Մոնչենիզիո (իտալերեն՝ Moncenisio), կոմունա Իտալիայում՝ Պիեմոնտ մարզի Թուրինի գավառում։ Բնակչությունը, ըստ 2008 թվականի տվյալների՝ 45 մարդ։ Զբաղեցնում է 4 կմ² տարածք[1]։ Բնակչության խտությունը՝ 12 մարդ/կմ²։ Փոստային ինդեքս՝ 10050։ Հեռախոսային կոդը՝ +39 0122։
Մոնչենիզիո կոմունան ստեղծվել է XVI դարի կեսերին, երբ պետությունը առևտրական կապեր էր ցանկանում հաստատել Ֆրանսիայի հետ։ Բնակչությունը օգնում էր առևտրականներին անցնելու բարձրաբերձ լեռները, ապահովում էր ուղեկցորդներով և փոխադրամիջոցներով[2]։ Բնակավայրը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1800 թվականին, այստեղ կառուցվել է 4 հյուրանոցային համալիր, իսկ բնակչության թվաքանակը հասել է 300-ի։