ԿՈՆՄԵԲՈԼ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՈՆՄԵԲՈԼ
Confederación Sudamericana de Fútbol
Հապավում CONMEBOL
Հիմնադրված Հուլիսի 9, 1916 (1916-07-09)
Տիպ Միջազգային մարզական միավորումներ
Շտաբակայան Լուկե, Պարագվայ
Տեղագրություն Հարավային Ամերիկա
Կոորդինատներ 25°15′38″ հվ. լ. 57°30′58″ ամ. ե. / 25.26056° հս․. լ. 57.51611° ավ. ե. / 25.26056; 57.51611
Պաշտ. լեզու(ներ) իսպաներեն, պորտուգալերեն
Գլխավոր քարտուղար Խոսե Լուիս Մեիսներ
Նախագահ Խուան Անխել Նապոուտ
CONMEBOL Վիքիպահեստում

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիա (իսպConfederación Sudamericana de Fútbol, կարճ՝ CONMEBOL կամ ԿՈՆՄԵԲՈԼ), հարավամերիկյան ֆուտբոլի վարչական և վերահսկող կազմակերպություն, որի հիմնական գրասենյակը գտնվում է Լուկե քաղաքում (Պարագվայ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1916 թվականի հուլիսի 9-ին ուրուգվայցի Հեկտոր Գոմեսի շնորհիվ, ում երազանքն էր կենտրոնացնել մայրցամաքի ֆուտբոլային կառույցները։ Կազմակերպությանն առաջինն անդամագրվեցին Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը և Չիլին։ Վերջիններիս հաջողվեց առաջին մրցաշարն անցկացնել Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրես քաղաքում։ Հենց այդ մրցաշարի ընթացքում էլ ձևավորվեց ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Հետագայում այս մրցաշարը սկսեց կոչվել Ամերիկայի գավաթ, այնուհետև կազմակերպությանը միացան մայրցամաքի մնացած երկրների մեծ մասը (Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան հանդիսանում են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ։

Ներկայումս ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտնում է ՖԻՖԱ-ի կազմի մեջ և վերահսկում է տարածաշրջանում ֆուտբոլի զարգացումը և մրցաշարերի կազմակերպումը։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից 17 կմ հարավ-արևելք՝ Լուկե քաղաքում։ Նախագահն է պարագվայցի Խուան Անխել Նապոուտը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]