Կերես
Այս հոդվածը Կերես գաճաճ մոլորակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կերես (այլ կիրառումներ)։
Կերես (1 Ceres) | |
|---|---|
Կերեսը (կամ Ցերերան) տեսանելի գույներով, լուսանկարն արված է Հաբլ աստղադիտակով | |
| Հիմնական տվյալներ | |
| Հայտնաբերվել է | 1 հունվարի 1801[1] թ. (Ջուզեպպե Պիացցիի կողմից) |
| Հեռավորությունը Արեգակից | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
| Արբանյակներ | չունի |
| Ուղեծրային տվյալներ | |
| Պերիհելին | 381 028 000 կմ; 2,5465 ա. մ.[2] |
| Ապոհելին | 446 521 000 կմ; 2,9842 ա. մ.[2] |
| Մեծ կիսաառանցք | 413 767 000 կմ; 2,7653 ա. մ.[2] |
| Էքսցենտրիսիտետ | 0,07934[2] |
| Սիդերիկ պարբերություն | 1680,5 օր (4,60 տարի) |
| Ուղեծրային արագություն | 17,882 կմ/վ |
| Թեքվածություն | 10,585° (Խավարածրի նկատմամբ), 9.20° (Լապլասի հարթության նկատմամբ)[3] |
| Ծագման անկյան երկայնություն | 80,399°[2] |
| Պերիկենտրոնի արգումենտ | 2,825°[2] |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Հասարակածային շառավիղ | 487,3 ± 1.8 կմ[4] |
| Բևեռային շառավիղ | 454,7 ± 1.6 կմ[4] |
| Մակերևույթի մակերես | 2 850 000 կմ² |
| Զանգված | (9,43 ± 0,07) × 1020 կգ[5] |
| Միջին խտություն | 2,077 ± 0,036 գ/սմ³[4] |
| Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,27 մ/վ²[6] |
| Հասարակածային պտույտի արագություն | 17,882 կմ/վ |
| 2-րդ տիեզերական արագություն | 0,51 կմ/վ[6] |
| Պտույտի պարբերություն | 0,3781 օր 9,074170 ժ[7][8] |
| Առանցքի թեքում | մոտ 3°[4] |
| Ալբեդո | 0,090 ± 0,0033 [9] |
| Մթնոլորտային տվյալներ | |
| Մթնոլորտի ջերմաստիճան | ~167 Կ[10] |
Կերես (1 Ceres) կամ Ցերերա (Խորհրդանիշ։
)[11], գաճաճ մոլորակ Արեգակնային համակարգի աստերոիդների գոտում[12][13][14]։ Ցերերան կամ Կերեսը Երկրին ամենամոտ գաճաճ մոլորակն է, նրա հեռավորությունը Երկրից կազմում է 263 մլն. կմ։
Ցերերան հայտնաբերել է իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին 1801 հունվարի 1-ին Պալերմոյի աստղադիտարանում[15]։ Որոշ ժամանակ Ցերերան դիտարկվում էր որպես լիարժեք Արեգակնային համակարգի մոլորակ։ 1802 թվականին նրան դասակարգեցին որպես աստերոիդ[16], և մոլորակ հասկացության վերջին ճշտումների արդյունքում Միջազգային աստղագիտական միության կողմից 2006 թվականի օգոստոսի 24-ին XXVI Գլխավոր վեհաժողովի նիստում այն դասվեց գաճաճ մոլորակների դասին։ Այն անվանվել է հին հռոմեական պտղաբերության աստվածուհու՝ Կերեսի կամ Ցերերայի պատվին։
Ունենալով մոտ 950 կմ տրամագիծ, Ցերերան այս պահին հանդիսանում է ամենամեծ և ամենածանր մարմինն աստերոիդների գոտում, իր չափերով գերազանցում է հսկա մոլորակների շատ արբանյակների և իր մեջ ներառում է աստերոիդների գոտու ընդհանուր զանգվածի համարյա մեկ երրորդ մասը (32 %)[17][18]։ Վերջին դիտարկումները ցույց տվեցին, որ այն գնդաձև է, ի տարբերություն փոքր մարմինների մեծամասնության, որոնք ունեն ցածր ձգողականության պատճառով անկանոն ձև[19]։ Հավանաբար, Ցերերայի մակերևույթը ջրային սառույցի և տարբեր հիդրատացված միներալների խառնուրդ է, ինչպիսիք են կարբոնատները և կավերը[20]։ Ենթադրվում է, որ Ցերերան ունի քարե միջուկ և սառցե մանտիա[4], նույնիսկ հնարավոր է, որ մակերևույթի տակ տեղ-տեղ ունի հեղուկ ջրից օվկիանոսներ[21]։
Երկրից Ցերերայի տեսանելի փայլը տատանվում է 6,7 - 9,3 աստղային մեծության միջակայքում։ Դա քիչ է այն անզեն աչքով դիտելու համար[22]։ 2007 թվականի սեպտեմբերի 27-ին ՆԱՍԱ-ն արձակեց Dawn ավտոմատ կայանը Վեստայի (2011 - 2012) և Ցերերայի (2015) հետազոտությունների համար։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարը, որ Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև կարող է գոյություն ունենալ դեռևս չհայտնաբերված մոլորակ, առաջինն առաջարկել է Յոհան Էլերտ Բոդեն 1772 թվականին[15]։ Նրա ենթադրությունը հիմնվում էր այժմ արդեն հերքված Տիցիուս-Բոդեի օրենքի վրա, որը 1766 թվականին առաջին անգամ ներկայացրել է գերմանացի աստղագետ և մաթեմատիկոս Յոհան Տիցիուսը, որը հայտարարեց, թե դուրս է բերել արեգակնային համակարգի մոլորակների շառավիղների աճի պարզ օրինաչափությունը[15][23][24]։ 1781 թվականին Ուիլյամ Հերշելի կողմից Ուրանը հայտնաբերելուց հետո, ինչը համապատասխանում էր այս օրենքին, սկիզբ առան մոլորակի որոնումներն Արեգակից 2,8 ա. մ. հեռավորության վրա (Հրատի և Լուսնթագի ուղեծրերի միջև ընկած ուղեծրում)[23][24], որոնց արդյունքում 1800 թվականին ստեղծվեց 24 աստղագետներից կազմված խումբ, որը կրում էր «Երկնային պահակախումբ» անունը[23]։ Այս խումբը, որը ղեկավարում էր Ֆրանց ֆոն Ցախը, այն ժամանակվա ամենահզոր աստղադիտակներով վարում էր շուրջօրյա դիտարկումներ[15][24]։ Նրանք չհայտնաբերեցին Ցերերան, սակայն հայտնաբերեցին մի քանի խոշոր աստերոիդներ[24]։
Ցերերան հայտնաբերվեց 1801 թվականի հունվարի 1-ին Պալերմոյի աստղադիտարանում իտալացի աստղագետ Ջուզեպպե Պյացցիի կողմից[25], որը նույնպես հրավիրվել էր «Երկնային պահակախումբ», սակայն կատարել էր իր հայտնագործությունը մինչև հրավերը ստանալը։ Նա որոնում էր «պարոն Լակայլի Կենդանակերպային աստղերի կատալոգի 87-րդ աստղը», սակայն գտավ, որ «նրան նախորդում է ուրիշը»[15]։ Աստղի փոխարեն նա հայտնաբերեց տիեզերական մարմին, որը սկզբից համարեց գիսաստղ[26]։ Պիացցին դիտել է Ցերերան ընդհանուր առմամբ 24 անգամ (վերջին դիտարկումները եղել են 1801 թվականի փետրվարի 11-ին), մինչև հիվանդության պատճառով այն ընդհատվել է[27][28]։ 1801 թվականի հունվարի 24-ին նա իր հայտնագործության մասին հայտարարեց իր երկու կոլեգաներին ուղղված նամակներում, որոնք էին իր հայրենակից Բարնաբա Օրիացին Միլանից և Յոհան Բոդեն Բեռլինից[29]։ Այդ նամակներում նա այս մարմինը նկարագրել էր որպես գիսաստղ, սակայն բացատրում էր, որ «քանի որ նրա շարժումը դանդաղ է և բավականին համասեռ, ինձ մի քանի անգամ թվաց, որ դա կարող է լինել ինչ-որ ավելի լավ բան, քան գիսաստղը»[15]։ Նույն տարվա ապրիլին Պիացցին վերը նշված գիտնականներին և Ժերոմ Լալանդին Փարիզ ուղարկեց իր դիտարկումների մասին առավել ամբողջական գրառումներ։ Դիտարկումները հրատարակվեցին «Monatliche Correspondenz» ամսագրի 1801 թվականի սեպտեմբերյան համարում։
Ամսագրի հրատարակման պահին Ցերերայի տեսանելի դիրքը փոխվել էր (հիմնականում Երկրի ուղեծրային շարժման հաշվին), և Արեգակի փայլի պատճառով այլ աստղագետներ չկարողացան հաստատել Պիացցիի դիտարկումները։ Տարվա վերջում Ցերերան կրկին հնարավոր էր դիտարկել, սակայն այդքան երկար ժամանակ անց դժվար էր կանխագուշակել նրա ճշգրիտ դիրքը։ Հատուկ Ցերերայի ուղեծրի որոշման համար Կարլ Գաուսը 24 տարեկանում մշակեց ուղեծրի որոշման արդյունավետ մի մեթոդ[26]։ Նա իր առջև խնդիր դրեց որոշելու ուղեծրի էլեմենտները երեք ամբողջական դիտարկումների հիման վրա[30]։ Ընդամենը մի քանի շաբաթում նա հաշվարկեց Ցերերայի ուղեծիրը և իր հաշվարկներն ուղարկեց Ֆրանց ֆոն Ցախին։ 1801 թվականի դեկտեմբերի 31-ին Ֆրանց ֆոն Ցախը, Հենրիխ Օլբերսի հետ համատեղ, միանշանակ հաստատեց Ցերերայի հայտնաբերումը[26][27]։
Ցերերայի առաջին դիտարկումները նրա չափերը կարող էին որոշել բավականին մոտավոր 260 կմ-ից (1802 թվականի Հերշելի հաշվարկների համաձայն) մինչև 261.3 կմ (1811 թվականի Յոհան Շրյոտերի հաշվարկների համաձայն)[31][32]։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցերերայի ուղեծիրն ընկած է Մարսի և Յուպիտերի աստերոիդների գոտում (Էքսցենտրիսիտետ 0.08)։
| Մոլորակների անվանուներ | Масса | δe | δi | δθ | δω | δε | δχ | δα |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Մերկուրի | 1:(8×106) | −0,000018 | +0,000044 | −0,000241 | +0,000484 | +0,071482 | +0,000488 | +3×10−7 |
| Վեներա | 1:(41×104) | −0,000025 | +0,000227 | −0,027558 | +0,037903 | +1,446688 | +0,038375 | +3×10−6 |
| Երկիր | 1:329390 | −0,000536 | +0,000011 | −0,106807 | +0,092360 | +1,887510 | +0,094189 | −4×10−7 |
| Մարս | 1:(3085×103) | +0,000069 | +0,000359 | −0,039992 | +0,064190 | +0,239440 | +0,064875 | +4×10−7 |
| Յուպիտեր | 1:(1047,35) | −0,6752 | −0,5772 | −52,184 | +55,909 | −56,053 | +56,802 | −2×10−4 |
| Սատուրն | 1:(3501,6) | −0,022 | −0,041 | −1,411 | +1,290 | −2,125 | +1,314 | −1×10−4 |
| Ուրան | 1:22650 | +0,00025 | +0,000002 | −0,02712 | +0,02327 | −0,03735 | +0,02373 | +3×10−5 |
| Նեպտուն | 1:19350 | +0,000013 | −0,000229 | −0,007816 | +0,007691 | −0,011239 | +0,007825 | −1×10−5 |
-
Ցերերայի չափերը համեմատած Երկրի և Լուսնի հետ
-
Ցերերայի չափերը համեմատած այլ մոլորակների արբանյակների հետ
-
Ցերերայի կառուցվածքը՝ 1. ռեգոլիթ, 2. սառցե պատմուճան, 3. քարքարոտ կորիզ
-
Ցերերայի վառ բիծը
-
Ցերերայի վառ բիծը, որը հայտնաբերվել է 2015 թվականի փետրվարի 15-ին
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Շմադել, Լուտց (2003). Փոքր մոլորակների անունների բառարան (5th ed.). Գերմանիա: Սպրինգեր. էջ 15. ISBN 978-3-540-00238-3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Յեոմանս, Դոնալդ Կ. (2007 թ․ հուլիսի 5). «1 Կերես». Փոքր մոլորակների տվյալների բազա (JPL). Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Արեգակնային համակարգի բարիկենտրոնով անցնող միջին հարթությունը». 2009 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Թոմաս, Պ. Ս.; Ջ. Պարկեր; Լ. Ա. ՄակՖադեն և ընկ. (2005). «Աստերոիդ Կերեսի տարբերակումը ձևի հիման վրա». Նեյչըր. 437 (7056): 224–226. PMID 16148926. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Կարրի, Բենուա (2007 թ․ նոյեմբեր). «Գաճաճ մոլորակ Կերեսի ենթաինֆրակարմիր դիտարկումները և ֆիզիկական առանձնահատկությունները» (PDF). Աստղագիտություն և աստղաֆիզիկա. 478: 235–244. Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 Հաշվարկված է հայտնի պարամետրերի հիման վրա
- ↑ Դևիդ Ուիլլիամս (2004). «Աստերոիդների տվյալների ցանկ».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Չեմբերլեն, Մեթյու; Մարկ Սկայես; Գիլբերտ Էսկուերադո (2007). «Կերեսի լուսավորվածության վերլուծություն - պարբերության որոշումը». Իկարուս. 188: 451–456.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Լի, Ժիան Յանգ; Ա. Լյուսի ՄակՖադդեն; Ջոել Պարկեր (2006). Icar.182.143.pdf «1 Կերեսի ֆոտոմետրիկ վերլուծություն և մակերևույթի քարտեզագրում HST դիտարկումների հիման վրա» (PDF). Իկարուս. 182: 143–160. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
{{cite journal}}: Check|url=value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Սայնթ-Պե, Օ.; Ն. Կեմբես; Ֆ. Ռիգաու (1993). «Կերեսի մակերևույթի առանձնահատկությունները Երկրից բարձր ճշգրտության դիտարկումների հիման վրա». Իկարուս. 105: 271–281.
{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «ՆԱՍԱ - Dawn-ը առաջին հայացքից». ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Շիգա, Դևիդ. «Dawn-ը նկարել է Վեստա աստերոիդի առաջին ուղեծրային լուսանկարը». Նյու Սայենթիստ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Տիեզերական աստղադիտակների ինստիտուտ (2009). Հաբբլ 2008՝ Գիտական տարվա վերլուծություն. ՆԱՍԱ-ի Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն. էջ 66.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Հոսկին, Միքաել (1992 թ․ հունիսի 26). «Բոդեյի օրենքը և Կերեսի հայտնաբերումը». Observatorio Astronomico di Palermo "Giuseppe S. Vaiana". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Կոֆֆի, Ջերրի. «Առաջին հայտնաբերված աստերոիդը». universetoday.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Ե. Վ. Պիտևա; Մոլորակների շարժման և որոշ աստղագիտական հաստատունների ճշգրիտ որոշումը ժամանակակից դիտարկումների հիման վրա, Դ. Վ. Կուրցի (խմբ.), ՄԱՄ խորհրդի նիստերը հմր. 196՝ Արուսյակի անցումները՝ Նոր տեսակետներ Արեգակնային համակարգի և գալակտիկայի մասին, 2004
- ↑ Մումաու, Բրյուս (2007 թ․ հուլիսի 2). «Կերեսը որպես կյանքի օրրան». spaceblooger.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Լի, Ժիան Յանգ; Լյուսի ՄակՖադդեն; Ջոել Պարկեր (2006). Icar.182.143.pdf «1 Կերեսի ֆոտոմետրիկ վերլուծությունը և մակերևույթի քարտեզագրումը հիմնվելով HST դիտարկումների վրա» (PDF). Իկարուս. 182 (1): 143–160. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
{{cite journal}}: Check|url=value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում) - ↑ Ռիվկին, Ա. Ս.; Ի. Լ. Ֆոլկուարդսեն, Բ. Ի. Քլարկ (2006). «Կերեսի մակերևույթի կազմվածքը՝Կարբոնատների և երկաթով հարուստ կավերի հայտնաբերումը» (PDF). Իկարուս. 185: 563–567. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
- ↑ ՄակԿորդ, Թոմաս (2005). «Կերես՝ Էվոլյուցիան և այժմյան վիճակը». Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. 110 (E5): E05009.
- ↑ Դոնալդ Մենզել և Ջեյ Պասաչոֆ (1983). Աստղերի և մոլորակների ուղեցույց (2nd ed.). Բոստոն, MA: Հոգտոն Միֆլին. էջ 391. ISBN 0395348358.
- ↑ 23,0 23,1 23,2 «Տիցիուս - Բոդեյի օրենք». «Էլեմենտներ». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7–ին-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Հոգգ, Հելեն Սոյեր (1948). «Տիցիուս - Բոդեյի օրենքը և Ցերերայի հայտնաբերումը». Կանադայի թագավորական աստղագիտական միության ամսագիր. 242: 241–246.
- ↑ Հոսկին, Միքաել (1999). Քեմբրիջի աստղագիտության համառոտ պատմությունը. Քեմբրիջի համալսարանի տպարան. էջեր 160–161. ISBN 0-521-57600-8.
- ↑ 26,0 26,1 26,2 Ֆորբս, Էրիկ (1971). «Գաուսը և Ցերերայի հայտնաբերումը». Աստղագիտության պատմության ամսագիր. 2: 195–199.
- ↑ 27,0 27,1 «Գաճաճ մոլորակ - 1 Կերեսը». «Արեգակնային համակարգի հետազոտություն» ծրագիր. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
- ↑ «Ցերերան». solarsystem. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7–ին-ին.
- ↑ Կլիֆֆորդ Կանինգհեմ (2001). Առաջին աստերոիդ Կերեսը, 1801–2001. Star Lab Press. ISBN 978-0-9708162-1-4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «ԳԱՈՒՍ». Աստղագետներ - Կենսագրական տեղեկատու. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10–ին-ին.
- ↑ Հիլտոն, Ջեյմս. «Աստերոիդների զանգվածները և խտությունները» (PDF). ԱՄՆ Ռազմածովային աստղադիտարան. Վերցված է 2008 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Հյուջես, Դ. Վ. (1994). «Առաջին չորս աստերոիդների տրամագծերի պատմական ճշտումները». R.A.S. Quarterly Journal. 35 (3): 331.(Page 335)
- ↑ Горячев Н. Н. Вековые возмущения Цереры от восьми влиятельных планет. — 14 апреля 1935.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեգակնային համակարգ Արխիվացված 2016-10-03 Wayback Machine
- Ցերերայի վրայով Dawn-ի թռիչքի տեսագրություն // NASA Jet Propulsion Laboratory, 29.01.2016
- Ցերերայի հայտնագործման մասին բնօրինակ նամակներ
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հունիսի 27-ի օրվա հոդված: |

