Տիմո Վերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տիմո Վերներ
Timo Werner
20180602 FIFA Friendly Match Austria vs. Germany Timo Werner 850 0621.jpg
Տիմո Վերները Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1996(1996-03-06)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիա
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 11
Պատանեկան կարիերա
2002-2013 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2016 Գերմանիա Շտուտգարտ 95 (13)
2016-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 63 (34)
Ազգային հավաքական
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ15 4 (3)
2011-2012 Գերմանիա Գերմանիա Մ16 5 (2)
2012-2013 Գերմանիա Գերմանիա Մ17 18 (16)
2013-2015 Գերմանիա Գերմանիա Մ19 14 (10)
2015-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 7 (3)
2017-ներկա Գերմանիա Գերմանիա 17 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 4-ի, 2018

Տիմո Վերներ (գերմ.` Timo Werner, մարտի 6, 1996(1996-03-06)[1], Շտուտգարտ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է հարձակվողի դիրքում[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վերները սկսել է Շտուտգարտում: Իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 1-ին 2013-2014 Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Բոտևի դեմ խաղում՝ դառնալով Շտուտգարտի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով մասնակցել է պաշտոնական խաղի[3]: Այդ ժամանակ նա 17 տարեկան, 4 ամսական և 25 օրական էր:

2013 թվականի օգոստոսի 17-ին Վերները իր առաջին հանդիպումը անցկացրեց Բունդեսլիգայում՝ դաշտ դուրս գալով Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[4]: Սեպտեմբերի 22-ին նա խփեց իր առաջին գոլը Շտուտգարտի կազմում Այնտրախտի դեմ խաղում[5]: Նոյեմբերի 10-ին Ֆրայբուրգի դեմ խաղում Վերները դուբլ ձևակերպեց[6]՝ դառնալով Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 2 գոլ էր խփեց 1 խաղում[7]:

2014 թվականի մարտի 6-ին՝ իր 18-րդ տարեդարձին Վերները պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց Շտուտգարտի հետ՝ նախատեսված մինչև 2018 թվականի հունիսը[8]:

ՌԲ Լայպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 11-ին Վերները 4 տարվա պայմանագիր կնքեց ՌԲ Լայպցիգի հետ: Տրանսֆերի արժեքը մոտ 10 միլիոն եվրո էր, ինչը դարձրեց Վերներին Լայպցիգի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[9]:

2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 20 տարեկան, 203 օրական հասակում՝ Քյոլնի դեմ խաղից հետո Վերները դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ անցկացրել է 100 խաղ Բունդեսլիգայում[10]։

2016-2017 մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայում խփեց 21 գոլ՝ դառնալով մրցաշրջանի ամենաշատ գոլ խփած գերմանացի ֆուտբոլիստը[11]։ Նրա գոլերի շնորհիվ ՌԲ Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ տեղը առաջնությունում և որակավորվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ իր պատմության մեջ առաջին անգամ[12]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերները առաջին անգամ հրավիրվեց Գերմանիայի ազգային հավաքական 2017 թվականին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղի[13] և 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ադրբեջանի դեմ խաղի[14] համար:

Գերմանիայի հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին: Հունիսի 25-ին նա դուբլ ձևակերպեց գավաթի Կամերունի դեմ խաղում[15]: Նաև խփեց 3-րդ գոլը կիսաեզրափակչի Մեքսիկայի դեմ 4-1 ավարտված խաղում[16]: Արդյունքում Գերմանիայի հավաքականը դարձավ չեմպիոն, իսկ Վերները նվաճեց առաջնության Ոսկե խաղակոշիկը՝ 3 գոլով և 2 գոլային փոխանցմամբ[17]:

2018 թվականի մայիսին Վերները ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[18][19]: Նա մասնակցեց թիմի բոլոր 3 հանդիպումներին, իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[20][21]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շտուտգարտ 2013–14 30 4 2 0 2 0 34 4
2014–15 32 3 1 0 33 3
2015–16 33 6 3 1 1 0 37 7
Ընդհանուր 95 13 6 1 3 0 104 14
ՌԲ Լայպցիգ 2016–17 31 21 1 0 32 21
2017–18 32 13 2 1 11 7 45 21
Ընդհանուր 63 34 3 1 11 7 77 42
Կարիերայի ընդհանուր 158 47 9 2 14 7 181 56

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 4-ի դրությամբ

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 10 7
2018 7 1
Ընդհանուր 17 8

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 25, 2017 Ֆիշտ մարզադաշտՍոչի, Ռուսաստան Կամերուն Կամերուն
2–0
3–1
Կոնֆեդերացիաների գավաթ 2017
2.
3–1
3. Հունիսի 29, 2017 Մեքսիկա Մեքսիկա
3–0
4–1
4. Սեպտեմբերի 1, 2017 Էդեն ԱրենաՊրահա, Չեխիա Չեխիա Չեխիա
1–0
2–1
ԱԱ 2018 Որակավորում
5. Սեպտեմբերի 4, 2017 Մերսեդես Բենց ԱրենաՇտուտգարտ, Գերմանիա Նորվեգիա Նորվեգիա
3–0
6–0
6.
4–0
7. Նոյեմբերի 14, 2017 Ռեյն Էներգի մարզադաշտՔյոլն, Գերմանիա Ֆրանսիա Ֆրանսիա
1–1
2–2
Ընկերական խաղ
8. Հունիսի 8, 2018 ԲայԱրենա, Լևերկուզեն, Գերմանիա Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
1–0
2–1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսլիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի խաղում. 17 տարեկան, 249 օրական[23]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 100 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում. 20 տարեկան, 203 օրական[24]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 100 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում. 22 տարեկան, 5 օրական[25]

Շտուտգարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել պաշտոնական խաղում. 17 տարեկան, 148 օրական[26]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել եվրոպական մրցաշարերում. 17 տարեկան, 148 օրական[26]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղում. 17 տարեկան, 151 օրական[27]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի խաղում. 17 տարեկան, 164 օրական[27]
  • Ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել. 17 տարեկան, 219 օրական[27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Timo Werner - Player Profile 16/17 | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  3. uefa.com։ «UEFA Europa League 2013/14 - History - Botev Plovdiv-Stuttgart – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  4. «Stuttgart 0 - 1 Bayer Leverkusen Match preview - 8/17/13 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  5. «Eintracht Frankfurt vs. VfB Stuttgart - Box Score - September 22, 2013»։ www.foxsports.com (en-US)։ Վերցված է 2017-06-29 
  6. «Freiburg 1 - 3 Stuttgart Match preview - 11/10/13 Bundesliga - Goal.com»։ www.goal.com (en-ke)։ Վերցված է 2017-06-29 
  7. «Stuttgart's youngster Timo Werner becomes the youngest player ever to score a brace in a Bundesliga match, this was his 1st goal today! • r/soccer»։ reddit (հայերեն)։ Վերցված է 2017-06-29 
  8. «Werner signs new Stuttgart deal»։ Times Colonist։ Վերցված է 2017-06-29 
  9. «RB Leipzig snap up Werner from Stuttgart | Bundesliga - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  10. «RB Leipzig | Werner becomes youngest member of Bundesliga 100 club | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  11. «Werner's originals give Germany striking solution»։ The World Game (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  12. «A brace each for Werner and Selke as Leipzig reach the Champions League»։ DFB - Deutscher Fußball-Bund e.V. (անգլերեն)։ Վերցված է 2018-01-15 
  13. «Germany 1-0 England: Lukas Podolski stunner inflicts first defeat of Gareth Southgate era»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29 
  14. «Azerbaijan 1 - 4 Germany Match report - 26/03/2017 WC Qualification Europe - Goal.com»։ www.goal.com (en-gb)։ Վերցված է 2017-06-29 
  15. «Confederations Cup 2017: Timo Werner brace helps Germany set up semi-final against Mexico»։ Firstpost (en-US)։ 2017-06-26։ Վերցված է 2017-06-29 
  16. «Confederations Cup semi-final: Germany 4-1 Mexico»։ BBC Sport (en-GB)։ 2017-06-29։ Վերցված է 2017-10-04 
  17. 17,0 17,1 FIFA.com (1900-01-01)։ «Awards list dominated by victorious Germans»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-04 
  18. (www.dw.com) Deutsche Welle։ «Germany announce final World Cup squad, with Manuel Neuer, without Leroy Sané | DW | 04.06.2018»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  19. «Plattenhardt named in final Germany World Cup squad - Teams - HerthaBSC.de»։ www.herthabsc.de (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-04 
  20. «World Cup 2018: Germany out of tournament after losing to South Korea»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-27։ Վերցված է 2018-07-04 
  21. Wilson Jonathan (2018-06-27)։ «Germany crash out of World Cup group stage after defeat by South Korea»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  22. UEFA.com։ «UEFA Europa League Squad of the 2017/18 Season»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  23. Germany kicker, Nürnberg,։ «Blitzstarter: Ibisevic und Werner ebnen den Weg: SC Freiburg - VfB Stuttgart 1:3 (0:2)»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-07-04 
  24. «RB Leipzig | Werner becomes youngest member of Bundesliga 100 club | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  25. «RB Leipzig's Timo Werner makes Bundesliga history, back where it all began at Stuttgart | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  26. 26,0 26,1 «The Timo Werner story: From Mario Gomez fan to Germany's number one goalgetter | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-07-04 
  27. 27,0 27,1 27,2 «Timo Werner: The Next Star in Stuttgart’s Skyline? -» (en-US)։ 2013-10-11։ Վերցված է 2018-07-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]