Սիդերիկ պարբերություն
Սիդերիկ պտույտի պարբերություն (լատիներեն՝ sidus, աստղ բառից), ժամանակահատված, որի ընթացքում որևէ երկնային մարմին-արբանյակ հիմնական մարմնի շուրջ կատարում է աստղերի նկատմամբ մեկ ամբողջական պտույտ։ «Սիդերիկ պտույտի պարբերություն» հասկացությունը օգտագործվում է Երկրի շուրջ պտտվող մարմինների համար՝ Լուսին (սիդերիկ ամիս) և արհեստական արբանյակներ, ինչպես նաև Արեգակի շուրջ պտտվող մարմինների համար՝ մոլորակներ, գիսաստղեր, և այլն։
Սիդերիկ պարբերությունը անվանում են նաև տարի։ Օրինակ՝ Հրատային տարի, Նեպտունյան տարի և այլն։ Այս պարագայում պետք չէ մոռանալ, որ «տարի» անվան տակ կարող են լինել մի քանի հասկացություններ։ Այսպես, պետք չէ շփոթել սիդերիկ տարին (Երկրի մեկ պտույտի ժամանակահատվածը Արեգակի շուրջ) և արևադարձային տարին (այն ժամանակահատվածը, երբ տեղի է ունենում տարվա եղանակների ամբողջական փոփոխություն), որոնք իրարից տարբերվում են մոտ 20 րոպեով (այս տարբերությունը պայմանավորված է Երկրի առանցքի պրեցեսիայով)։
Արեգակնային համակարգի մոլորակների սիդերիկ պարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակում ներառվել են նաև Լուսնի, աստերոիդների գոտու մարմինների, գաճաճ մոլորակների և Սեդնայի տվյալները։
| Մոլորակ | Սիդերիկ պարբերությունը |
|---|---|
| Մերկուրի | 87,97 օր |
| Վեներա | 224,7 օր |
| Երկիր | 1 տարի կամ 365,2564 օր[1] |
| Լուսին (Երկրի շուրջ) |
27,322 օր |
| Մարս | 1,88 տարի |
| Աստերոիդներ (միջինում) |
4,6 տարի |
| Յուպիտեր | 11,86 տարի |
| Սատուրն | 29,46 տարի |
| Ուրան | 84,02 տարի |
| Նեպտուն | 164,78 տարի |
| Պլուտոն | 248,09 տարի |
| Հոմեա | 285 տարի |
| Մակեմակե | 309,88 տարի |
| Էրիս | 557 տարի |
| Սեդնա | 12.059 տարի |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալեն Կ.Ու. (1977). Աստղաֆիզիկական մեծություններ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 359)։ |