Իներցիա
Իներցիա, իներտություն (լատին․՝ inertia — անգործություն), նյութական մարմնի հատկություն, ըստ որի, արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում, հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը։ Այս հատկությունը շարժման քանակի պահպանման ընդհանուր օրենքի հետևանքն է։ Երբ մարմնի վրա ազդում է չհավասարակշռված ուժային համակարգ, մարմնի արագությունը փոփոխվում է այնքան դանդաղ, որքան մեծ է իներտությունը։ Համընթաց շարժման դեպքում իներցիայի քանակական չափը մարմնի զանգվածն է, իսկ անշարժ առանցքի շուրջը պտտման դեպքում՝ իներցիայի մոմենտը։՞
Բառի այլ օգտագործումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իներցիա» տերմինը որոշ դեպքերում օգտագործվում է նշելու համար գործողության կատարման ուշացումը։ Օրինակ, էլեկտրաչափիչ սարքի իներցիան լարման կամ հոսանքի արագ փոփոխման դեպքում չափվող մեծության արժեքները ուշացումով ցույց տալու նրա հատկությունն է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 343)։ |