Կամպլը գերմանականԲայեր 04-ի ակադեմիայի սան է։ 2008 թ.-ին նորամուտն է նշել երկրորդ կազմում։ 2009-10 մրցաշրջանում նա հայտավորված էր հիմնական կազմում, բայց նորամուտը նշել այդպես էլ չկարողացավ։ 2010 թ.-ին Կևինը տեղափոխվել է «Գրոյտեր»։ Հոկտեմբերի 29-ին՝ «Էրցգեբիրգե Աուեի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր ակումբի կազմում[4]։ Դա հիմնական կազմում նրա անցկացրած միակ խաղն էր, որից հետո Կևինը խաղում էր երկրորդ կազմում։ Այդ իսկ պատճառով 2011 թ.-ի ձմռանը նա վերադարձավ Լևերկուզեն։ Դրանից հետո Եվրոպայի լիգայիխարկովյան «Մետալիստ» ակումբի դեմ խաղում Կամպլը նորամուտը նշեց «Բայերի» հիմնական կազմում[5]։ Կևինը այդպես էլ չկարողացավ հիմնական տեղ ապահովել հիմնական կազմում, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվում է սկզբում «Օսնաբրյուկ», իսկ հետո «Աալեն»։
2012 թ.-ի ամռանը Կամպլը տեղափոխվում է ավստիրական «Ռեդ Բուլ»։ Տրանսֆերը գնելու համար նոր ակումբը վճարել էր 3 միլիոն եվրո։ Սեպտեմբերի 15-ին՝ «Ռիդի» դեմ խաղում նորամուտը նշեց ավստրիական Բունդեսլիգայիում[6]։ 2013 թ.-ի փետրվարի 24-ին Կևինը «Ռապիդի» դեմ խաղում դարձավ նոր ակումբում իր առաջին գոլի հեղինակը[7]։
Ես շատ երջանիկ եմ։ Մանկուց երկրպագել եմ «Բորուսիային»։ Երազանքս իրականացավ, եւ ես արդեն հանդես եմ գալու նման հայտնի ակումբում։ Ես հիմա «Բորուսիայի» մասնիկը դարձա, իսկ մնացած ամեն ինչ կարեւոր չէ։ Հուսով եմ՝ կշարունակեմ առաջընթաց գրանցել Դորտմունդում։ Առաջին իսկ օրվանից 100 տոկոսով կներդնեմ ուժերս։ Այլ կերպ ես չեմ էլ կարող։ Կփորձեմ ակումբին առավելագույն օգուտ բերել։ Ամեն ինչ արագ ստացվեց, ինչն ինձ մի փոքր նույնիսկ շփոթեցրեց։ Ես Զալցբուրգում մեկ ու կես տարի եմ անցկացրել, եւ դա հիանալի ժամանակ էր։ Հիմա ես պատրաստ եմ նոր քայլ անել եւ կարծում եմ, որ «Բորուսիայի» ոճն ինձ համապատասխանում է[9]։
Կամպլը հանդես էր գալիս Սլովենիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թ.-ի նոյեմբերի 04-ին՝ Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում Կևինը նորամուտը նշեց Սլովենիայի հավաքականի հիմնական կազմում[10]։