Չորրորդ տիեզերական արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորրորդ տիեզերական արագություն — այն նվազագույն արագությունը, որն անհրաժեշտ է մարմնին, գալակտիկայի ձգողությունը տվյալ կետում հաղթահարելու համար։

Չորրորդ տիեզերական արագությունը գալակտիկայի բոլոր կետերում հաստատուն չէ, այլ կասխված է կոորդինատից։ Ըստ հաշվարկների, մեր Արեգակի շուրջը Չորրորդ տիեզերական արագությունը կազմում է մոտ 550 կմ/վ: Արժեքը շատ կախված է ոչ միայն մինչև գալակտիկայի կենտրոնը հեռավորությունից, այլ նաև գալակտիկայում նյութերի զանգվածների բաշխումից, որոնց մասին դեռևս չկան ճշգրիտ տվյալներ, հաշվի առնելով այն, որ տեսանելի մատերիան կազմում է գրավիտացնող զանգվածի միայն մի փոքր մասը, իսկ մնացած ամենը՝ մութ մատերիա է։ Գալակտիկայի սկավառակից դուրս զանգվածների բաշխումը մոտավորապես կենտրոնաձև համաչափ է, ինչպես հետևում է գնդաձև աստղակույտերի արագությունների չափումներից և այլ սֆերիկ ենթահամակարգերի օբյեկտներից։

Ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ տիեզերական արագությունը թվապես հավասար է գալակտիկայի տվյալ կետում գրավիտացիոն պոտենցիալի քառակուսային արմատին (եթե համարենք, որ գրավիտացիոն պոտենցիալը անվերջությունում հավասար է զրոյի)։

,

որտեղ φ — գրավիտացիոն պոտենցիալ:

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արեգակի շարժման արագությունը գալակտիկայի կենտրոնի շուրջը կազմում է մոտ 217կմ/վ, և եթե այն նույնիսկ շարժվեր մոտ երեք անգամ ավելի արագ, ապա ժամանակի ընթացքում այն կլքեր Ծիր Կաթինը:
  • Կրկնակի համակարգի աստղերից մեկը (օբյեկտ Աղեղնավոր A*, որը գտնվում է մեր գալակտիկայի կենտրոնում) գերզանգվածային սև անցքի ճեղքումից կարող է ձեռք բերել զգալի իմպուլս, երբեմն նաև բավականաչափ մեծ, որպեսզի հաղթահարի գալակտիկայի ձգողությունը (ընդհուպ մինչև 4000 կմ/վ)[1]
  • Բաբախիչ B1508+55-ը[2], որն Երկրից հեռու է 7700 աստղային տարի, շարժվում է 1100 կմ/վ արագությամբ, ինչը երկու անգամ մեծ է չորրորդ տիեզերական արագությունից Արեգակի շրջակայքում (550 կմ/վ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տիեզերական ինքնանետիչ. Աստղերն ինչպես արկեր»։ Հանրահայտ մեխանիկա։ 2007-09-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-11-09 
  2. Գերարագ բաբախիչը պատրաստվում է լքել գալակտիկան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]