Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ
ՏեսակՕլիմպիական մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՇարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ
Երկիր Գերմանիա[1]
Հիմնադրված1934
Բացված1936 օգոստոսի 1
ՃարտարապետՎերներ Մարխ[2] և Ալբերտ Շպեեր[2]
ԳործաղեկավարDyckerhoff & Widmann և Olympiastadion Berlin GmbH?
Տարողություն74 475[3][4]
Տնային թիմՀերթա Բեռլին և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Դաշտի չափսեր105 х 68 մ
Կայքolympiastadion.berlin(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Olympiastadion Berlin Վիքիպահեստում

Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ (գերմաներեն Olympiastadion), «Հերտա» Ֆուտբոլային ակումբի գլխավոր Օլիմպիական մարզադաշտը Բեռլին քաղաքում, Տարողությունը 74 064 հանդիսատես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային համալիր «Օլիմպիա Պարկ»-ը, որն այժմ «Olympiastadion» մարզադաշտի կենտրոնն է կառուցվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելը, երբ Գերմանիան ստացավ 1916 թ. Օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքը։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թ-ին իշխանության եկած Ադոլֆ Հիտլերը օգտագործել է տարածքը հարակից վազքուղու համար։ Նրա հետաքրքիր պլանի մեջ էր մտնում նաև շինարարությունը մարզադաշտում 86 000 նստատեղով, առանձին Հոկեյ մարզադաշտի հետ միասին, նաև ձիարշավի համար նախատեսված տարածք, պետք է նաև հատկացվեին մի շարք այլ տարածքներ լողավազանի և բացօթյա սպորտի ասպարեզում։ Այդ ամենից հետո պետք է կառուցվեր բացօթյա թատրոն Dietrich Eckart (այժմ Berliner Waldbühne). Սպորտային համալիրը գտնվում է Մայֆելդի մարգագետնում, որտեղ կային Ազգային սոցիալիստական կուսակցության զանգվածային հանրահավաքներ։ Օլիմպիական մարզադաշտը կառուցվել է 1936 թ-ին ճարտարապետ Վերներ Մարհի կողմից։

Բացումը և 1936 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը 1936 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ

1936 թ-ին մարզադաշտում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն ի պատիվ Ամառային Օլիմպիական խաղերի, որը կազմակերպվել էր Գերմանիայի կառավարության կողմից։ Այն առաջին անգամ հեռարձակվել է ուղիղ եթեր հեռուստատեսոությամբ բացման ժամանակ։ Իսկ Օլիմպիական մրցույթը մարզադաշտում դարձավ օրինակ ստեղծելու մի գլուխգործոց ֆիլմի ասպարեզում որը կոչվեց «Օլիմպիա», իսկ ֆիլմի ռեժիսորն է Լենի Րիֆենշտալը։ Միևնույն մարզադաշտում տեղի է ունեցել 1936 թ-ի Օլիմպիական Խաղերի հիմանական մրցույթները։

Հետագա պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը 1980 թվականին

1938 թ-ին այստեղ Գերմանիան պարտվել է Անգլիային խոշոր 3։6 հաշվով։

«Օլիմպիաստադիոնը» էականորեն վնասվել էր Բեռլինի ռմբակոծությունների ժամանակ, իսկ պատճառը վրա հասած համաշխարհային 2-րդ պատերազմն էր, բայց 1960-ական թվականներին մարզադաշտը վերակառուցվել է։ Դա եղել է այն ժամանակ երբ առաջին տարիներին արդեն գոյություն ուներ Բունդեսլիգան, այդպես էր կոչվում Գերմանական նոր ազգային առաջնությունը։ Ամեն խաղ Բեռլինի Հերտաի մարզադաշտում հավաքվում էին ավելի քան 70000 երկրպագու։] Մարզադաշտը սկսել էին վերակառուցել 1974 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար և այս մարզադաշտում էլ տեղի ունեցան խմբային փուլի 3 խաղեր։ Օլիմպիական մարզադաշտը Աշխարհի առաջնության մեջ մտցնելու պատճառով Գերմանիայի արևմտյան և արևելյան մասերի միջև առաջացավ պատերազմի գիծ ինչի վրա շատ էր աշխատում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կառավարող Հերման Նոյբերգը։

2013 թվականի Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ մարզադաշտը կնդունի2014/2015 թթ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ փուլը։

1974 թ-ի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Խումբ Հանդիպում Հաշիվ
Հունիսի 14 1974 Խումբ 1 Գերմանիա — Չիլի 1։0 (0։0)
Հունիսի 18 1974 Խումբ 1 Չիլի — ԳԴՀ 1։1 (0։0)
Հունիսի 22 1974 Խումբ 1 Ավստրալիա — Չիլի 0։0

2006 թ-ի Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Խումբ Հանդիպում Հաշիվ
Հունիսի 13 2006 Խումբ F Բրազիլիա — Խորվաթիա 1։0 (1։0)
Հունիսի 15 2006 Խումբ B Շվեդիա — Պարագվայ 1։0 (0։0)
Հունիսի 20 2006 Խումբ A Էկվադոր — Գերմանիա 0։3 (0։2)
Հունիսի 23 2006 Խումբ H Ուկրաինա — Թունիս 1։0 (0։0)
Հունիսի 30 2006 1/4 եզրափակիչ Գերմանա — Արգենտինա 1։1 լ.ժ. (1։1, 0։0) 11մ. 4։2
Հունիսի 9 2006 Եզրափակիչ Իտալիա — Ֆրանսիա 1։1 լ.ժ. (1։1, 1։1) 11մ. 5։3

Ատլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային տեսքը մրցույթի ժամանակ 2009 թվական
  • Օգոստոսի 15-ին այստեղ է անցկացվել 2009 թ. Աշխարհի առաջնությունը Աթլետիկայի ասպարեզում։

Չեմպիոնների Լիգա 2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6-ին այս մարզադաշտում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի Յուվենտուս-Բարսելոնա եզրափակիչ հանդիպումը, որն ավարտվել է 1-3 հաշվով, Բարսելոնայի հաղթանակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]