Րոպե
Արտաքին տեսք

Րոպե (նշանակումը՝ ր, միջազգային՝ min) - ժամանակի չափման միավոր։ Ժամանակակից սահմանմամբ, րոպեն հավասար է 60 վայրկյանի (ժամի 1/60-ը կամ օրվա 1/1440-ը)։ Րոպեն չի հանդիսանում Միավորների միջազգային համակարգի չափման միավոր, սակայն նրա օգտագործումը թույլատրվում է Միավորների միջազգային համակարգում։ Հին աստղագիտական աշխատություններում րոպեն կարող է նույնպես նշանակել ժամանակի միավոր, որը հավասար է օրվա 1/60 մասին (այսինքն 24 ժամանակակից րոպե)։
Րոպեն նաև անկյունը չափելու միավոր է և կազմում է աստիճանի (°) կամ ( ' ) 1/60 մասը և հավասար է 60 անկյունային վայրկյանի, օրինակ՝ 5' (5 րոպե)։
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Րոպե» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 136)։ |
| ||||||||||||||||||||