Նեպեր (չափման միավոր)
Արտաքին տեսք
Նեպեր (Ջոն Նեպերի անունով), լոգարիթմական հարաբերական մեծության (երկու նույնանուն ֆիզիկական մեծությունների հարաբերության բնական լոգարիթմի) արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Նպ (միջազգային նշանակումը՝ Np)։
1 Նպ=ln(F2/F1),
երբ F2/F1=e, F2֊ը և F1֊ը ֆիզիկական «ուժային» մեծություններ են (լարում, հոսանքի ուժ, ճնշում և այլն), իսկ e-ն բնական լոգարիթմների հիմքն է։ Երկու նույնանուն P1 և P2 էներգետիկ մեծությունների (հզորություն, էներգիա և այլն) դեպքում
1 Նպ=0,5 In (P2/P1), երբ P2/P1=e2։
Նեպերը կիրառվում է հիմնականում կապի գծերում էլեկտրական ազդանշանների թուլացումը (մարումը) չափելիս։
1 Նպ = 0.8686 բ = 8.686 դբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 236)։ |