Սինոդիկ պարբերություն
Սինոդիկ պտույտի պարբերություն (հուն․՝ σύνοδος - միավորում), ժամանակահատված, որն ընկած է Երկրի մակերևույթից կատարվող դիտարկումների ժամանակ Արեգակնային համակարգի մարմնի (օրինակ՝ Լուսին) և Արեգակի երկու վերջին միավորումների միջև։ Ընդ որում Արեգակի հետ միավորումը պետք է տեղի ունենա ֆիքսված գծային հերթականությամբ, որը կարևոր է ներքին մոլորակների համար, օրինակ՝ հաջորդական վերին միավորումները, երբ մոլորակը անցնում է Արեգակի ետևով։
Լուսնի սինոդիկ պարբերությունը հավասար է երկու նորալուսինների միջև ընկած ժամանակահատվածին կամ ցանկացած այլ երկու հաջորդական դիրքերի դեպքում։
Կապը սիդերիկ պարբերության հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու մոլորակների սիդերիկ պարբերությունների հարաբերությունը (մի մոլորակ մենք ընդունում են Երկիրը) և նրանցից մեկի սինոդիկ պարբերությանը (S)՝
- (արտաքին մոլորակների համար)
- (ներքին մոլորակների համար)
որտեղ՝ Z - Երկրի սիդերիկ պարբերությունն է (1 տարի), և Т - մոլորակի սիդերիկ պարբերությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 394)։ |