Jump to content

Նյուտոնի օրենքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքները ձևակերպել է Իսահակ Նյուտոնը 1687 թվականին։

Առաջին օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:Սովորաբար այս օրենքը արտահայտվում է հետևյալ բանաձևով։

Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ. այն ձևակերպել է Գալիլեյը ավելի քան 400 տարի առաջ։ Հաշվի առնելով այս օրենքի կարևորությունը` Նյուտոնն այն ընդգծել է մեխանիկայի հիմքում ընկած երեք օրենքների շարքում։ Իներցայի օրենքը հայտնի է որպես Նյուտոնի առաջին օրենք։

Երկրորդ օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Սովորաբար այս օրենքը գրառվում է հետևյալ բանաձևով։
որտեղ - մարմնի արագացումն է, - մարմնի վրա կիրառված ուժը, իսկ - նյութական կետի զանգվածը։

Ըստ արդի մեխանիկայի պատկերացումների՝ առաջին և երկրորդ օրենքներում մարմին ասելով, պետք է հասկանալ նյութական կետ, իսկ շարժում ասելով՝ շարժում հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ։

Երրորդ օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ, երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ F 1,2 = F 2,1

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 330