Jump to content

Էրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրիս ⯰
(Eris)
Էրիսը (կենտրոնում) և Դիսնոմիան (ձախից)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 հունվար 2005 թ.
Հեռավորությունը Արեգակից67,901638 ա. մ.
ԱրբանյակներԴիսնոմիա
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին38,285204 ա. մ.
Ապոհելին97,518071 ա. մ.
Մեծ կիսաառանցք67,901638 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0,436167
Սիդերիկ պարբերություն559,5 տարի (204 360 օր)
Ուղեծրային արագություն3,436 կմ/վ
Թեքվածություն44,0231° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն35,9573°
Պերիկենտրոնի արգումենտ151,5227°
Ֆիզիկական հատկանիշներ
Հասարակածային շառավիղ2326 ± 12 կմ
Զանգված(1,67±0,02) × 1022 կգ
Միջին խտություն>2,52 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,65 մ/վ2
2-րդ տիեզերական արագություն1,549 կմ/վ
Պտույտի պարբերություն> 8 ժամ
Ալբեդո0,96
Մթնոլորտային տվյալներ

136199 Էրիս (հին հունարեն՝ Ἔρις, լատին․՝ Eris; Խորհրդանիշ։ ⯰)[1], գաճաճ մոլորակ, պլուտոիդ, որը, վերջին տվյալներով, փոքր-ինչ փոքր է Պլուտոնից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան Մերկուրին)։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր Կետի համաստեղության մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։

Էրիսն ամենամեծ զանգավածով և երկրորդ ամենամեծ գաճաճ մոլորակն է (Պլուտոնից հետո)[2]։

Էրիսը համարվում է «Գաճաճ մոլորակ», որոնք բավականին մեծ մարմիններ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը՝ սահմանվել են որպես մոլորակներ, իսկ ոչ բավարար մեծ մարմինները, որոնք դեռ չեն հասնում հիդրոստատիկ հավասարակշռության, որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ։ Գաճաճ մոլորակները միջանկյալ դիրք են գրավում այդ երկու կատեգորիաների միջև։ Այս սահմանումը մի կողմից հավանության արժանացավ, մյուս կողմից էլ՝ քննադատության, և մինչ այժմ վիճարկվում է որոշ գիտնականների կողմից։ Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ՝ Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը, սակայն ենթադրվում է, որ ամենաքիչը 40, մինչ այժմ հայտնի, մարմիններ պատկանում են այս խմբին։ Գիտնականների գնահատականներով, կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ` այս գոտուց դուրս։

Էրիսի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիսը հայտնաբերվել է ամերիկացի աստղագետներ Մայք Բրաունի, Չադ Տրուհիլիոյի և Դևիդ Ռաբինովիցի կողմից։ Հայտնաբերողները, և նրանցից հետո էլ ՆԱՍԱ-ն ու որոշ ԶՏՄ-ներ հայտարարեցին այս մարմինը Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակ, սակայն 2006 թվականի օգոստոսի 24-ին Միջազգային աստղագիտական միությունը հաստատեց մոլորակի սահմանումը, որի համաձայն այն չի հանդիսանում մոլորակ։ Մարմինը դասակարգվել է «Գաճաճ մոլորակների» տեսակին։ 2008 թվականի հունիսի 11-ին ՄԱՄ-ը հայտարարեց պլուտոիդ հասկացության ներմուծման մասին[3]։

Էրիսի անունը ընտրելու շուրջ շատ տարաձայնություններ եղան, այդ պատճառով այն անվանեցին Էրիս՝ տարաձայնությունների Աստծու անունով[4]։

Էրիսի արբանյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիսը ունի մեկ արբանյակ՝ Դիսնոմիան։ Պաշտոնական նշանակումը (136199) Eris I Dysnomia - գաճաճ մոլորակ Էրիսի արբանյակն է, սկզբում այն անվանվել էր՝ S/2005 (2003 UB313) 1, ապա Դիսնոմիա՝ Էրիսի դստեր՝ անօրինակության աստվածության անունով։ Հայտնաբերվել է 2005 թվականի սեպտեմբերի 10-ին Մայք Բրաունի և Կեկա աստղադիտարանի (Հավայի) աշխատակիցների կողմից[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  2. Eris (dwarf planet)
  3. Michael E. Brown
  4. Planets: Eris
  5. Դիսնոմիա