շարունակում է մնալ Ցածր Երկրների կարևորագույն քաղաքներից մեկը, հատկապես Իսպանական կատաղությունից (1576 թ.) առաջ և ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդած Նիդերլանդական ապստամբության ժամանակ ու դրանից հետո։ Անտվերպենի ֆոնդային բորսան, որը սկզբնապես կառուցվել էր 1531 թվականին և վերակառուցվել 1872-ին, աշխարհում առաջին հատուկ նպատակով կառուցված ապրանքային բորսան էր[Ն 2]։ 1920 թվականին քաղաքում անցկացվել են Ամառային օլիմպիական խաղերը[9]։
Անտվերպենի բնակիչներին անվանում են Սինյորեն (նիդ.՝ Sinjoren)՝ իսպաներեն señor կամ ֆրանսերեն seigneur («տեր») պատվավոր տիտղոսից, ինչը հղում է անում 17-րդ դարում քաղաքը ղեկավարած իսպանացի ազնվականներին[10]։ Քաղաքի բնակչությունը շատ բազմազան է՝ ներառելով շուրջ 180 ազգություն. 2019 թվականի դրությամբ բնակչության ավելի քան 50%-ն ունեցել է ծննդյան պահին Բելգիայի քաղաքացիություն չունեցող ծնող[11]։ Հատկանշական է տեղի հրեական համայնքը, քանի որ Անտվերպենը Եվրոպայի միակ երկու քաղաքներից մեկն է (Լոնդոնի Ստեմֆորդ Հիլլ թաղամասի հետ միասին), որտեղ 21-րդ դարում ապրում է զգալի քանակությամբ հարեդի (ուղղափառ) բնակչություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարում։ Ծովային, օդային ուղիների և երկաթուղային միջազգային հանգույց է։ 14-18-րդ դարերում Անտվերպենը եղել է Արևմտյան Եվրոպայի ֆինանսական-առևտրային գլխավոր կենտրոններից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտվերպենը Շելդայով բաժանված է երկու մասերի, որոնք իրար միացած են գետի տակ կառուցված թունելներով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շելդային է հարում քաղաքի հին մասը, որտեղ բարձր արվեստով առանձնանում են՝ գոթական Սուրբ Աստվածամոր տաճարը (1352-1616), Սթեն դղյակը (վերակառուցվել է 1520-1521), ուշ գոթական Սինթ Յակոբսկերկ եկեղեցին (1491-1507), «Մսագործների տունը» (1501-1503) և այլ տներ։
Գրոնտե-մարկտ հրապարակում են ֆլամանդական վերածննդի հուշարձաններ՝ ռատուշան (1561-1535, ճարտարապետ՝ Կ․ Ֆլորիս) և 16-րդ դարի գիլդիական տները․ բարոկկոյի ոճով են կառուցված Սինթ-Կարոլուս-Բորոմեսուկերկ եկեղեցին (1614-1621, ճարտարապետ՝ Պ․ Խյոյսենս), արքայական պալատը (1743-1745, ճարտարապետ՝ Յա․ Պ․ Բաուրսխեյդտ)։
20-րդ դարում կառուցվել են «Տորենգեբաու» բարձրահարկ շենքը (1930-1931), օդանավակայանը (1931, ճարտարապետ՝ Ս․ Յասինսկի), Քիլ բնակելի կոմպլեքսները (1950-1955, ճարտարապետ՝ Ռ․ Բրամ, Վ․ Մարմանս, Ռ․ Մաս), Լյուխտալը (1955, ճարտարապետ՝ Հ․ վան Քյոյկ) և այլն։ Թանգարաններից են արվեստների արքայական թանգարանը (հիմն․՝ 1810), տպագրիչներ Կ․ Պլանտենի և Բ․ Մորետուսի տունը, Պ․ Պ․ Ռուբենսի տունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ibz.rrn.fgov.be/fileadmin/user_upload/fr/pop/statistiques/population-bevolking-20230101.pdf
- ↑ «Statbel the Belgian statistics office». Արխիվացված օրիգինալից 16 May 2021-ին. Վերցված է 6 January 2015-ին.
- ↑ «De Belgische Stadsgewesten 2001» (PDF). Statistics Belgium. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 October 2008-ին. Վերցված է 19 October 2008-ին. Definitions of metropolitan areas in Belgium.
- ↑ «Annual Report 2014» (PDF). Port of Antwerp. 2014. էջ 14. Արխիվացված (PDF) օրիգինալից 2 February 2016-ին. Վերցված է 17 August 2021-ին.
- ↑ «Antwerp is Europe's second largest port». 9 November 2016. Արխիվացված օրիգինալից 1 February 2023-ին. Վերցված է 19 July 2017-ին.
- ↑ «The World According to GaWC 2020». GaWC - Research Network. Globalization and World Cities. Արխիվացված օրիգինալից 24 August 2020-ին. Վերցված է 31 August 2020-ին.
- ↑ «Antwerp Bourse—World's Oldest—Closes». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 31 December 1997. ISSN 0458-3035. Արխիվացված օրիգինալից 1 February 2023-ին. Վերցված է 22 March 2019-ին.
- ↑ «A look inside one of the world's oldest stock exchange buildings». Barcroft TV. Արխիվացված օրիգինալից 28 November 2020-ին. Վերցված է 19 July 2017-ին.
- ↑ «Olympische Spelen van Antwerpen (1920)». historiek.net (հոլանդերեն). 10 June 2024.
- ↑ Geert Cole; Leanne Logan, Belgium & Luxembourg p.218 Lonely Planet Publishing (2007) 1-74104-237-2
- ↑ «Waarom is Antwerpen een majority-minoritystad?». Արխիվացված օրիգինալից 1 February 2023-ին. Վերցված է 16 November 2022-ին.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանը, որի ագլոմերացիան ներառում է բուն Բրյուսել քաղաքը և 18 անկախ համայնքային միավոր, ունի ավելի քան 1,700,000 բնակիչ, սակայն Բելգիայի վիճակագրական ծառայությունը այս համայնքները հաշվարկում է առանձին-առանձին։[2]
- ↑ Այն հիմնադրվել է նախքան բաժնետոմսերի և արժեթղթերի ի հայտ գալը, ուստի խիստ իմաստով ֆոնդային բորսա չէր։[7][8]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտվերպեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։ |
| ||||||||
