Յուսուֆ Պոուլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յուսուֆ Պոուլսեն
Yussuf Poulsen
Yussuf Poulsen.JPG
Պոուլսենը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Yussuf Yurary Poulsen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Տանզանիա Տանզանիա
Մականուն el toro, die bull
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1994(1994-06-15)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 191 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար 9
Պատանեկան կարիերա
ԴանիաՍկյոլդ
2008-2011 Դանիա Լյունգբյու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Դանիա Լյունգբյու 34 (11)
2013-ներկա Գերմանիա ՌԲ Լայպցիգ 159 (38)
Ազգային հավաքական
2010 Դանիա Դանիա Մ16 1 (0)
2010-2011 Դանիա Դանիա Մ17 19 (2)
2011-2012 Դանիա Դանիա Մ18 7 (4)
2012-2013 Դանիա Դանիա Մ19 12 (8)
2012 Դանիա Դանիա Մ20 3 (0)
2013-2015 Դանիա Դանիա Մ21 15 (4)
2013 Դանիա Դանիայի Սուպերլիգա 1 (0)
2014-ներկա Դանիա Դանիա 32 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 20-ի, 2018

Յուսուֆ Պոուլսեն (դան․՝ Yussuf Poulsen, հունիսի 15, 1994(1994-06-15)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոուլսենը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սկյոլդում։ Սկզբից նա խաղում էր պաշտպանական դիրքում, սակայն իր ընկեր Քենեթ Զոհորեի Կոպենհագեն տեղափոխությունից հետո նա դարձավ հարձակվող։

2008 թվականին՝ 14 տարեկան հասակում Պոուլսենը միացավ Լյունգբյուի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Հորսենսի դեմ խաղում[3]։ Այս մրցաշրջանում նա չկարողացավ հաստատվել թիմի կազմում՝ անցկացնելով ընդամենը 5 հանդիպում[4], իսկ Լյունգբյուն դուրս մնաց Դանիայի Սուպերլիգայից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի օգոստոսի 5-ին՝ Ակադեմիսկի դեմ խաղում[5]։ 2012-13 մրցաշրջանում Պոուլսենը դարձավ Լյունգբյուի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 31 հանդիպում և դառնալով 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

ՌԲ Լայպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 3-ին Պոուլսենը պայմանագիր կնքեց այս մրցաշրջանում Գերմանիայի երրորդ դիվիզիոն տեղափոխված ՌԲ Լայպցիգի հետ[6][7]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 19-ին՝ Հալեշերի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 24-ին՝ Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով Լայպցիգին հաղթել 2-0 հաշվով[9]։ 2013-14 մրցաշրջանում ՌԲ Լայպցիգը Պոուլսենի հետ տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա, իսկ 2015-16 մրցաշրջանում՝ Բունդեսլիգա[10]։

Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Պոուլսենը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Բունդեսլիգայում Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին[14]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Պոուլսենը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 31-ին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում Պոուլսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի առաջնության հավաքականի կազմում[16]։ Իր առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունիսի 13-ին՝ Սերբիայի դեմ խաղում[19]։ 2016 թվականին Պոուլսենը հրավիրվեց Դանիայի հավաքական՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն նա մերժեց հրավերը՝ ՌԲ Լայպցիգի կազմում իր դիրքը ամրապնդելու համար[20]։

2018 թվականի մայիսին Պոուլսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[21][22]։ 2018 թվականի հունիսի 16-ին՝ առաջնությունում Դանիայի առաջին՝ Պերուի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[23][24][25] և ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[26][27]։ Աշխարհի առաջնությունում Պոուլսենը անցկացրեց ևս 2 հանդիպում[28], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[29][30]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 19ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լյունգբյու 2011–12 Դանիայի Սուպերլիգա 5 0 0 0 5 0
2012–13 Երկրորդ դիվիզիոն 30 11 2 0 32 11
Ընդհանուր 35 11 2 0 0 0 0 0 37 11
ՌԲ Լայպցիգ 2013–14 3․Լիգա 36 10 1 0 37 10
2014–15 Երկրորդ Բունդեսլիգա 29 11 3 1 32 12
2015–16 32 7 2 0 34 7
2016–17 Բունդեսլիգա 29 5 1 0 30 5
2017–18 30 4 2 1 9 0 41 5
2018–19 3 1 1 1 4 1 8 3
Ընդհանուր 159 38 10 3 13 1 0 0 182 42
Կարիերայի ընդհանուր 194 49 12 3 13 1 0 0 219 53

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ[33]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 3 0
2015 8 2
2016 7 1
2017 6 0
2018 8 2
Ընդհանուր 33 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 13, 2015 Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա Սերբիա Սերբիա 1–0 2–0 Եվրո 2016 Որակավորում
2. Նոյեմբերի 17, 2015 Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա Շվեդիա Շվեդիա 1–2 2–2 Եվրո 2016 Որակավորում
3. Հոկտեմբերի 8, 2016 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Լեհաստան Լեհաստան 2–3 2–3 ԱԱ 2018 Որակավորում
4. Հունիսի 9, 2018 Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա Մեքսիկա Մեքսիկա 1–0 2–0 Ընկերական խաղ
5. Հունիսի 16, 2018 Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան Պերու Պերու 1–0 1–0 ԱԱ 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Denmark - Y. Poulsen - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  3. «Lyngby BK - AC Horsens, Dec 4, 2011 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  4. «Yussuf Poulsen | Football Stats | RB Leipzig | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-17 
  5. «Akademisk Boldklub - Lyngby BK, Aug 5, 2012 - 1. Division - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  6. «RasenBallsport Leipzig - Reportage-Yussuf-Poulsen»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-06-17 
  7. Germany kicker, Nürnberg,։ «Poulsen wird ein Roter Bulle»։ kicker (de-DE)։ Վերցված է 2018-06-17 
  8. «Hallescher FC - RB Leipzig, Jul 19, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  9. «RB Leipzig - Rot-Weiß Erfurt, Aug 24, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  10. Reuters (2016-05-08)։ «RB Leipzig promoted to Bundesliga with a game to go after beating Karlsruhe»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  11. «RB Leipzig - Rot-Weiß Erfurt, Aug 24, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  12. «RB Leipzig - FC Augsburg, Sep 30, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  13. (www.dw.com) Deutsche Welle։ «Record-setting Leipzig up to third after beating Augsburg | DW | 01.10.2016»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  14. «German Bundesliga 2016/17»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  15. «RB Leipzig - AS Monaco, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  16. «Mexico - Denmark, Jan 31, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  17. «Albania - Denmark, Oct 11, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  18. «Danmark - Albanien 1 - 1»։ www.dbu.dk (դանիերեն)։ Վերցված է 2018-06-17 
  19. «Denmark - Serbia, Jun 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  20. «Olympics: Dane turns down Rio to prepare for Bundesliga»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-17 
  21. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  22. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner»։ The Sun (en-GB)։ 2018-06-05։ Վերցված է 2018-06-17 
  23. «Peru - Denmark, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  24. James Stuart (2018-06-16)։ «Yussuf Poulsen winner for Denmark edges out luckless Peru»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-17 
  25. «Peru 0 Denmark 1: Yussuf Poulsen hits winner in World Cup Group C clash»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2018-06-17։ Վերցված է 2018-06-17 
  26. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Peru - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-06-17 
  27. «Poulsen named man of the match after win over Peru»։ FourFourTwo։ Վերցված է 2018-06-17 
  28. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Yussuf POULSEN - Yussuf Poulsen - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-09-20 
  29. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-20 
  30. Bakowski Gregg (2018-07-01)։ «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-20 
  31. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  32. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-01։ Վերցված է 2018-08-20 
  33. 33,0 33,1 «Yussuf Poulsen»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]