Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (սերբախորվաթերեն՝ Socijalistička Federativna Republika Jugoslavija, սլովեներեն՝ Socialistična federativna republika Jugoslavija, մակեդոներեն՝ Социјалистичка Федеративна Република Југославија)՝ նախկին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Գոյատևել է 1946 թվականից մինչև 1992-ը (1946-1963 թթ. կոչվել է Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետություն

Կազմված էր 6 սոցիալիստական հանրապետություններից (Սերբիայի կազմի մեջ էին մտնում նաև 2 սոցիալիստական ինքնավար երկրամաս)։ Լուծարքի ենթարկվելուց հետո Հարավսլավիայի տարածքում ստեղծվեցին հետևյալ անկախ պետությունները՝ Բոսնիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա։

Նախկին ՀՍՖՀ վարչական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոսնիա և Հերցեգովինա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սարաևո)
  • Խորվաթիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Զագրեբ)
  • Մակեդոնիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Սկոպյե)
  • Չեռնոգորիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Տիտոգրադ)
  • Սերբիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Բելգրադ)
    • Կոսովո (երկրամաս, վարչական կենտրոնը՝ Պրիշտինա)
    • Վոյեվոդինա (երկրամաս, վարչական կենտրոնը՝ Նովի Սադ)
  • Սլովենիա (հանրապետություն, վարչական կենտրոնը՝ Լյուբլյանա)