Ստադ դը Ֆրանս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ, Ռեգբիի մարզադաշտ և Օլիմպիական մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ, ռեգբի 15 և թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Սեն Դենի[1] |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | մայիսի 2, 1995 |
Անվանված է | Ֆրանսիա |
Բացված | հունվարի 28, 1998[2] |
Ճարտարապետ | Michel Regembal?[3], Michel Macary? և Aymeric Zublena? |
Սեփականատեր | Ֆրանսիա[4] |
Գործաղեկավար | Consortium Stade de France?[2][5] |
Տարողություն | 81 338[6] |
Տնային թիմ | Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական, France national rugby union team? և Team Vitality? |
Դաշտի չափսեր | 119x75 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster?[7] |
Կայք | stadefrance.com(անգլ.)(ֆր.) |
![]() | |
![]() | |
![]() |
Ստադ դը Ֆրանսը (ֆր.՝ Stade de France) Ֆրանսիայի ազգային մարզադաշտն է, որը գտնվում է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն Դենի կոմունայում։ Տարողությունը 81.338 նստատեղ, որը դարձնում է նստատեղերով հինգերորդ ամենամեծ մարզադաշտը Եվրոպայում։ Մարզադաշտը համարվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ռեգբիի ազգային հավաքականի տնային մարզադաշտը միջազգային խաղերում։ Մարզադաշտը կառուցվել է 1998 թվականի աշխարհի առաջնության համար։ Մարզադաշտի անունը տրվել է Միշել Պլատինիի խորհրդով, ով կազմակերպչական կոմիտեի նախագահն էր։ 1998 թվականի հուլիսի 12-ին Ֆրանսիան այս մարզադաշտում հաղթելով Բրազիլիային 3–0 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն։
Ստադ դը Ֆրանսը ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել է 4-րդ կատեգորիայի մարզադաշտ, այստեղ բացի 1998 թվականի Աշխարհի առաջնության խաղերից անցկացվել են նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ 2000 և 2006 թվականներին, բացի այդ Ռեգբիի 1999 և 2007 թվականների աշխարհի առաջնության որոշ խաղեր՝ լինելով միակ մարզադաշտը, որտեղ կայացել են ՖԻՖԱ աշխարհի գավաթի և Ռեգբիի աշխարհի գավաթի եզրափակիչներ։ Մարզադաշտում է անցկացվել նաև 2003 թվականի թեթեև ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այստեղ անցկացվեց նաև Եվրո 2016-ի որոշ խաղեր, ներառյալ եզրափակիչը։
Մարզադաշտում կայանում են նաև համերգներ և այլ սպորտային իրադարձություններ։ Այստեղ են ելույթ ունեցել այնպիսի աստղել ինչպիսիք են Ռոջեր Ուոթերսը, The Rolling Stones-ը, Թինա Թերները, U2-ը, Սելին Դիոնը, Մյուզը, AC/DC-ին, Բիյոնսե Նոուլզը, Ջեյ Զի-ն, Ռիհաննան, Քոլդփլեյ-ը, Էմինեմը, Լեդի Գագան, Փոլ ՄաքՔարթնին, Մադոննան, The Police-ը և Միլեն Ֆարմերը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ստադ դը Ֆրանս Վիքիպահեստում |
---|
- Ստադ դը Ֆրանսի կայք
- Մարզադաշտի գիդ հոդված
- Ստադ դը Ֆրանսում կայացած բոլոր ռեգբի խաղերի վիճակագրություն Archived 2004-06-03 at the Wayback Machine.
- Ռեգբի աշխարհի գավաթ 2007
- Ստադ դը ֆրանսի 3D մոդելը (GoogleSketchup) Archived 2014-01-01 at the Wayback Machine.
|
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.slate.fr/story/156889/vingt-ans-stade-de-france
- ↑ http://www.leparisien.fr/seine-saint-denis-93/saint-denis-il-y-a-vingt-ans-naissait-le-stade-de-france-27-01-2018-7525572.php
- ↑ https://www.franceculture.fr/emissions/superfail/stade-de-france-stade-terminal
- ↑ Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.) — LVMH, 1998. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
- ↑ Le Stade de France
- ↑ https://web.archive.org/web/20191117093733/https://www.grassmastersolutions.com/en/projects