ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
անգլ.՝ UEFA European Championship
ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
Ֆուտբոլային ասոցիացիա ՖԻՖԱ, ՈՒԵՖԱ
Հիմնվել է 1960
Ակումբների քանակ 24 (վերջնական մրցաշար)
53 (որակավորման փուլ 2010 թ.)
Ներկայիս չեմպիոն Իսպանիա Իսպանիա (3-րդ տիտղոս)
Ամենատիտղոսավոր թիմ Գերմանիա Գերմանիա
Իսպանիա Իսպանիա (3 տիտղոս)
Պաշտոնական կայք www.fifa.com

ՈՒԵՖԱ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (անգլ.՝ UEFA European Championship, նաև ՈՒԵՖԱ Եվրո, ՈՒԵՖԱ Եվրոպայի ազգերի գավաթ (անգլ.՝ UEFA European Nations Cup-ից), ֆուտբոլի Եվրոպա աշխարհամասի առաջնությունը։

Սկզբում մրցաշարը կոչվել է Եվրոպական ազգերի գավաթ, իսկ 1968 թվականին արդեն ստացել է ներկայիս անվանումը՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն և ստացել պաշտոնական կարգավիճակ։ Առաջնության եզրափակիչ խաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին խաղերը անցկացվել են 1960 թվականին։ Մինչև այժմ անցկացվել է Ֆուտբոլի Եվրոպայի 15 առաջնություն, որոնց ժամանակ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողներ են ճանաչվել եռակի անգամ Իսպանիայի /1964, 2008, 2012/ և Գերմանիայի /1972, 1980, 1996/, կրկնակի անգամ՝ Ֆրանսիայի /1984, 2000/, մեկական անգամ՝ ԽՍՀՄ-ի /1960/, Իտալիայի /1968/, Չեխոսլովակիայի /1976/, Հոլանդիայի /1988/, Դանիայի /1992/, Հունաստանի /2004/ և Պորտուգալիայի /2016/ ազգային հավաքականները։ Ներկայումս Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողն է Պորտուգալիայի ազգային հավաքականը։