Կորտինա դ’Ամպեցո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կորտինա_դ’Ամպեցո
Cortina d'Ampezzo
Զինանշան
Պատկեր:Cortina d'Ampezzo-Stemma.png

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՎենետո
ԳավառԲելունո
Մակերես254,51 կմ²
ԲԾՄ1224±1 մետր
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն5900 մարդ
Խտություն16 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0436
Փոստային ինդեքս32043
Փոստային դասիչ32043
Ավտոմոբիլային կոդBL
Պաշտոնական կայքcomunecortinadampezzo.it/web/cortinaampezzo
Կորտինա դ’Ամպեցո (Իտալիա)##
Կորտինա դ’Ամպեցո (Իտալիա)
Կորտինա դ’Ամպեցո (Վենետո)##
Կորտինա դ’Ամպեցո (Վենետո)

Կորտինա դ’Ամպեցո (իտալ. Cortina d'Ampezzo), քաղաք Իտալիայում, գտնվում է Վենետո մարզում, Բելունո գավառում[1]։ Համարվում է ձմեռային հանգստավայր Դոլոմիտյան Ալպերում[2]։

Բնակչությունը կազմում է 5900 մարդ, Բնակչության խտությունը 24 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 254.51 կմ² տարածք։ Փոստային ինդեքս - 32043։ Հեռախոսային կոդ - 0436։ Ձմեռային սեզոնին քաղաքի բնակչությունը հասնում է 30000 մարդու[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների վերջերից Կորտինան դարձել է Ալպերի առավել համբավված լեռնադահուկային կենտրոնը։ Նախատեսված էր 1944 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը անցկացնել այստեղ, սակայն համաշխարհային պատերազմի պատճառով դրանք չկայացան։ Եվ միայն 1956 թվականին Կորտինայում անցկացվեցին ձմեռային օլիմպիական խաղեր[4]։

Քաղաքի մարզաբազաները բազմիցս մրցասպարեզ են դարձել դահուկային, լեռնադահուկային մարզաձևերի, սահնակային սպորտի Իտալիայի, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և գավաթի խաղարկությունների անցկացման համար։ 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը նույնպես անց են կացվելու Կորտինա դ’Ամպեցոյում։ Ներկայումս քաղաքի ծայրամասերում գործում են մոտավորապես 120 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 72 դահուկուղի, ինչպես նաև 38 վերելակ, որոնց մեծ մասը թիկնաթոռային տեսակի և 26-տեղանոց է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորտինա դ’Ամպեցոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −0.3
(31.5)
2.0
(35.6)
6.3
(43.3)
11.1
(52)
15.3
(59.5)
19.5
(67.1)
21.8
(71.2)
20.1
(68.2)
17.9
(64.2)
11.9
(53.4)
5.3
(41.5)
1.4
(34.5)
11.03
(51.83)
Միջին օրական °C (°F) −5.0
(23)
−3.1
(26.4)
1.1
(34)
5.5
(41.9)
9.7
(49.5)
13.4
(56.1)
15.4
(59.7)
14.3
(57.7)
12.0
(53.6)
6.9
(44.4)
1.2
(34.2)
−2.7
(27.1)
5.73
(42.3)
Միջին ցածր °C (°F) −9.6
(14.7)
−8.2
(17.2)
−4.1
(24.6)
0.0
(32)
4.1
(39.4)
7.3
(45.1)
9.0
(48.2)
8.6
(47.5)
6.2
(43.2)
1.9
(35.4)
−2.8
(27)
−6.8
(19.8)
0.47
(32.84)
Տեղումներ մմ (դյույմ) 32
(1.26)
35
(1.38)
32
(1.26)
52
(2.05)
82
(3.23)
104
(4.09)
121
(4.76)
113
(4.45)
80
(3.15)
67
(2.64)
65
(2.56)
33
(1.3)
816
(32.13)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Belluno»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հունիսի 27 
  2. Pilli R (2011-07-19)։ «Province-scale comparison between harvest wood products reported by ISTAT and forested areas reported by INFC»։ Forest@ - Rivista di Selvicoltura ed Ecologia Forestale 8 (4): 113–120։ ISSN 1824-0119։ doi:10.3832/efor0661-008 
  3. Romano Maria Clelia (2018-09)։ «Le innovazioni nei processi di raccolta dati nelle indagini Istat sulla popolazione»։ SOCIOLOGIA E RICERCA SOCIALE (116): 116–128։ ISSN 1121-1148։ doi:10.3280/sr2018-116010 
  4. www.skimuseum.net Archived 2017-10-30 at the Wayback Machine., 29 октомври 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]