Ակսել Վիտցել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակսել Վիտցել ֆր.՝ Axel Witsel | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ակսել Լորան Լամբեր Վիտցել | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1989 (34 տարեկան) | ||
Ծննդավայր |
![]() | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 81 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | ||
Համար | 28 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2006–2011 2011–2012 2012-2017 2017–2018 2018– |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
146 (32) 32 (3) 122 (16) 36 (5) 94 (8) | |
Ազգային հավաքական | |||
2008― |
![]() | 120 (11) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակսել Լորան Լամբեր Վիտցել (անգլ.՝ Axel Laurent Angel Lambert Witsel, հունվարի 12, 1989[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանդարդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիեժական Ստանդարդի ակադեմիայի սանը, թիմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին, 89-րդ րոպեին փոխարինման ելնելով Ստիվեն Դեֆուրի փոխարեն։ 2008/09 թվականին Վիտցելի դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածը Ստանդարդին բերեց առաջնության հաղթողի տիտղոսը։
Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 13-ին Ակսել Վիտցելը պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ։ Նա միանգամից ընդգրկվեց թիմի հիմնական կազմում և դարձավ անփոխարինելի ֆուտբոլիստ։ Պորտուգալիայի առաջնությունում 32 խաղում Ակսելը խփեց 3 գոլ։
Զենիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի սեպտեմբերի 3-ին տեղափոխվեց Զենիթ։ Պետերբուրգական թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 14-ին Տերեկի հետ խաղում, որում իր թիմը պարտվեց 0։2 հաշվով։
Նոյեմբերի 30-ին Մոսկվայի Սպարտակի հետ խաղում Ակսելը խփեց իր առաջին գոլը և առաջին դուբլը։ Նա գոլ է հեղինակել նաև Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման ժամանակ, որը չբավականացրեց Զենիթին անցնել 1/4 եզրափակիչ։
Հավաքականի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքականի մինչև 17 տարեկանների հետ մեկնել է 2006 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2008 թվականի մարտի 26-ին Մարոկկոյի հետ ընկերական խաղում անցկացրել է իր առաջին հանդիպումը և դարձել գոլի հեղինակ։ Մունդիալ 2014-ում բոլոր խաղերին մասնակցել է 90 րոպե։ Համարվում է հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։
|
- Ապրող անձինք
- 1989 ծնունդներ
- Հունվարի 12 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լիեժ քաղաքում ծնվածներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Մայիսի 6 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ