Հզորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Electricalgrid.jpg
Ansel Adams - National Archives 79-AAB-02.jpg

Հզորություն, ֆիզիկական մեծություն, որը հավասար է ֆիզիկական մարմնի կատարած աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը։

Եթե աշխատանքը հավասարաչափ է կատարվում, Հզորությունը որոշվում է N = \frac{A}{t} բանաձևով, որտեղ A-ն t ժամանակահատվածում կատարված աշխատանքն է։ Ընդհանուր դեպքում հզորությունը՝  N= \frac{dA}{dt} որտեղ dA-ն dt տարրական ժամանակահատվածում (սովորաբար հավասար է 1 վրկ.) կատարված տարրական աշխատանքն է:

F ուժի հզորությունը հավասար է այդ ուժի և իր կիրառման կետի v արագության սկալյար արտադրյալին՝

 N = \left (\vec{F}, \vec{v} \right) = F v \cos\alpha

(α -ն F և V վեկտորներով կազմված անկյունն է)։ Հզորությունը համակարգի Էներգետիկ բնութագիրն է։ Միավորների միջազգային համակարգում այն չափվում է Վատտով. 1 Վտ= 1 Ջ/վրկ։ Տեխնիկայում կիրառվում Է նաև ձիաուժ արտահամակարգային միավորը։

Էլեկտրական հզորությունը էլեկտրական հոսանքի աշխատանքն է միավոր ժամանակում։

Հաստատուն հոսանքի շղթայում Էլեկտրական հզորությունը հավասար է հոսանքի և լարման արտադրյալին՝

 N = UI

Փոփոխական հոսանքի դեպքում ակնթարթային հզորությունը (p) հավասար է լարման (U) և հոսանքի ուժի(I) ակնթարթային արժեքների արտադրյալին՝

 p= UI

Պարբերական հոսանքների ժամանակ նպատակահարմար է օգտվել, այսպես կոչված, միջին կամ ակտիվ հզորությունից, որը հավասար է ակնթարթային հզորության՝ ըստ պարբերության միջինացված արժեքին։ Միափուլ սինուսոիդային հոսանքի ակտիվ հզորությունը հավասար է

 U l \cos \phi

որտեղ Ս-ն և I-ն փոփոխական լարման և հոսանքի գործող (էֆեկտիվ) արժեքներն են, իսկ φ-ն դրանց փուլերի տարբերությունն է։ Սինուսոիդային հոսանքների համար կիրառվում Է նաև ռեակտիվ hզորություն, որը որոշվում է հետևյալ առնչությամբ.

 U l \ sin \phi
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png