Jump to content

Վոլտ (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վոլտից)

Վոլտ (հայերեն նշանակումը՝ Վ; միջազգային՝ V), միավորների միջազգային համակարգում էլեկտրական պոտենցիալի, պոտենցիալների տարբերության, էլեկտրական լարման և էլեկտրաշարժիչ ուժի չափման միավոր։

Երկու կետերի միջև պոտենցիալների տարբերությունը հավասար է 1 վոլտի, եթե 1 կուլոն մեծությամբ լիցքի տեղափոխելու համար մեկ կետից մյուսը անհրաժեշտ է կատարել 1 Ջոուլ մեծությամբ աշխատանք[1]։ Վոլտը նաև հավասար է այն էլեկտրական լարմանը, որը առաջացնում է 1 ամպեր հոսանք էլեկտրական շղթայում 1 վատտ հզորության դեպքում։

Միավորը կոչվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Ալեսանդրո Վոլտայի պատվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Наука, 1977. — Т. III. Электричество. — С. 196. — 688 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 491)։