Պալերմոյի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալերմոյի աստղադիտարան
իտալ.՝ Osservatorio astronomico di Palermo
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան և արխիվ
Աստղադիտարանի կոդ535
Երկիր Իտալիա[1]
ՎայրՊալերմո[1]
Հիմնադրվել է՝1790
Կայքastropa.inaf.it
 Palermo Observatory Վիքիպահեստում

Պալերմոյի աստղադիտարան (իտալ.՝ Osservatorio astronomico di Palermo), աստղագիտական աստղադիտարան, որը հիմնադրվել է 1790 թվականին Իտալիայի Պալերմո քաղաքում։ Աստղադիտարանը գտնվում է Պալացցո Նորմանիում, պատկանում է Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտին (INAF)։

Աստղադիտարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանը հիմնադրվել է 1790 թվականին Ֆերդինանտ I Սիցիլացու հրամանով։ Շինարարությունն ավարտվել է 1791 թվականին։ Աստղադիտարանի առաջին տնօրենը եղել է Ջուզեպպե Պյացցին։ 1801 թվականի հունվարի 1-ին Պյացցին Պալերմոյի աստղադիտարանում հայտնաբերեց Սերեսը՝ առաջին աստերոիդը։ Հայտանգործելուց հետո աստղադիտարանը սկսեց լավ ֆինանսավորվել։ Այն ունեցել է 3 գմբեթ, որոնք ապամոնտաժվել են 1950-ական թվականներին։ Վերջերս տեղադրվել են ավելի թեթև գմբեթներ։

Աստղադիտարանի ղեկավարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանային գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակրոմատիկ աստղադիտակ, ռեֆրակտոր (Ramsden) (D = 125 մմ, F = 625 մմ, ստեղծվել է 1787 թվականին)
  • Ռամսդենի հասարակածային շրջան (շրջանի տրամագիծը 1,5 մետր, ռեֆրակտոր D = 75 մմ, F = 1,5 մետր), Սերեսը հայտնաբերվել է այս գործիքի միջոցով
  • Տրոտոնի հասարակածային շրջան
  • Միջօրեական շրջան
  • AMES SHORT աստղադիտակ ռեֆլեկտոր (D = 104 մմ, F = 726 մմ, 1793 թվականին Պրինսիպ դի Կարամանիկոն նվիրել է աստղադիտարանին)
  • Սեքստանտ
  • Berge ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=65.5 սմ, ստեղծվել է 1820 թվականին, գնվել է 1827 թվականին)
  • Hughes ախրոմատիկ ռեֆրակտոր (D=60 մմ, F=78 սմ, գնվել է 1849 թվականին)
  • 11-սմ Merc ռեֆրակտոր (D=115 մմ, F=2 մ, 1852 թվական)
  • 25-սմ Merc ռեֆրակտոր (D=250 մմ, F=2.43 մ, 1859 թվական)
  • Սպեկտրոսկոպներ Արեգակը դիտարկելու համար (19-րդ դարի վերջ)

Աստղադիտարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստղադիտարանի թանգարան

Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևային պսակ
  • Աստղերի ծնունդ և էվոլյուցիա
  • Գերնոր աստղերի մնացորդների ուսումնասիրություն
  • Ռենտգենյան աստղադիտակների գիտական սարքավորումների մշակում և փորձարկում
  • Աստղաֆիզիկական գործընթացների թվային մոդելավորում

Հիմնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին աստերոիդի՝ (1) Ցերերայի (այժմ գաճաճ մոլորակի) հայտնաբերումը 1801 թվականի հունվարի 1-ին
  • Երկու աստղային կատալոգների կազմում. 1803 թվականին՝ «Praecipuarum stellarum inerantium positiones mediae inineunte seculo XIX», 1814 թվականին՝ երկրորդ հրատարակությունը։ Առաջին հրատարակությունը պարունակում էր 6748 աստղի կոորդինատներ, երկրորդը՝ 7646 աստղ։
  • Մի քանի աստղերի ճիշտ շարժումների որոշում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնում դիտարկումների հրապարակումներ.

NASA ADS տվյալների բազայի հրապարակումներ.

1870 թվականից հետո մոլորակների գիսաստղերի և արբանյակների դիտարկումները.