Կելվին (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կելվինից)
1rightarrow.png  Տե՛ս նաև Կելվինի սանդղակ 
Ցելսուսի աստիճան

Կելվին, (լորդ Կելվինի անունով), թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր, հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին։ Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է։ Նշանակվում է Կ (K)։ Մինչև 1968 թվականը գործածվել է Կելվինի աստիճան (°K) անվանումը։ Կելվինը մեծությամբ հավասար է Ցելսիուսի մեկ աստիճանին։ Մեկ կելվինը հավասար է ջրի և եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273,16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 К) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․

°С = K−273,15 (ջրի եռակի կետի ջերմաստիճան – 0.008 °C)[1]։
Կելվին

Կապը Կելվինի T ջերմաստիճանի և Ցելսիուսի սանդղակի t ջերմաստիճանի միջև արտահայտվում է

T = t + 273 բանաձևով։

Կելվինի սանդղակի միավորը ՄՀ-ում 1 կելվին է (1 Կ), որը հիմնական միավոր է։ Քանի որ t-ի ամենափոքր արժեքը -273 °C-ն է, ապա T = t + 273 ակնհայտ է, որ բացարձակ ջերմաստիճանն ընդունում է միայն դրական արժեքներ։

Ջերմաստիճանի դիագրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png