Միշել Պլատինի
Միշել Պլատինի ֆր.՝ Michel Platini | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Միշել Ֆրանսուա Պլատինի | ||||||||||||||
Ազգությունը | ֆրանսիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||||||||||||||
Մականուն | Platoche | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1955 (69 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Ժյոֆ, Ֆրանսիա | ||||||||||||||
Հասակ | 179 սմ | ||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միշել Ֆրանսուա Պլատինի (ֆր.՝ Michel François Platini, հունիսի 21, 1955[2][3][4][…], Ժյոֆ), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Եղել է ՈՒԵՖԱ-ի նախագահը 2007 թվականից մինչև 2016 թվականը։
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։ 1984 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն է (9 գնդակ)։ 2011-ին ճանաչվել է որպես լավագույն արտասահմանցի խաղացող՝ իտալական ֆուտբոլի պատմության մեջ[5]։
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր. 1985 թվականին՝ Շեվալյե, 1988 թվականին՝ Սպա։
Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել։
1992 թվականից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում։ 2007 թվականի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011 թվականի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին։
2010 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[6]։
2015 թվականի մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Երևան, այցելել Մայր Աթոռ (Սուրբ Էջմիածին)։ Նրան ուղեկցում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս[7]։
Ակումբային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Պլատինին ծնվել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժյոֆ ավանում։ 20-րդ դարի սկզբին նրա պապն Իտալիայից եկել է Ֆրանսիա և հաստատվել այնտեղ։ Հայրը՝ Ալդո Պլատինին, ֆուտբոլ էր խաղում սիրողական մակարդակում և ամեն կերպ օգնում էր իր տղային ֆուտբոլային առաջին քայլերում։ Փոքր տարիքում Միշելն ստացել է «Ֆուտբոլային գնդակի Փոքրիկ Իշխան» (Անտուան դը Սենտ-Էքսզյուպերիի հեքիաթի հերոսի անունով) և «Պելեատինի» (իր սիրելի ֆուտբոլիստի՝ Պելեի անունով) մականունները։
Միշելի առաջին թիմը եղել է Ժյոֆ ավանի համանուն պատանեկան ակումբը։ 1972 թվականի ամռանը Պլատինին պայմանագիր կնքեց «Նանսի» ֆուտբոլային ակումբի հետ, որն ամենաուժեղն էր տարածաշրջանում։
Նանսի (1972-1979 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատինիի առաջին պրոֆեսիոնալ մրցաշրջանն ակումբում տեղի ունեցավ 1972-1973 թվականներին, երբ վնասվածք ստացավ ակումբի գլխավոր ռմբարկուն։ Պլատինիի դեբյուտային խաղը 1973 թվականի մայիսի 2-ին կայացած «Նանսի»-«Նիմ» հանդիպումն էր։ Արդեն հաջորդ խաղի ժամանակ նա երկու գնդակ ուղարկեց «Լիոն»-ի դարպասը (վերջնահաշիվը 4:1), այդպիսով խփելով իր առաջին գոլերն ակումբում։ Դրանից հետո Միշելը դարձավ ակումբի ամենալավ տուգանային և տասնմեկ մետրանոց հարվածներ իրացնողը։
1973-1974 մրցաշրջանում հիմնական կազմում խաղաց 21 խաղում՝ հեղինակելով ընդամենը 2 գնդակ։ 1974-1975 մրցաշրջանում «Նանսի»-ն հայտնվեց 2-րդ դիվիզիոնում։ Այնտեղ երիտասարդ կիսապաշտպանը խփեց 17 գոլ և դարձավ իր ակումբի առաջատարը։ Արդեն հաջորդ տարի թիմը նորից բարձրացավ 1-ին դիվիզիա և 1976 թվականին զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Այդ ընթացքում Պլատինին գտնվում էր ծառայության մեջ, սակայն ոչ սովորական զորամասում, այլ մարզական գումարտակում, որտեղից նա հնարավորություն ուներ մասնակցելու մարզումներին և ակումբի խաղերին։
Իր առաջին խաղն ազգային հավաքականի կազմում անց է կացրել 20 տարեկանում, 1976 թվականի մարտի 27-ին, Չեխոսլովակիայի հավաքականի դեմ։ Խաղի 76-րդ րոպեին Միշելը հեղինակեց իր առաջին գոլը «կապույտների» համար։
1976 թվականի ամռանը Միշելն իր մասնակցությունն ունեցավ Մոնրեալի օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում։ 1/4-րդ եզրափակչում Ֆրանսիան պարտվեց ԳԴՀ-ին, որն էլ հաղթեց մրցաշարը։ Հենց այդ տարում էլ Միշելը դարձավ տարվա ֆուտբոլիստը, իսկ «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ 21-ամյա ֆրանսիացին զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զիջելով միայն Ֆրանց Բեկենբաուերին, Ռոբ Ռենսենբրինկին, Իվո Վիկտորին և Քևին Քիգանին։
Պլատինիի շնորհիվ «Նանսի»-ն երբեմն հաղթում էր ֆրանսիական ակումբներ «Մոնակոյին», «Նանտին» և «Սենտ Էտենին»։ 1977 թվականին նրանք առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում, իսկ 1978 թվականին՝ 6-րդում։ Հենց այդ թվականին «Նանսի»-ն հաղթեց Ֆրանսիայի գավաթը՝ իր պատմության մեջ միակ անգամ։ Եզրափակչում թիմը 1:0 հաշվով հաղթեց «Նիցցային», իսկ հաղթական գոլը հեղինակեց հենց Միշել Պլատինին։ 1977/1978 մրցաշրջանի 9 գավաթային խաղերում Պլատինին խփեց 8 գնդակ։
1978 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ Ֆրանսիային բաժին հասավ ուժեղ խումբ։ Ֆրանսիայի հետ մեկտեղ խմբում էին հայտնվել նաև Արգենտինան, Իտալիան և Հունգարիան։ Այնուամենայնիվ Ֆրանսիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և տուն վերադարձավ, նույնիսկ 3:1 հաշվով հաղթանակը հունգարացիների նկատմամբ չօգնեց նրանց։ Պլատինին մասնակցեց ընդամենը 3 խաղի և խփեց 1 գնդակ՝ Արգենտինայի հավաքականի հետ խաղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Il premio Facchetti a Michel PlatiniFesta (con fair play) a Milano (իտալ.) // Corriere della Sera — Milano: RCS MediaGroup, 2011. — ISSN 1120-4982; 1128-2568; 2499-2542
- ↑ Augustyn A. Encyclopædia Britannica
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ http://www.championat.com/football/news-1014865-platini-priznan-luchshim-zarubezhnym-igrokom-v-istorii-italjanskogo-futbola.html (ռուս.)
- ↑ Մ. Ֆ. Պլատինիին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ Միշել Պլատինին այցելել է Սուրբ Էջմիածին, հետո ինքնագրեր է բաժանել դպրոցականներին (ֆոտո)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 20-րդ դարի մեծագույն մարզիկները. Միշել Պլատինի Արխիվացված 2011-01-11 Wayback Machine(ռուս.)
- Միշել Պլատինին national-football-teams.com կայքում(անգլ.)
- Պլատինին sports-reference.com կայքում Արխիվացված 2012-05-26 Wayback Machine(անգլ.)
|
|
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Պլատինի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1955 ծնունդներ
- Հունիսի 21 ծնունդներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Ոսկե գնդակի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՈՒԵՖԱ-ի նախագահներ
- ՖԻՖԱ 100
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ