Jump to content

Ամառային օլիմպիական խաղեր 1936

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային Օլիմպիական խաղեր 1936
պատկերանիշ
ՏեսակSummer Olympic Games edition?
Հյուրընկալող քաղաքԲեռլին
ԵրկիրԳերմանիաԳերմանիա
Բացումօգոստոսի 1
ՋահակիրFritz Schilgen?
ԵրդվեցRudolf Ismayr?
ԲացեցԱդոլֆ Հիտլեր
Փակումօգոստոսի 16
ՄարզադաշտԲեռլին[1]
Մարզիկներ4066 (3738 տղամարդ, 328 կին)
Մասնակից երկրներ49
Մեդալներ129 հավաքածու 19 սպորտաձևերում
Նախորդ1932 Summer Olympics?
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1948
 1936 Summer Olympics Վիքիպահեստում

11-րդ Ամառային օլիմպիադա, անցկացվել է Բեռլինում (Գերմանիա) 1936 թվականի օգոստոսի 1-ից մինչև 16-ը։ Առագաստային սպորտաձև մրցումները անցկացվեցին Քիլ քաղաքում։ Այդ խաղերում սահմանվեց նոր ռեկորդ 49 երկրների և 3961 մասնակից մարզիկների թվաքանակով։ Խաղերի ամենահայտնի մարզիկը դարձավ Աամերիկացի Ջեսսի Օուենսը՝ 4 ոսկյա մեդալներով։ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ շարունակվեց 1928 թվականից ավանդույթ դարձած օլիմպիական կրակի վառումը։

Կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Իգր Կառլա Դիմայի նախաձեռնությամբ, համաձայն իր քարոզչական մտքերի և հունական ծիսակատարության, առաջին անգամ անցկացվեց Օլիմպիական կրակի համաշխարհային էստաֆետա։ Վազորդները հասան Օլիմպիա՝ օլիմպիական կրակը փոխանցելով միմյանց։ Սրանով դրվեց օլիմպիական նոր ավանդույթների սկիզբը։

Օլիմպիադայի բացումը առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց հեռուստատեսությամբ, իսկ օլիմպիական մրցումները դարձան Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» վավերագրական ֆիլմի ստեղծման հիմքը։

Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությանը հավակնում էին Եգիպտական քաղաք Ալեքսանդրիա, Իսպանական՝ Բարսելոնան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին, Ֆինլանդիա՝ մայրաքաղաք Հելսինկի, Ռիո դե Ժանեյրո՝ քաղաք Բրազիլիայում, Իտալյայի մայրաքաղաք Հռոմ և Լուիզիանա՝ (ԱՄՆ), ինչպես նաև գերմանիայի քաղաքներ՝ Բեռլին, Քյոլն և Մայնի Ֆրանկֆուրտ։ Որոշվեց հավակնությունը տալ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինին՝ հաշվի առնելով 1916 թվականին 6−րդ օլիմպիական խաղերին այնտեղ չկայանալու փաստը։ Վերջնականապես որոշումը կայացվեց՝ Ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Բեռլինում (Գերմանիա)։

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցեցին հետևյալ երկրները՝ Աֆղանստան, Բերմուդյան կղզիներ, Բոլիվիա, Կոստա Ռիկա և Լիխտենշտայն.

Մեդալների ընդհանուր թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալների ընդհանուր թիվը
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1 {{{2}}} Գերմանիա 33 26 30 89
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 24 20 12 56
3 {{{2}}} Հունգարիա 10 1 5 16
4 {{{2}}} Իտալիա 8 9 5 22
5  Ֆինլանդիա 7 6 6 19
6 {{{2}}} Ֆրանսիա 7 6 6 19
7 {{{2}}} Շվեդիա 6 5 9 20
8  Ճապոնիա 6 4 8 18
9  Նիդերլանդներ 6 4 7 17
Օլիմպիական կրակի տեղափոխումը Բեռլին

Օլիմպիական խաղերի բողոքարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական օլիմպիադա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսի 19-26-ը Բարսելոնայում պլանավորել էին այլընտրանքային Օլիմպիական խաղերի անցկացում։ Գրանցվեցին 6000 մարզիկներ՝ 22 երկրներից։ Այդ ժամանակ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, և Օլիմպիադան չկայացավ։ Այլ երկրներից ժամանած մի շարք մարզիկներ կամավոր մասնակցեցին այդ քաղաքացիական պատերազմին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1936» հոդվածին։
  1. Deutsche Nationalbibliothek Record #2001155-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.