Jump to content

Թուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Թուրին
իտալ.՝ Torino
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքMetropolitan City of Turin?
Մակերես130,01 կմ²
ԲԾՄ239 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն841 600 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ011
Փոստային դասիչ10121–10156
Ավտոմոբիլային կոդTO
Պաշտոնական կայքcomune.torino.it(իտալ.)
Թուրին (Իտալիա)##
Թուրին (Իտալիա)

Թուրին (իտալ.՝ Torino), կարևոր արդյունաբերական քաղաք հյուսիս-արևմտյան Իտալիայում, Պիեմոնտ մարզի մայրաքաղաքն է, որն հիմնականում ընկած է Պո Գետի արևմտյան ափին։ Քաղաքի բնակչությունն է՝ 908000 (2000 թ. մարդահամարով), որի թվով Իտալիայում չորրորդն է՝ Հռոմից, Միլանից և Նեապոլից հետո։ Թուրինում անց էր կացվել 2006 թվականի Ձմեռային Օլիմպիական Խաղերը, ինչպես նաև նույն 2006 թ. անցկացվող 37-րդ Շախմատի Օլիմպիադան։

Թուրինի անվանումը գալիս է Կելտերեն Tau բառից, որն նշանակում է՝ լեռներ։ Քաղաքի Իտալերեն անվանումը՝ Torino, ունի թարգմանված ցլիկ նշանակությունը, որն և բացատրում է զինանշանի ու քաղաքի սիմվոլի ընտրությունը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրինն գտնվում է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային և արևմտյան ճակատներից այն շրջապատված է Ալպերով, իսկ հարավից՝ Մոնֆերրատոի բլուրներով։ Քաղաքի միջով են հոսում չորս հիմնավոր գետեր՝ Պոն, սրա երկու վտակները՝ Դորա Ռիպարիան ու Ստուրա դի Լանզոն, և Սանգոնը։

Թուրինի կլիման մոտ է միջերկրածովայինին, սակայն, տարբերվելով այդ կլիմայի տիպից, տեղումները քաղաքում թափվում են ամբողջ տարին, իսկ առավելագույնը տեղում է գարնանային ամիսներին։ Այդ պատճառով Թուրինի կլիման նման է Սոչիի կլիմային, սակայն ձմեռները քաղաքում ավելի սառն են, հաստատուն գիծերային սառնամանիքներով և ձնածածկույթով[2]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 3 տարիների ընթացքում Թուրինի բնակչությունը աճել է միայն 0.88%-ով, որն վերագվում է քաղաքի ցածր ծնելիությանը, հանգեցնելով բնակչությանը ծերացմանը։ Բնակչության մոտ 16.4% 14 տարեկանից ցածր է, այն դեպքում երբ թոշակի տարիքի բնակչությունը կազմում է 18.8%։ Վերջին տարիների ընցաքում քաղաքն, ինչպես նաև նրա արվարձանները, ներգաղթի աճի ականատես են դարձել։ Թերևս բնակչությունը գերակշռորեն կազմված է իտալացիներից (96.1%), մոտավորապես 13,5%-ը (122,946) օտարերկրացիներ են, ընդ որում ամենամեծ թիվը՝ Ռումինիայից (51,017), Մարոկկոյից (22,511), Ալբանիայից (9,165), Չինաստանից (5,483) և Մոլդովայից (3,417)[6]։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://demo.istat.it/?l=it
  2. «Torino Turistica – Servizio Telematico Pubblico – Città di Torino». Comune.torino.it. Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին. Վերցված է 2009-05-06-ին.
  3. «Torino/Caselle (TO)» (PDF). Atlante climatico. Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «STAZIONE 059-TORINO CASELLE: medie mensili periodo 61 – 90» (Italian). Servizio Meteorologico. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Torino Caselle: Record mensili dal 1946» (Italian). Servizio Meteorologico dell’Aeronautica Militare. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. OECD. «Competitive Cities in the Global Economy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-10-01-ին. Վերցված է 2009-04-30-ին.
  7. Popolazione Residente al 1° Gennaio 2017Italian National Institute of Statistics.
  8. Popolazione Residente al 1° Gennaio 2018Italian National Institute of Statistics.
  9. 9,0 9,1 Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248