Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
deutsche Fußballnationalmannschaft
Ֆուտբոլային միության պատկերանիշը
Ստեղծման տարեթիվ 1907
Միություն ԳՖՖ
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Յոախիմ Լյով
Թիմի ավագ Մանուել Նոյեր
Ամենաշատ խաղեր Լոթար Մաթեուս (150)
Ռմբարկու Միրոսլավ Կլոզե (71)
ՖԻՖԱ կոդ GER
ՖԻՖԱ դասակարգում 3
Ամենաբարձր դիրք 1 (դեկտեմբեր 1992-օգոստոս
1993, դեկտեմբեր 1993-մարտ
1994, հունիս 1994, հուլիս 2014-հունիս
2015)
Ամենացածր դիրք 22 (մարտ 2006)
ԷԼՕ դասակարգում 2
Ամենաբարձր դիրք 1 (1990-1992, 1993-1994, 1996-1997,
հուլիս 2014-մայիս 2016)
Ամենացածր դիրք 17 (1923)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Շվեյցարիա Շվեյցարիա 5 – 3 Գերմանիա Գերմանիա
(Բազել; Ապրիլի 5, 1908)
Ամենախոշոր հաղթանակ
Գերմանիա Գերմանիա 16 – 0 Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
(Ստոկհոլմ; հուլիսի 1, 1912)
Ամենախոշոր պարտություն
Անգլիա Անգլիա 9 – 0 Գերմանիա Գերմանիա
(Օքսֆորդ; մարտի 18, 1909)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 18 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունք Հաղթող, 1954, 1974,
1990, 2014
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն 12 (Առաջինը՝ 1972)
Ամենալավ արդյունք Հաղթող, 1972, 1980, 1996
Կայք team.dfb.de
Germany national football team Վիքիպահեստում

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Գերմանիան միջազզային և ընկերական խաղերում։ Գերմանիայի միավորումից հետո հանդիսանում է ԳՖՀ-ի և ԳԴՀ-ի իրավահաջորդը։ Այն ղեկավարվում է Գերմանական ֆուտբոլի միության կողմից։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ:[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքականը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ համարվում է ամենատիտղոսակիր հավաքականներից մեկը։ Իր նվաճած մեդալների քանակով Գերմանիայի ազգային հավաքականն առաջինն է աշխարհում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ֆուտբոլում կարողացավ հասնել բավականին լուրջ հաջողությունների։ Նախապատերազմյան ժամանակահատվածում գերմանացիները միայն մեկ անգամ՝ 1934 թվականի աշխարհի առաջնությունում էին կարողացել զբաղեցնել մրցանակային տեղ՝ այն էլ 3-րդ տեղը։ Պատերազմից հետո երկիրը բաժանվեց երկու մասի։ ԳԴՀ-ում պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում անհատական, այլ ոչ թե թիմային սպորտաձևերին այդ պատճառով նրանք ֆուտբոլում ունեցած իրենց հաջողություններով անգամ մոտ էլ չէին երկաթյա վարագույրի մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին։

1954 թվականի Շվեյցարիայում կայացած աշխարհի առանությունում ԳՖՀ հավաքականը ընդգրկվել էր 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Հունգարիայի, Թուրքիայի և Հարավային Կորեայի հավաքականները։ Առաջին խաղում ԳՖՀ հավաքականը 4։1 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում արդեն խոշոր 3։8 հաշվով պարտվեց մրցաշարի ֆավորիտին՝ Հունգարիայի հավաքականին։ Հունգարացիները խմբում վստահորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ գերմանացիները Թուրքիայի հավաքականի հետ երկրորդ հորիզոնականի համար անցումային խաղ անցկացրին, որում մրցակցին ջախջախեցին 7։2 հաշվով։ Քառորդ եզրափակչում ԳՖՀ-ի մրցակիցը Հարավսլավիայի ընտրանին էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 2։0 հաշվով։ Կիսաեզրափակչում գերմանացիներին բաժին ընկավ Ավստրիայի հավաքակաը, որին նրանք հաղթեցին խոշոր 6։1 հաշվով։ Եզրափակչում արդեն 8-րդ րոպեին հունգարացիները հաղթում էին 2։0 հաշվով և թվում էր, թե այս անգամ էլ լեգենդար Կոշիչի և Պուշկաշի թիմը կհաղթի խոշոր հաշվով, սակայն գերմանացիները կարողացան իրենց մեջ ուժ գտնել և արդեն 10-րդ րոպեին Մաքս Մառլոկը կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, իսկ 18-րդ րոպեին Հելմուտ Ռանը դիպուկ հարվածով հավասարեցրեց այն։ Երբ թվում էր, որ խաղի ելքը կվճռվի լրացուցիչ ժամանակում Ռանը ևս մեկ անգամ աչքի ընկավ։ Արդյունքում գերմանացիները 3։2 հաշվով կամային հաղթանակ տարան հունգարացիների նկատմամբ։ ԳՖՀ-ում գործերը ավելի հաջող էին ընթանում և թիմի առաջխաղացումը ակնհայտ էր։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ, 1962 թվականի առաջնությունում քառորդ եզրափակիչ, իսկ 1966 թվականի առաջնությունում հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին տանտերերին՝ անգլիացիներին։ 70-ականները ԳՖՀ-ի հավաքականի և Մյունխենի ՙԲավարիայի՚ համար դարձան աստեղային։ ՙԲավարիան՚ 3 անգամ՝ 1974, 1975 և 1976 թվականներին դարձավ Չեմպիոնների գավաթի հաղթող, իսկ հավաքականը, որի կորիզը կազմում էին ՙԲավարիայի՚ խաղացողները, դարձավ 1974 թվականի աշխարհի առաջնության հաղթող, 1972 և 1980 թվականների Եվրոպայի չեմպիոն և 1976 թվականի երկրորդ մրցանակակիր։ Ֆրանց Բեկենբաուերը հարձակմանը իր հաջող միացումներով փոխեց պաշտպաների մասին մինչ այդ ունեցած պատկերացումները և դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը, իսկ Գերդ Մյուլլերը իսկական ՙգոլ խփող մեքենա՚ էր։ Հավաքականի կազմում նա անցկացրած 62 խաղերում դարձավ 68 գոլի հեղինակ։

1974 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվեց ԳՖՀ-ում։ ԳՖՀ հավաքականը ընդգրկված էր առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին ԳԴՀ-ի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները։ ԳՖՀ-ի հավաքականը առաջին երկու խաղերում համապատասխանաբար 1։0 և 3։0 հաշվով հաղթեց Չիլիի և Ավստրալիայի հավաքականներին, իսկ վերջին խաղում 0։1 հաշվով զիջեց ՙպատի՚ մյուս կողմում գտնվող իրենց հայրենակիցներին։ Արդյունքում խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և մրցաշարի երկրորդ փուլում ընդգրկվեց B խմբում, որտեղ բացի նրանցից ընդգրկված էին նաև Լեհաստանի, Շվեդիայի և Հարավսլավիայի հավաքականները։ Այս անգամ գերմանացիները հաղթեցին բոլոր երեք հանդիպումներում էլ և դուրս եկան եզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր։ Այս խաղի արդեն 2-րդ րոպեին Յոհան Նեսկենսը 11 մետրանոցից առաջ մղեց հոլանդացիներին, սակայն գերմանացիները Պաուլ Բռայթների և Գերդ Մյուլլերի օգնությամբ դեռ առաջին խաղակեսում կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Արդյունքում խաղը ավարտվեց 2։1 հօգուտ ԳՖՀ-ի։ Գերմանացիները պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։

70-ական թվականների հաղթական ավանդույթները շարունակեցին նոր սերնդի ֆուտբոլիստները։ Կառլ-Հայնց Ռումենիգեն, Լոթար Մաթեուսը, Ռուդի Ֆյոլերը, Յուրգեն Կլինսմանը և Մաթիաս Զամմերը դարձան համաշխարհային ֆուտբոլի աստղեր։ 1982 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ զիջեցին իտալացիներին։ 4 տարի անց Մեքսիկայում նրանք կրկին հասան եզրափակիչ, որտեղ զիջեցին Դիեգո Մարադոնայի Արգենտինային։ Այդուհանդերձ 4 տարի անց ԳՖՀ հավաքականը կարողացավ վրեժխնդիր լինել արգենտինացիներից։ Խմբային փուլում ԳՖՀ հավաքականի մրցակիցներն էին Կոլումբիան, ԱՄԷ-ն և Հարավսլավիան։ Առաջին խաղում գերմանացիները խոշոր 4։1 հաշվով պարտության մատնեց Հարավսլավիայի հավաքականին, իսկ երկրորդ խաղում էլ ավելի խոշոր 5։1 հաշվով պարտության մատնեցին ԱՄԷ-ի հավաքականին։ Խմբային փուլի վերջին խաղում գերմանացիները Կոլումբիայի հավաքականի հետ խաղն ավարտեցին ոչ-ոքի 1։1 հաշվով։ 1/8-րդ եզրափակչում ԳՖՀ հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին էր, որին գերմանացիները Կլինսմանի և Բրեմեի գոլերի շնորհիվ հաղթեցին 2։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում գերմանացիները պարտության մատնեցին Չեխոսլովակիայի հավաքականին, միակ գոլը 11 մետրանոցից խփեց Մաթեուսը։ Գերմանացիները կիսաեզրափակիչում են, որտեղ նրա մրցակիցը Անգլիայի հավաքականն էր։ Անգլիայի հավաքականի հետ հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում, հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին գերմանացիները՝ հաղթելով 4։3 հաշվով։ Եզրափակչում՝ ինչպես և 4 տարի առաջ, գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր, որին էլ գերմանացիները հաղթեցին 1։0 հաշվով, միակ գոլը 85-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Բրեմեն։ Եվ այսպես ԳՖՀ-ն պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

1990 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիան միավորվեց։ Միավորված Գերմանիան 1996 թվականին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ կիսաեզրաձակիչում ետխաղյա 11 մետրանոցներով հաղթահարեցին առաջնության կազմակերպիչ՝ Անգլիայի հավաքականին, իսկ ահա եզրափակչում 2։1 հաշվով առավելության հասան Չեխիայի ընտրանու նկատմամաբ։ 1996 թվականի հաջողությունից հետո գերմանացիները դեռևս լուրջ հաջողությունների չեն հասել, եթե իհարկե 2002 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալը, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե և 2008 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե և վերջապես 2010 թվականի բրոնզե մեդալները նման գերհզոր հավաքականի համար չի կարելի հաջողություն համարվել։ 1998 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը խայտառակ 0։3 հաշվով զիջեց Խորվաթիայի հավաքականին, իսկ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունն էլ ավելի վատ դասավորվեց, գերմանացիներն անգամ չկարողացան հաղթահարել խմբային փուլը։ Այդուհանդերձ, արդեն 2002 թվականի աշխարհի առաջնությունում գերմանացիները հասան մինչև եզրափակիչ, որտեղ 0։2 հաշվով զիջեցին Բրազիլիայի հավաքականին։ Եվրո-2004-ին գերմանացիները կրկին չափազանց անհաջող ելույթ ունեցան։ Լատվիայի և Հոլանդիայի հավաքականների հետ ոչ-ոքին և պարտությունը Չեխիայի ընտրանուց գերմանացիներին դուրս մղեց պայքարից արդեն խմբային փուլում։ Արդյունքում Ռուդի Ֆյոլլերը, ով գլխավորում էր հավաքականը, հեռացվեց իր պաշտոնից և նրան փոխարինեց Յուրգեն Կլինսմանը։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում գերմանիան, որպես ընդունող երկիր, չմասնակցեց նախընտրական փուլին և միանգամից ընդգրկվեց А խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Լեհատանի, Կոստա-Ռիկայի և Էկվադորի հավաքականները։ Բացման խաղում գերմանացիները 4։2 հաշվով հաղթեցին Կոստա-Ռիկայի հավաքականին։ Գերմանացիների կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Միրոսլավ Կլոզեն։ Երկրորդ խաղը շատ ավելի դժվար ստացվեց և Գերմանիայի հավաքականը մեծ դժվարությամբ 1։0 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին, միակ գոլը խփեց փոխարինման մտած Օլիվեր Նոյվիլը։ Վերջին խաղում գերմանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի հավաքականի դարպասը։ Փլեյ-օֆում գերմանացիների առաջին մրցակիցը Շվեդիայի հավաքականն էր, որին նրանք

Գերմանիայի հավաքականը 2012 թվականին

հաղթեցին 2։0 հաշվով։ Երկու անգամ էլ աչքի ընկավ Պոդոլսկին։ Քառորդ եզրափակչում գերմանացիների մրցակիցը Արգենտինայի հավաքականն էր։ Այս հանդիպման ժամանակ առաջինը հաջողության հասան արգենտինացիները, սակայն տանտերերը կարողացան կամային բարձր որակներ դրսևորել և 80-րդ րոպեին Կլոզեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Կիսաեզրափակչում Գերմանիայի ընտրանուն կանգնեցրեց Իտալիայի հավաքականը։ Հանդիպումը անցավ լարված և անզիջում պայքարում և հիմնական ժամանակում այդպես էլ հաղթողը չորոշվեց, իսկ լրացուցիչ ժամանակում Ֆաբիո Գրոսսոյի և Ալեսանդրո Դել Պիեռոյի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով իտալացիները կարողացան առավելության հասնել Բունդեսթիմի նկատմամաբ։ Արդյունքում գերմանացիները պետք է պայքարեին երրորդ տեղի համար, որում էլ նրանք գեղեցիկ և հարձակվողական խաղով 3։1 հաշվով հաղթեցին Պորտուգլիայի հավաքականին։ Երկու անգամ աչքի ընկավ Շվայնշտայգերը, ևս մեկ անգամ Պետին դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ պորտուգալացիներից միակ պատասխան գնդակը խփեց Նունու Գոմեշը։ Արդյունքում մոտակա 4 տարիների ընթացքում գերմանացիները դարձան աշխարհի երրորդ ուժեղագույն թիմը։

2 տարի անց գերմանացիները գրեթե նույն կազմով հասան մինչև Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ 0։1 հաշվով զիջեցին իսպանացիներին, միակ գոլի հեղինակը դարձավ Ֆերնանդո Տորրեսը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Ավստրալիայի, Գանայի և Սերբիայի հավաքականներն էին։ Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և արդյունքում հաղթեցին 4։0 հաշվով։ Երկրորդ խաղում թիմը անակնկալ կերպով պարտվեց Սերբիայի հավաքականին 0։1 հաշվով, իսկ խմբային փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթելով Գանայի հավաքականին՝ նվաճեց փլեյ-օֆի ուղեգիր։ 2010 թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ 1/8-րդ եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը, որում գերմանացիները մի գլուխ բարձր էին իրենց մրցակցից և արդյունքում հաղթեցին 4։1 հաշվով։

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ քառորդ եզրափակչի Գերմանիա-Արգենտինա հանդիպումը, այս անգամ էլ գերմանացիները ակնհայտ ուժեղ էին մրցակցից և հաղթեցին 4։0 հաշվով։ Այս հանդիպումը Կլոզեի համար 100-րդն էր հավաքականի կազմում և նա դարձավ 2 գոլի հեղինակ խփելով աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում իր 14–րդ գնդակը և այդպիսով կրկնելով լեգենդար Գերդ մյուլլերի ռեկորդը։ Արդյունքում արգենտինացիները հուսալքված էին, իսկ գերմանացիները կիսաեզրափակիչում էին։ Կիսաեզրափակիչում գերմանիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր։ Այդ խաղը անցավ լարված պայքարում իսպանացիների չնչին առավելությամբ։ Եվ արդյունքում երկրորդ խաղակեսի միջնամասում Պույոլի խփաց միակ գնդակը հաղթանակ պարգևեց Իսպանիայի ընտրանուն։ 3-րդ տեղի համար խաղում Գերմանիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի ընտրանու դեմ։ Չնայած ՙմխիթարող եզրափակչին՚ Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականների միջև 3-րդ տեղի համար խաղը ընթացավ բավականին լարված և դիտարժան պայքարում։ Գերմանիայի հավաքականը հանդիպմանը ներկայացավ ոչ հիմնական կազմով։ Բունդեսթիմի կազմում բացակայում էին առաջատարներ՝ թիմի ավագ Ֆիլիպ Լահմը, Լուկաս Պոդոլսկին, Միրոսլավ Կլոզեն և Մանուել Նոյերը։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ նշված ֆուտբոլիստները հանդիպմանը չէին մասնակցում վնասվածքների պատճառներով, սակայն դա պաշտոնապես, իսկ իրականում դժվար էր թաքցնել, որ կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո հիասթափված առաջատարները տրամադրված չէին կրկին անգամ պայքարելու 3-րդ տեղի համար, ինչպես դա եղել էր 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Իհարկե դա կարելի հասկանալ քանի, որ Գերմանիայի ներկայիս հավաքականը աշխարհի առաջնության ընթացքում ցուցադրեց վառ ու դիտարժան ֆուտբոլ և միանշանակ նման խաղով Գերմանիան արժանի էր ամենաբարձր պարգևներին։ Հարկ է նշել, որ վերջին առաջնություններում գերմանացիներին ակնհայտորեն ամենավճռական պահին ինչ-որ բան չի բավականեցնում։ Այս անգամ էլ Բունդեսթիմը հաղթահարելով մրցակցին 3։2 հաշվով կրկին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014
Գերմանիայի կազմը 2014 թ. Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո.

Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականներն էին։ Առաջին խաղում գերմանացիները բավականին գեղեցիկ և հարձակվողական ֆուտբոլ ցուցադրեցին և հաղթեցին 4։0 հաշվով։ Հեթ-թրիկ ի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը։ Երկրորդ խաղում գերմանացիները 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Գանայի ընտրանու հետ, իսկ երրորդ խաղում նվազագույն հաշվով ԱՄՆ-ին հաղթելուց հետո նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ 1/8-րդ եզրափակչում գերմանացիները մրցեցին Ալժիրի հետ։ Լարված ու դիտարժան պայքարում գերմանացիները 2-1 հաշվով հաղթելուց հետո, քառորդ եզրափակչում պարտության մատնելով հերթական մրցակցին, դուրս եկան կիսաեղրափակիչ փուլ, որտեղ պետք է մրցեին տան տերերի՝ Բրազիլացիների հետ։ Շատ կարևոր խաղին ընդառաջ Բրազիլացիները պետք է Գերմանացիներին դիմակայեին առանց իրեն առաջատարին և լավագույն ռմբարկուի՝ Նեյմարի։ Բրազիլիա - Գերմանիա հանդիպումն խելահեղ ավարտ ունեցավ։ Արդեն 10 երրորդ րոպեին Թոմաս Մյուլերը անկյունային խաղարկումից հետո գրավեց Ժուլիո Սեզարի դարպասը, իսկ 10-30-րդ րոպեների ընթացքում գերմանացիները 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, գոլերի հեղինակ դարցան Միրոսլավ Կլոզեն, դուբլ ձևակերպեց Թոնի Կրոսը, մեկ գոլ էլ հեղինակեց Սամի Խեդիրան։ Հետագայում փոխարինման մտած Անդրե Շյուրլեն դարձավ դուբլի հեղինակ, իսկ 90-րդ րոպեին բրազիլացիներից հեղինակության գնդակը խփեց Օսկարը։ Գերմանացիները հաղթեցին 7-1 հաշվով և դուրս եկան եզրափակիչ որտեղ մրցեցին Արգենտինայի հետ։ Եզրափակչում, հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ փոխարինման մտած Մարիո Գյոթցեն գրավելով մրցակցի դարպասը հաղթանակ պարգևեց իր հավաքականին, Գերմանիայի ազգային հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։

Մարզաշապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային[2]
1908
Հյուրային[2]

Ելույթները աշխարհի առաջնություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ փուլ Որակավորում
Տարի Փուլ Տեղ Խ Հ Ո* Պ Գոլեր Խ Հ Ո Պ Գոլեր
Ուրուգվայ 1930 չի մասնակցել չի մասնակցել
Իտալիա (1861—1946) 1934 3-րդ տեղ 3 4 3 0 1 11-8 1 1 0 0 9-1
Դրոշ Ֆրանսիա 1938 1-ին ռաունդ 10 2 0 1 1 3-5 3 3 0 0 11-1
Դրոշ Բրազիլիա 1950 չի մասնակցել չի մասնակցել
Դրոշ Շվեյցարիա 1954 Չեմպիոն 1 6 5 0 1 25-14 4 3 1 0 12-3
Դրոշ Շվեդիա 1958 4-րդ տեղ 4 6 2 2 2 12-14 Որակավորվել է որպես չեմպիոն
Դրոշ Չիլի 1962 Քառորդ եզրափակիչ 7 4 2 1 1 4-2 4 4 0 0 11-5
Դրոշ Անգլիա 1966 Եզրափկչի մասնակից 2 6 4 1 1 15-6 4 3 1 0 14-2
Դրոշ Մեքսիկա 1970 3-րդ տեղ 3 6 5 0 1 17-10 6 5 1 0 20-3
Դրոշ Գերմանիա 1974 Չեմպիոն 1 7 6 0 1 13-4 Որակավորվել է որպես առաջնության տեր
Դրոշ Արգենտինա 1978 2-ին ռաունդ 6 6 1 4 1 10-5 Որակավորվել է որպես չեմպիոն
Դրոշ Իսպանիա 1982 Եզրափակչի մասնակից 2 7 3 2 2 12-10 8 8 0 0 33-3
Դրոշ Մեքսիկա 1986 Եզրափակչի մասնակից 2 7 3 2 2 8-7 8 5 2 1 22-9
Դրոշ Իտալիա 1990 Չեմպիոն 1 7 5 2 0 15-5 6 3 3 0 13-3
Դրոշ ԱՄՆ 1994 Քառորդ եզրափակիչ 5 5 3 1 1 9-7 Որակավորվել է որպես չեմպիոն
Դրոշ Ֆրանսիա 1998 Քառորդ եզրափակիչ 7 5 3 1 1 8-6 10 6 4 0 23-9
Դրոշ ՃապոնիաԴրոշ Կորեայի Հանրապետություն 2002 Եզրափակչի մասնակից 2 7 5 1 1 14-3 10 6 3 1 19-12
Դրոշ Գերմանիա 2006 3-րդ տեղ 3 7 5 1 1 14-6 Որակավորվել է որպես առաջնության տեր
Դրոշ ՀԱՀ 2010 3-րդ տեղ 3 7 5 0 2 16-5 10 8 2 0 26-5
Դրոշ Բրազիլիա 2014 Չեմպիոն 1 7 6 1 0 18-4 10 9 1 0 36-10
Ընդհանուր 18/20 4 տիտղոս 106 66 20 20 224-121 84 64 18 2 249-66

* Ոչ-ոքիների սյունակում ներառված են նաև փլեյ-օֆֆի խաղերը, որոնք ավարտվել են հետխաղյա 11 մետրանոցներով:

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կազմը հայտավորվել է 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին:

Խաղերը ու գոլերը գրված են 2017 թվականի հունիսի 29-ի դրությամբ:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Քևին Թրապպ հուլիսի 8, 1990 (27 տարեկան) 1 (0) Ֆրանսիա ՊՍԺ
12 Բերնդ Լենո մարտի 4, 1992 (25 տարեկան) 5 (0) Գերմանիա Բայեր Լևերկուզեն
22 Մարկ-Անդրե տեր Շտեգեն ապրիլի 30, 1992 (25 տարեկան) 13 (0) Իսպանիա Բարսելոնա
Պաշտպաններ
2 Շկոդրան Մուստաֆի ապրիլի 17, 1992 (25 տարեկան) 18 (2) Անգլիա Արսենալ
3 Յոնաս Հեկտոր մայիսի 27, 1990 (27 տարեկան) 32 (3) Գերմանիա Քյոլն
4 Մատտիաս Գինտեր հունվարի 19, 1994 (23 տարեկան) 13 (0) Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
5 Մարվին Պլատենհարդտ հունվարի 26, 1992 (25 տարեկան) 3 (0) Գերմանիա Հերթա Բեռլին
6 Բենյամին Հենրիքս փետրվարի 23, 1997 (20 տարեկան) 3 (0) Գերմանիա Բայեր Լևերկուզեն
16 Անտոնիո Ռյուդիգեր մարտի 3, 1993 (24 տարեկան) 16 (0) Իտալիա Ռոմա
17 Նիկլաս Զյուլե սեպտեմբերի 3, 1995 (22 տարեկան) 5 (0) Գերմանիա Հոֆենհայմ
18 Յոշուա Կիմիխ փետրվարի 8, 1995 (22 տարեկան) 19 (2) Գերմանիա Բավարիա
Կիսապաշտպաններ
7 Յուլիան Դրաքսլեր սեպտեմբերի 20, 1993 (24 տարեկան) 34 (5) Ֆրանսիա ՊՍԺ
8 Լեոն Գորեցկա փետրվարի 6, 1995 (22 տարեկան) 8 (3) Գերմանիա Շալկե 04
10 Կերեմ Դեմիրբայ հուլիսի 3, 1993 (24 տարեկան) 2 (1) Գերմանիա Հոֆենհայմ
14 Էմրե Ջան հունվարի 12, 1994 (23 տարեկան) 14 (0) Անգլիա Լիվերպուլ
15 Ամին Յունես օգոստոսի 6, 1993 (24 տարեկան) 4 (2) Նիդերլանդներ Այաքս
20 Յուլիան Բրանդտ մայիսի 2, 1996 (21 տարեկան) 10 (1) Գերմանիա Բայեր Լևերկուզեն
21 Սեբաստիան Ռուդի փետրվարի 28, 1990 (27 տարեկան) 19 (0) Գերմանիա Հոֆենհայմ
Հարձակվողներ
9 Սանդրո Վագներ նոյեմբերի 29, 1987 (29 տարեկան) 3 (3) Գերմանիա Հոֆենհայմ
11 Տիմո Վերներ մարտի 6, 1996 (21 տարեկան) 5 (3) Գերմանիա ՌԲ Լայպցիգ
13 Լարս Շտինդլ օգոստոսի 26, 1988 (29 տարեկան) 5 (2) Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ

Վերջերս հայտավորված ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆուտբոլիստները հրավիրվել են Գերմանիայի հավաքական վերջին 12 ամիսների ընթացքում և կարող են նորից հրավիրվել:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ Վերջին խաղ
Դարպասապահներ
Մանուել Նոյեր մարտի 27, 1986 (31 տարեկան) 74 (0) Գերմանիա Բավարիա v. Անգլիա Անգլիա, մարտի 22, 2017
Պաշտպաններ
Մաթս Հումմելս դեկտեմբերի 16, 1988 (28 տարեկան) 57 (4) Գերմանիա Բավարիա v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Բենեդիկտ Հովեդես փետրվարի 29, 1988 (29 տարեկան) 44 (2) Գերմանիա Շալկե 04 v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Ջոնաթան Տահ փետրվարի 11, 1996 (21 տարեկան) 3 (0) Գերմանիա Բայեր Լևերկուզեն v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Յանիկ Գերհարդտ մարտի 13, 1994 (23 տարեկան) 1 (0) Գերմանիա Վոլֆսբուրգ v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Ժերոմ Բոատենգ սեպտեմբերի 13, 1988 (29 տարեկան) 67 (1) Գերմանիա Բավարիա v. Սան Մարինո Սան Մարինո, նոյեմբերի 11, 2016
Կիսապաշտպաններ
Լերոյ Սանե հունվարի 11, 1996 (21 տարեկան) 6 (0) Անգլիա Մանչեսթեր Սիթի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017
Դիեգո Դեմմե նոյեմբերի 21, 1991 (25 տարեկան) 1 (0) Գերմանիա ՌԲ Լայպցիգ ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017
Մեզութ Օզիլ հոկտեմբերի 15, 1988 (29 տարեկան) 84 (21) Անգլիա Արսենալ v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Թոնի Կրոս հունվարի 4, 1990 (27 տարեկան) 76 (12) Իսպանիա Ռեալ Մադրիդ v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Սամի Խեդիրա ապրիլի 4, 1987 (30 տարեկան) 70 (7) Իտալիա Յուվենտուս v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Յուլիան Վայգլ սեպտեմբերի 8, 1995 (22 տարեկան) 5 (0) Գերմանիա Բորուսիա Դորտմունդ v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Մարիո Գյոթցե հունիսի 3, 1992 (25 տարեկան) 62 (17) Գերմանիա Բորուսիա Դորտմունդ v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Իլկայ Գյունդոգան հոկտեմբերի 24, 1990 (26 տարեկան) 20 (4) Անգլիա Մանչեսթեր Սիթի v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Կևին Ֆոլանդ հուլիսի 30, 1992 (25 տարեկան) 10 (1) Գերմանիա Բայեր Լևերկուզեն v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Մաքս Մեյեր սեպտեմբերի 18, 1995 (22 տարեկան) 4 (1) Գերմանիա Շալկե 04 v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Սերժ Գնաբրի հուլիսի 14, 1995 (22 տարեկան) 2 (3) Գերմանիա Վերդեր Բրեմեն v. Իտալիա Իտալիա, նոյեմբերի 15, 2016
Կարիմ Բելլարաբի ապրիլի 8, 1990 (27 տարեկան) 11 (1) Գերմանիա Բայեր Լևերկուզեն v. Նորվեգիա Նորվեգիա, սեպտեմբերի 4, 2016
Հարձակվողներ
Թոմաս Մյուլեր սեպտեմբերի 13, 1989 (28 տարեկան) 85 (37) Գերմանիա Բավարիա v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Մարիո Գոմես հուլիսի 10, 1985 (32 տարեկան) 70 (30) Գերմանիա Վոլֆսբուրգ v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017
Անդրե Շյուրլե նոյեմբերի 6, 1990 (26 տարեկան) 57 (22) Գերմանիա Բորուսիա Դորտմունդ v. Ադրբեջան Ադրբեջան, մարտի 26, 2017

Հավաքականի անցյալի հայտնի ֆուտբոլիստները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Վալտեր, Ֆրանց Բեկենբաուեր, Ուվե Զելլեր, Կարլ-Հայնց Շնելինգեր, Զեպ Մայեր, Ուլի Հյոնես, Գերդ Մյուլեր, Գյունտներ Նետցեր, Հանս Շվարցենբեկ, Վոլֆգանգ Օվերաթ, Պաուլ Բրայթներ, Մանֆրեդ Կալտց, Կառլ-Հայնց Ռումենիգե, Անդրեաս Բրեմե, Հանս-Պետեր Բրիգել, Դիտեր Այլթս, Կլաուս Ալլոֆս, Լոթար Մաթեուս, Ռուդի Ֆյոլեր, Բերնդ Շուստեր, Անդրեաս Մյոլեր, Անդրեաս Քյոպկե, Օլիվեր Կան, Յուրգեն Կլինսման, Մաթիաս Զամմեր, Շտեֆան Էֆենբերգ։

Պարտադիր Ֆավորիտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլին վերաբերվում են տարբեր ձևերով։ Միշտ կարելի է հիանալ նրանց ատլետիկ և վստահ խաղով։ Կարելի է նաև քննադատել ավելորդ պրագմատիզմի համար, սակայն այն, որ գերմանացիներ շատ են սիրում ֆուտբոլ և ֆուտբոլ խաղում են բարձր մակարդակով, կասկածից վեր է։ Ոչ մի խոշոր մրցաշար՝ լինի Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություն, չի անցնում առանց Գերմանիայի մասնակցության։ Եվ գրեթե միշտ նրանք ոչ թե մասնակցում են, այլ հավակնում են ամենաբարձր տեղերի։ Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոններ, աշխարհի քառակի փոխչեմպիոններ և քառակի բրոնզե մեդալակիրներ, եվրոպայի եռակի փոխչեմպիոններ։ Եվ զարմանալի չէ, որ ամեն առաջնությունից առաջ անկախ այն բանից, թե Գերմանիան մտնում է հաղթողի գլխավոր հավակնորդների ցանկում, թե ոչ, միևնույն է, շատ մասնագետների կարծիքով, Գերմանիան եղել է, կա, ու կլինի պարտադիր ֆավորիտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIFA.com։ «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-06-02 
  2. 2,0 2,1 «Germany Football Shirts — Old Football Kits» (անգլերեն)։ Oldfootballshirts.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-29-ին 
  3. «FIFA World Cup 1938 — Historical Football Kits» (անգլերեն)։ Historicalkits.co.uk