Հոսանքի ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոսանքի ուժ, ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է հաղորդչի հատույթի միավոր մակերեսով անցնող լիցքի հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում լիցքն անցել այդ մակերեսով[1]։


U- էլեկտրական լարումI- Հոսանքի ուժ P- Էլեկտրական հզորություն R- տեղամասի դիմադրություն

Սովորաբար նշանակում են տառով, ֆր.՝ intensité du courant-ից։

Հոսանքի ուժը միավորների Միջազգային համակարգում (ՄՀ) չափվում է ամպերով։ Հայերեն նշանակումը Ա, միջազգային նշանակում A, ամպերը յոթ հիմնական միավորներից մեկն է։ 1Ա = 1ԿԼ/վ։

Ըստ Օհմի օրենքի հաղորդչի տեղամասում հոսանքի ուժը ուղիղ համեմատական է կիրառված լարմանը և հակառակ համեմատական է տեղամասի դիմադրությանը։

Լրիվ շղթայի համար Օհմի օրենքից՝

Լիցքակիրներ, որոնց ուղղորդված շարժումը բերում է հոսանքի առաջացմանը, հանդիսանում են էլեկտրոնները, իոնները և խոռոչները։ Հոսանքի ուժը կախված է կիցքակիրների լիցքից, նրանց կոնցենտրացիայից, շարժման միջին արագությունից, հատույթի մակերեսի մեծությունից և ձևից։

Եթե և հաստատաուն են հաղորդչի ամբողջ ծավալիով, իսկ մակերեսը տափակ է, ապա հոսանքի ուժի հաշվման բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։

որտեղ  — մակերեսին տարված նորմալի և արագության վեկտորի կազմած անկյունն է։

Ընդհանուր դեպքում փոքր մակերեսով հոսող հոսանքի հոսանքի ուժը հաշվվում է։

Իսկ ամբողջ մակերեսով հոսանքի ուժը հաշվելու բանաձևը կգրվի ամբողջ մակերեսով ինտեգրալի տեսքով։

Քանի որ մետաղների դեպքում հոսանքակիրները էլեկտրոններն են՝

որտեղ  — էլեկտրոնի լիցքն է (տարրական լիցք

վեկտորը կոչվում է էլեկտրական հոսանքի խտություն, որը հավասար է լիցքի, հատույթի մակերեսի և լիցքի շարժման միջին արագության արտադրյալին[2]։

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքերով, որոնք կոչվում են ամպերմետր (միլիամպերմետր, միկրոամպերմետր, գալվանոմետր)։Միացնում են ամպերմետրը հաջորդաբար այն տեղին, որտեղ անհրաժեշտ է չափել հոսանքի ուժը։

Հոսանքի ուժի չափման հիմնական ձևերն են՝ մագնիսաէլեկտրական, էլեկտրամագնիսական և անուղակի (հայտնի դիմադրության վրա լարման չափման միջոցով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Մ․ Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ Ֆիզիկական էնցիկլոպեդիա — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  2. Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Физматлит, 2004. — Т. III. Электричество. — С. 173—174. — 656 с. — ISBN 5-9221-0227-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա․Էլեկտրական հոսանք