Կիլոգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիլոգրամ (նշանակումը՝ կգ, kg), միավորների միջազգային համակարգում զանգվածի չափման միավոր, յոթ հիմնական չափման միավորներից մեկը։

Անվան ծագումնաբանություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կիլոգրամ» բառը առաջացել է ֆրանսերեն «kilogramme» (կիլոգրամ) բառից, որն էլ իր հերթին ծագել է հունարեն «χίλιοι» (chilioi) բառից, որը նշանակում է «հազար» և «γράμμα» (gramma, գրամմա), որը նշանակում է «փոքր զանգված»[1]։ «Kilogramme» բառը ֆրանսերենում հաստատվել է 1795 թվականին[2]։ Բառի ֆրանսիական գրառումը անցել է Մեծ Բրիտանիային, որտեղ առաջին անգամ օգտագործվել է 1797 թվականին[3], հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում բառն ընդունվեց որպես՝ «kilogram»։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում օգտագործվում են բառի երկու ձևերը միաժամանակ, սակայն «kilogram» ձևն ավելի ընդունելի է համարվում[4]։

19-րդ դարում ֆրանսիական «kilo» (կիլո) բառը, «kilogramme» (կիլոգրամ)-ի կրճատված ձևը մտել է անգլերենի մեջ, որն օգտագործվել է ինչպես կիլոգրամի, այնպես էլ կիլոմետրի համար[5] ։ Երբ 1866 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինականացրեց մետրական համակարգը, այն թույլատրեց օգտագործեց «kilo» բառը որպես «kilogram» բառի այլընտրանքային հոմանիշ, բայց 1990 թվականին այս ամենը չեղյալ հայտարարվեց[6]։

  • 1կգ = 1000գ
  • 100կգ = 1ց
  • 1000կգ = 1տ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fowler, HW; Fowler, FG (1964). The Concise Oxford Dictionary. Oxford: The Clarendon Press. 
  2. «Décret relatif aux poids et aux mesures du 18 germinal an 3 (7 avril 1795)» [Decree of 18 Germinal, year III (7 April 1795) regarding weights and measures]։ Grandes lois de la République (French)։ Digithèque de matériaux juridiques et politiques, Université de Perpignan։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-03 
  3. «Kilogram»։ Oxford English Dictionary։ Oxford University Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-03 
  4. «Spelling of "gram", etc»։ Weights and Measures Act 1985։ Her Majesty's Stationery Office։ 1985-10-30։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին։ Վերցված է 2011-11-06 
  5. 29th Congress of the United States, Session 1 (1866-05-13)։ «H.R. 596, An Act to authorize the use of the metric system of weights and measures»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին 
  6. «Metric System of Measurement:Interpretation of the International System of Units for the United States; Notice»։ Federal Register (United States Department of Commerce) 63 (144): 40340։ 28 July 1998։ Վերցված է 2011-11-10։ «Obsolete Units As stated in the 1990 Federal Register notice, ...»