Ացտեկա մարզադաշտ
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Կոյոական և Մեխիկո[1] |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1961 |
Բացված | մայիսի 29, 1966 |
Ճարտարապետ | Պեդրո Ռամիրեզ Վազկեզ և Rafael Mijares Alcérreca? |
Սեփականատեր | Մեխիկո և Televisa |
Գործաղեկավար | Մեխիկո |
Տարողություն | 115 000[2] |
Տնային թիմ | Club América, Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական, Cruz Azul? և Cruz Azul? |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | estadioazteca.com.mx(իսպ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Աստեկա մարզադաշտ, (իսպ.՝ Estadio Azteca), ֆուտբոլային մարզադաշտ Մեքսիկայի Մեխիկո քաղաքի Սանտա Ուրսուլա արվարձանում։ 1966 թվականին բացումից ի վեր այն հանդիսանում է Մեքսիկայի ազգային հավաքական Club América-ի պաշտոնական մարզադաշտը։ Տարողությունը՝ 105 000, Մեքսիկայի ամենամեծ և աշխարհի 3-րդ ամենամեծ մարզադաշտն է։ Գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսանում է աշխարհի ամենահայտնի մարզադաշտը[4][5][6][7][8], այստեղ են տեղի ունեցել Ֆիֆայի աշխարհի եզրափակիչ խաղերը[9]։ 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականը պարտության մատնեց Իտալիայի ազգային հավաքականին 4-1 հաշվով, 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի ազգային հանաքականը հաղթեց Արևմտյան Գերմանիայի ազգային հավաքականին 3-2 հաշվով։ 1986 թվականին այս մարզադաշտում է տեղի ունեցել 1986 թվականի քառորդ եզրափակիչ խաղը Արգենտինայի և Անգլիայի միջև, որտեղ Դիեգո Մարադոնան շահեց "Hand of God goal" և «Դարի գոլ» անվանակարգերը։ Այս մարզադաշտում է նաև տեղի ունեցել «Դարի խաղը», երբ Իտալիան պարտության մատնեց Արևմտյան Գերմանիային 4-3 հաշվով, լրացուցիչ ժամանակի հաշվին 1970 թվականի կիսաեզրափակիչ խաղերում։
Այս մարզադաշտում է տեղի ունեցել նաև ֆուտբոլային և 1968 թ. ամառային օլիմպիական խաղերը[10]։
Ացտեկա անվանումը հարգանքի տուրք է ացտեկներին՝ Մեխիկո քաղաքին թողած ժառանգության համար։ Ացտեկա հեռուստատեսության հետ չշփոթելու համար մարզադաշտը անվանում են նաև Guillermo Cañedo։ Մարզադաշտը կրում է նաև «Սանտա Ուրսուլայի հսկա» մականունը[11]։
Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտ կարելի է հասնել Սոչիմիլկո թեթև երկաթուղային գծով (Xochimilco Light Rail), որը Մեխիկոյի մետրոպոլիտենի ընդլայնված գիծ է, սկսվում է մետրո Tasqueña-ից և ավարտվում Xochimilco Light Rail կայարանում։
Խաղերի տոմսեր կարելի է ձեռք բերել մարզադաշտի դիմացի տոմսարկղից, որոնց արժեը կազմում է 100 պեսո։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը դրսից բարձր չի երևում, քանի որ փողոցի մակարդակից 9 մետր ցած է գտնվում[12]։
Մարզադաշտն այնպես է կառուցվել, որ արևը խաղահրապարակը անցնի ուղղհայաց՝ առանց որևէ թիմի անհարմարություն պատճառելու[12]։
Ռեկորդային այցելուների քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլ։ 119 853 հանդիսական, Մեքսիկա-Բրազիլիա, ընկերական խաղ, 1968, հուլիսի 7[13]։
- Բոքս։ 132 247 հանդիսական, Խուլիո Չավես-Գրեգ Հոգեն, 1993, փետրվարի 20[14]։
Հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտում է գտնվում «Դարի խաղ» (Իտալիա-Արևմտյան Գերմանիա) հուշատախտակը։ Հուշատախտակ կա նաև առաջին գոլ խփողների անունով և գիշերով խաղացած առաջին խաղի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://stadiumdb.com/stadiums/mex/estadio_azteca
- ↑ «Estadio Azteca - A little closer to the gods» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է 14 августа 2012
- ↑ «Ranking the Top 10 Most Iconic Stadiums in World Football»։ Bleacherreport։ Վերցված է ապրիլի 5, 2013
- ↑ «Classic Stadium: Estadio Azteca»։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-25-ին։ Վերցված է 2015-07-31
- ↑ Smart Tony։ «10 of the world's best sports venues»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-08-ին։ Վերցված է մարտի 9, 2012
- ↑ Wilson Steve։ «World Soccer Stadiums»։ ESPN։ Վերցված է հունիսի 4, 2007(չաշխատող հղում)
- ↑ Gordon Aaron։ «Mexico wins Mexican-American stadium war»։ Buzzfeed։ Վերցված է ապրիլի 9, 2013
- ↑ «Mexico's historical stadium»։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին։ Վերցված է մայիսի 31, 2012
- ↑ 1968 Summer Olympics official report. Archived 2008-11-18 at the Wayback Machine. Volume 2. Part 1. pp. 78–79.
- ↑ Rai Asha (մարտի 14, 2014)։ «Estadio Azteca: Seasons in the Sun»։ The Times of India։ Վերցված է մարտի 17, 2014
- ↑ 12,0 12,1 «Estadio Azteca: Infografías» (իսպաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է 14 августа 2012
- ↑ «El Monumental le gana a la Bombonera como estadio más emblemático» (իսպաներեն)։ 12 апреля 2013 года։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին։ Վերցված է 2015-07-31
- ↑ «Estadio Azteca» (անգլերեն)։ Վերցված է 5 сентября 2013 года
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ացտեկա մարզադաշտ Վիքիպահեստում |
---|
- Official Site of the Estadio Azteca Archived 2005-05-26 at the Wayback Machine.
- Estadio Azteca stadium picture
|
|