Ջուզեպպե Պյացցի
Ջուզեպպե Պյացցի Giuseppe Piazzi | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 16, 1746[1][2][3][…] Պոնտե ին Վալտելինա, Վենետիկի հանրապետություն[4][5] |
| Մահացել է | հուլիսի 22, 1826[1][2][3][…] (80 տարեկան) Նեապոլ, Նեապոլի թագավորություն[6][4][5] |
| Գերեզման | San Domenico, Palermo[7] |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | աստղագետ, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, Լատինական կաթոլիկ քահանա, discoverer of astronomical objects և աստերոիդներ հայտնագործող |
| Հաստատություն(ներ) | Պալերմոյի համալսարան, Պալերմոյի աստղադիտարան[5], Մալթայի համալսարան[5], Սանտ Անդրեա դելա Վալե[5] և Կապոդիմոնտե աստղադիտարան[5] |
| Գործունեության ոլորտ | մաթեմատիկա և աստղագիտություն |
| Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[4] և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա |
| Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1][8] |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Ջուզեպպե Պյացցի (իտալ.՝ Giuseppe Piazzi, հուլիսի 16, 1746[1][2][3][…], Պոնտե ին Վալտելինա, Վենետիկի հանրապետություն[4][5] - հուլիսի 22, 1826[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[6][4][5]), իտալացի աստղագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն է ստացել Թուրինում և Հռոմում, որտեղ ուսուցանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն։ 1764 թվականին ընդունվել է Թեատինացիների միաբանություն (Միլան)։ 1780 թվականին ուղևորվեց Սիցիլիա, որպեսզի ամբողջությամբ նվիրվի աստղագիտությանը և մաթեմատիկային, այդ նույն ժամանակ դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր Պալերմոյի համալսարանում։ 1787 - 1788 թվականներին մեկնել է Փարիզ և Լոնդոն ծանոթանալու համար եվրոպական առաջատար աստղադիտարանների աշխատանքի հետ, որից հետո հանդես եկավ Պալերմոյում աստղադիտարան ստեղծելու առաջարկությամբ, որը կառուցվեց Կարամանիկո դուքսի միջոցներով։ Աստղադիտարանի կառուցման աշխատանքները Պալերմոյում ավարտվեց 1791 թվականին, Պյացցին ղեկավարել է այն մինչը իր մահը[9]։ 1817 - 1826 թվականները նա միաժամանակ ղեկավարում էր նաև Նեապոլի աստղադիտարանը։
Պյացցին նախագծել մեծ մեկուկես մետրանոց ուղղահայաց շրջան, որը պատրաստվել է Անգլիայում Ջ. Ռամզդենի կողմիցև տեղադրել է այն Պալերմոյի աստղադիտարանում։ Կազմել է երկու աստղային կատալոգ, 1803 թվականին - «Praecipuarum stellarum inerantium positiones mediae ineunte seculo XIX», և 1814 թվականին - երկրորդ հրատարակմամբ։ Առաջին տարբերակը պարունակում էր 6748 աստղերի կոորդինատներ, իսկ երկրորդը՝ 7646։ Համադրելով իր դիտարկումների տվյալները Նիկոլա դե Լակայլի և Թոբիսա Մայերի տվյալների հետ, Պյացցին որոշեց մի շարք աստղերի սեփական շարժումը։
Պյացցին հայտնաբերել է Կերես աստղակերպը։ 1801 թվականի հունվարի 1-ին նա հայտնաբերեց նոր լուսատու, որի ուղեծիրը հետագայում հաշվարկեց Գաուսը, պարզվեց, որ այն պտտվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Պյացցին նոր մոլորակն անվանեց Կերես (կամ Ցերերա), ի պատիվ բերրիության և հողագործության աստվածուհի Ցերերայի, որը Սիցիլիայի հովանավորն է։
1803 թվականին պարգևատրվել է Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակով։
Եղել է Պետերբուրգյան գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1805)։
Նրա պատվին են անվանվել (1000) Պյացցիա աստերոիդը, ինչպես նաև խառնարան Լուսնի վրա։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Della specula astronomica di Palermo libri quatro (Palermo, 1792)
- Sull’orologio Italiano e l’Europeo (Palermo, 1798)
- Della scoperta del nuovo planeta Cerere Ferdinandea (Palermo, 1802)
- Praecipuarum stellarum inerrantium positiones mediae ineunte seculo 19. ex observationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1802. (Palermo, 1803)
- Præcipuarum stellarum inerrantium positiones mediæ ineunte seculo XIX ex obsrvationibus habitis in specula Panormitana ab anno 1792 ad annum 1813. (Palermo, 1814) PDF copie
- Codice metrico siculo (Catania, 1812)
- Lezioni di astronomia (Palermo, 1817) t. 1, t. 2
- Ragguaglio del Reale Osservatorio di Napoli eretto sulla collina di Capodimonte (Napoli, 1821).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 3 4 5 6 7 8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 Пиацци Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- ↑ Osservatorio astronomico di Palermo — Giuseppe S. Vaiana Արխիվացված 2017-01-08 Wayback Machine (իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Պյացցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 16 ծնունդներ
- 1746 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 1826 մահեր
- Նեապոլ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Աստերոիդ հայտնաբերողներ
- Իտալացի աստղագետներ
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
