Ֆիզիկական մեծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆիզիկական մեծություն, ֆիզիկական երևույթի, պրոցեսի, նյութական մարմնի ֆիզիկական հատկություն, որը հնարավոր է բնութագրել քանակապես։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափողականություն ունեցող և անչափ ֆիզիկական մեծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չափողականություն ունեցող ֆիզիկական մեծության արժեքը որոշվում է այդ ֆիզիկական մեծության որևէ չափման միավորով։ Օրինակ՝ զանգվածի չափման միավորներից են կիլոգրամը, տոննան, ֆունտը և այլն։ Երկիր մոլորակի զանգվածը մոտ 5.97219×1024 կգ կամ 5.97219×1021 տոննա է։ Ֆիզիկական մեծությունների մեծ մասը ունի չափողականություն։
  • Անչափ կամ չափողականություն չունեցող ֆիզիկական մեծության արժեքի որոշման համար բավական է տալ դրա արժեքը։ Օրինակ՝ դիէլեկտրիկական թափանցելիությունը անչափ ֆիզիկական մեծություն է։ Օդի դիէլեկտրիկական թափանցելիությունը 1 է։

Էքստենսիվ և ինտենսիվ մեծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էքստենսիվ է այն ֆիզիկական մեծությունը, որով բնութագրվող համակարգի (մարմնի և այլն)՝ այդ ֆիզիկական մեծության արժեքը հավասար է համակարգի տարբեր մասերի ֆիզիկական մեծության արժեքների գումարին։ Օրինակ՝ երկու մարմիններից կազմված համակարգի ընդհանուր զանգվածը հավասար է այդ համակարգի կազմի մեջ մտնող մարմինների զանգվածների գումարին։
  • Ինտենսիվ ֆիզիկական մեծությայն արժեքը կախված չէ համակարգի չափերից կամ դրա մեջ մտնող ենթահամակարգերից։ Օրինակ՝ երկու մարմիններից կազմված համակարգի ջերմաստիճանը չի որոշվում մարմինների ջերմաստիճանները գումարելով։

Որոշ ֆիզիկական մեծություններ ոչ էքստենսիվ են, ոչ ինտենսիվ։ Օրինակ՝ ուժը, մակերեսը և այլն։

Սկալյար, վեկտորական, թենզորական մեծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր դեպքում ցանկացած ֆիզիկական մեծություն կարելի է ներկայացնել որոշակի ռանգ ունեցող թենզորի տեսքով։

  • Սկալյար ֆիզիկական մեծության դեպքում թենզորի ռանգը հավասար է զրոյի։ Դա նշանակում է, որ նման ֆիզիկական մեծությունը կարող է բնութագրվել մեկ թվով։ Սկալյար ֆիզիկական մեծություններ են զանգվածը, էներգիան, ուժի աշխատանքը և այլն։
  • Վեկտորական ֆիզիկական մեծության թենզորի ռանգը 1 է։ Այս դեպքում ասում են, որ ֆիզիկական մեծությունը ունի ուղղություն և արժեք։ Վեկտորական ֆիզիկական մեծություններ են ուժը, արագությունը, իմպուլսը և այլն։

Ֆիզիկական մեծությունների չափման համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական մեծությունների չափման համակարգը ֆիզիկական մեծությունների չափման միավորների հավաքածու է, որում գոյություն ունեն որոշակի թվով հիմնական չափման միավորներ, իսկ մյուս մեծություններն արտահայտվում են հիմնական չափման միավորներով։ Առավել հայտնի է Միավորների միջազգային համակարգը։

Ֆիզիկական մեծությունների նշանակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆիզիկական մեծության նշանակումներ (սիմվոլ) սովորաբար գործածվում են հունարեն և լատիներեն այբուբենների տառերը (մեծատառ և փոքրատառ)։ Հաճախ նշանակմանը կցվում է որոշակի իմաստ ցույց տվող վերին կամ ստորին ինդեքս (տառի կամ թվի տեսքով)։ Օրինակ՝ կինետիկ էներգիան որպես կանոն նշանակվում է Eկ, իսկ cp նշանակումը ցույց է տալիս ջերմունակությունը հաստատուն ճնշման դեպքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]